Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 40 բայտ ,  11 ամիս առաջ
 
'''Տուրմալին''', ([[սինհալերեն]]՝ turmali « սարդիոն»), [[միներալ]], օղակաձև կառուցվածքով [[Ալյումասիլիկատներ|ալյումաբորասիլիկատ]]։ Ընդհանուր [[Քիմիա|քիմիական]] կազմը՝ NaR<sub>3</sub>Al<sub>6</sub>[(OH)<sub>1+3</sub>/ (B0<sub>3</sub>)<sub>3</sub>Si<sub>6</sub>O<sub>18</sub>]։ Եթե R=Fe<sup>2+</sup>, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ և այլն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe<sup>3+</sup>, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ<sup>3</sup>։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։[[Գրանոդիորիտ|գրանոդիորիտներում]]։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Մինչև 14-րդ դարը տուրմալինի կարմիր տարատեսակներն հայտնի էին «լալ»<ref name="Куликов">{{книга|автор=Б.Ф.Куликов|заглавие=«Словарь-справочник камней-самоцветов»|ссылка=|место=М.|издательство=Издательский Дом МСП|год=2000|страниц=320|серия=|isbn=5-7578-0044-5}}</ref>{{rp|125}} անունով:
 
== Հատկությունները ==
Առաջին անգամ տուրմալինի բյուրեղների վրա է հայտնաբերվել [[Ալիքների բևեռացում|լույսի բևեռացման]] երևույթը:
 
Տարբեր գունավորումների պատճառով առաջին հայացքից տուրմալինը կարելի է շփոթել շատ այլ միներալների հետ, դրանցից են [[Ամեթիստ|ամեթիստը]], [[Անդալուզիտ|անդալուզիտը]], [[վեզուվիան]]<nowiki/>ը, քրիզոլիտը, [[Ռաուխտոպազ|ծխագույն քվարցը]], [[Զմրուխտ|զմրուխտը]], պրազոլիտը, ռուբինը, քրիզոբերիլը, ցիրկոնը, ցիտրինը, կանաչ շպինելը և այլն:
 
 
== Բյուրեղագոյացման պայմանները ==
Ծագումը՝ էնդոգեն, բարձրջերմաստիճանային, պեգմատիտային մետամորֆիկ, հիդրոթերմալ, մետասոմատիկ: Տուրմալինի շատ տարատեսակներ կապված են թթվային բնույթի հրաբխային հանքատեսակների հետ և շատ տարածված են գրանիտների ու գրանիտանման ապարների մեջ: Այստեղ տուրմալինը գոյանում է ինտրուզիայի սառեցման վերջին էտապում: հանդիպում են նաև պնևմատոլիտային հիդրոթերմալ հանքատեսակներում, դաշտային սփաթ քվարցային հանքերակներում կասիտերիտի, վոլֆրամիտի, բերիլի, տոպազի հետ միասին:
 
Հանդիպում է գրեյզենների մեջ (էլբայիտ), բարձրջերմաստիճանային [[Հիդրոթերմալ հանքավայրեր|հիդրոթերմալ]] սուլֆիդքվարցային հանքերակներում և լեռնային ապարների հարերակային փոփոխությունների գոտիներում: Փոքր քանակներով հանդիպում է կոնտակտային փոխակերպված ապարներում՝ թթվային գրանիտների, սկառնի, դաշտաքարի հետ կապված:
 
Այս միներալը կայուն է ֆիզիկական հողմահարման, վերանստվածքավորման նկատմամբ, որի հետևանքով կուտակվում է քվարցային նստվածքների փխրուն հանքաշերտերում, հեմատիտի, կորունդի, ցիրկոնի, [[Շպինելներ|շպինելների]] հետ համակցված:
 
== Հանքավայրերը ==