«Թեմիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: nl:Themis (mythologie)
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 37.
}}
 
'''Թեմիս''' ([[հին հունարեն|հուն.]]՝ Θέμις, տիտանուհի) — [[Զևս]]ի կինը, [[Հորաներ]]ի և [[Մոյրաներ]]ի մայրը (ըստ [[Էսքիլես]]ի՝ [[Պրոմեթևս]]ի մայրը), արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։ Մայր [[Գեա]]յից ստացել էր [[Դելփյան]] պատգամատունը , որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր [[Փեբե]]ին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, [[Դիկե]]ի հետ միասին, դառնում է գերագույն աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք. Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ։<ref>Դիցաբանական բառարան, Ե.Երևան, 1985, էջ 93։</ref>
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թեմիս» էջից