«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

չ
ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
 
==Զաքարյանների ծագումը==
Ծագում են [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]]ի [[Կորճայք]] նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած [[Արծրունիներ|Արծրունիների]]ի ճյուղից։
 
==Զաքարյանների գործունեությունը==
[[1048]] թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է [[Գուգարք]] և ճանաչել Լոռու [[Բագրատունի]] թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ [[1118]]-ին, [[Լոռի]]ն ժամանակավորապես [[Վրաստան]]ին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր [[Դավիթ Շինարար|Դավիթ Շինարարի]]ի վասալներ։ [[1120]]-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են [[Լոռի]]ի նոր տերերի՝ [[Օրբելիներ|Օրբելիների]]ի վասալ ֆեոդալներ։ [[1185]]-ին [[Թամար]] թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ [[Օրբելիներ]]ի նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է [[1190]]-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։
 
==Զաքարյանները Հայաստանի թագավորներ==
[[Զաքարե Բ]]-ն և [[Իվանե Ա]]-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային [[Հայաստան]]ը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը` [[Զաքարյան Հայաստան]]ը, որը դաշնակցային հարաբերությամբ [[Վրաստան]]ի հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա տարածք: Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը` [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] և [[Սյունիք]] նահանգները, [[Գուգարք]], [[Արցախ]], [[Ուտիք]] նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է [[Կիլիկյան Հայաստան]]ի պետության, [[Խլաթ]]ի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից: Պետության մայրաքաղաքն էր [[1199]]-ին ազատագրված [[Անի]] քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ /[[Արարատյան կողմնակալություն]]ը [[Վաչուտյաններ]]ի գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը [[Օրբելյաններ]]ի գլխավորությամբ և [[Վայոց ձոր]]ի կողմնակալություը Խաղբակյան-[[Պռոշյաններ]]ի գլխավորությամբ/, հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ: [[Զաքարյան Հայաստան]]ը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը /[[Զաքարե Բ]], [[Իվանե Ա]], [[Զաքարե Բ]]-ի որդի [[Շահնշահ Ա]], [[Իվանե Ա]]-ի որդի [[Ավագ]] և ուրիշներ/: [[Զաքարե Բ]]-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց ,,[[շահնշահ]],, տիտղոսը: Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև [[ինքնակալ]], [[թագավոր]], [[կեսար]]: Զաքարյան պետության ղեկավարը նստել է [[Անի]]ում և [[Վրաստան]]ի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց [[Բագրատունիներ| Բագրատունիների]]ի պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ [[Զաքարե Բ]]-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ [[Իվանե Ա]]-ն [[1191]]-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ [[Զաքարե Բ]]-ի մահից հետո, [[1212]] թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ [[1236]] թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե [[Հայաստան]]ում, թե վրաց արքունիքում` մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի [[Արծրունիներ]]ի և [[Սյունիք]]ի [[Օրբելյաններ]]ի հետ։
 
==Գրականություն==
[[Կիրակոս Գանձակեցի]], Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի: Ե.Երևան, 1961 թ.:
Բաբայան Լ.Հ., Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում: Ե.Երևան, 1964 թ.:
[[Գարեգին Ա Հովսեփյան]]ց, Խաղբակեանք, մաս Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
Բագրատ Ուլուբաբյան, [[Խաչեն]]ի իշխանությունը 10-14-րդ դարերում: Ե.Երևան, 1975 թ.:
[[Տիգրան Պետրոսյանց]], [[Վաչուտյաններ]]: Ե.Երևան, 2001 թ.:
 
{{անավարտ}}
31 725

edits