«Երիկամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.6.3) (Ռոբոտը ավելացնում է․: sn:Itsvo
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 1.
{{unreferenced}}

[[պատկերՊատկեր:Kidney_PioMKidney PioM.png|thumb|right|300px|'''Երիկամի կառուցվածքը'''
1. Միջուկային նյութ և երիկամային բրգեր (''Pyramides renales'')
2. Արտատար բլթակային անոթ (''Arteriola glomerularis efferens'')
3. Երիկամային աորտա (''Arteria renalis'')
4. Երիկամային երակ (''Vena renalis'')
5. Երիկամային դարպասներ (''Hilus renalis'')
6. [[Երիկամային ավազան]] (''Pelvis renalis'')
7. [[Միզածորան]] (''Ureter'')
8. Երիկամային փոքր բաժակ (''Calices minores renales'')
9. Երիկամի ֆիբրոզային պատյան (''Capsula fibrosa renalis'')
10. Երիկամի ստորին բևեռ (''Extremitas inferior'')
11. Երիկամի վերին բևեռ (''Extremitas superior'')
12. Առբերիչ բլթակային անոթ (''Arteriola glomerularis afferens'')
13. [[Նեֆրոն]] (''Nephron'')
14. Երիկամային ծոց (''Sinus renalis'')
15. Երիկամային մեծ բաժակ (''Calices majores renales'')
16. Երիկամի բրգի գագաթ (''Papillae renales'')
17. Երիկամային սյունակ (''Columna renalis'')]]
[[պատկերՊատկեր:Kidney_sectionKidney section.jpg|thumb|Մարդու երիկամը]]
[[պատկերՊատկեր:Gray1120-kidneys.png ||thumb|Մարդու երիկամների ընհանուր տեսքը հետևից (մեջքային հատվածը հեռացված է)]]
'''Երիկամները''' (rens) զույգ [[գեղձ]]ային [[օրգան]]ներ են [[որովայնի խոռոչ]]ի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են [[ողնաշար]]ի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու [[ող]]ների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը ([[լյարդ]]ի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI [[կող]]ի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են [[զստոսկր]]ի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:

==Երիկամի արտաքին տեսքը==

Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի: Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior): Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ: Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում [[դրունք]]ը (hilus renalis), որի միջով մտնում են [[երիկամային զարկերակներ]]ն ու [[նյարդ]]երը և դուրս են գալիս [[երակ]]ն ու [[միզածորան]]ը: Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ: Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին: Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը:

Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ: Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է [[շարակցական հյուսվածք]]ի մի միջնաշերտով: Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը (impressio renalis): Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է [[հաստ աղիք]]ի աջ ծունկը: Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է [[տասներկումատյա աղիք|duodenum-ի]] վայրէջ հատվածը: Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է [[ստամոքս]]ին, իսկ միջին երրորդականում` [[ենթաստամոքսային գեղձ]]ին: Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է [[փայծաղ]]ին: Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է [[նրբաղիք]]ի գալաներին:
Տող 19.

Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով`
#երիկամային փակեղ, ձուլվում է երիկամի պատյաններին,
#երիկամի մկանային բուն, որը կազմվում է գոտկի [[քառակուսի մկաններ]]ով,
#երիկամի անոթներ, որոնք արգելում են նրանց հեռանալը [[աորտա]]յից և [[ստորին սիներակ]]ից,
#ներորովայնային ճնշում, որը պայմանավորված է որովայնի [[մամուլի մկաններ]]ի կծկումներով:
Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել ([[թափառող երիկամ]]), որը պահանջում է հատուկ վիրաբուժական միջամտություն: Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են` դեպի ներքև բաց անկյուն կազմելով: Երիկամների իջվածքի դեպքում նրանք, միջին գծի մոտ իրենց անոթների միջոցով անշարժանալով, տեղաշարժվում են ցած և միջայնորեն: Դրա հետևանքով նրանց երկար առանցքները միանում են վերջիններիցս ներքև` դեպի վեր բացվող անկյուն կազմելով:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երիկամ» էջից