«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
չ ուղղագրական
Տող 148.
Իր պաշտոնավարման երկրորդ օրը Ռուզվելտը հայտարարում է [[Բանկ|բանկի]] օր և մարտի 9-ին հրավիրում Կոնգրեսի հատուկ նիստ, որի ընթացքում Կոնգրեսն ընդունում է բանկերի արտակարգ իրավիճակի մասին օրենք{{sfn |McJimsey|2001|p=xxviii}}: Օրենքը, որը հիմնված էր Հուվերի վարչակազմի և [[Ուոլ Սթրիթ|Ուոլ Սթրիթի]] բանկերի համատեղ ծրագրի վրա, նախագահին տվեց իշխանություն` բացելու և փակելու բանկերը և հնարավորություն [[Դաշնային պահուստների համակարգ|Դաշնային պահուստների համակարգին]]` թողարկել թղթադրամներ{{sfn |Leuchtenburg|2015|pp= 147–148}}: Միացյալ Նահանգների 73-րդ Կոնգրեսի հաջորդ «<nowiki/>[[Առաջին հարյուր օրեր|Առաջին հարյուր օրերը]]<nowiki/>» աչքի ընկան օրենսդրական ակտերի աննախադեպ քանակով{{sfn |Smith|2007|p= 312}}: Երբ մարտի 15-ին` երկուշաբթի օրը, բանկերը վերաբացվեցին, բաժնետոմսերի գները աճեցին 15%-ով և մեծացան բանկային ավանդները` վերջ դնելով բանկային համակարգում տիրող խուճապին{{sfn |Smith|2007|pp= 315–316}}: Մարտի 22-ին Ռուզվելտը ստորագրում է [[Քուլեն-Հարիսոնի ակտ|Քուլեն-Հարիսոնի ակտը]], որը վերջ է դնում պետական արգելքին{{sfn |Leuchtenburg|2015|pp= 151–152}}:
 
Ռուզվելտը ղեկավարեց մի քանի գործակալությունների ստեղծումը և միջոցներ ձեռնարկեց օգնելու համար կարիքավորներին և գործազուրկներին: [[Հարրի Հոփկինս|Հարրի Հոփկինսի]] կողմից ղեկավարության ներքո գտնվող Արտակարգ իրավիճակների օգնության պետական վարչությունը ստեղծվեց նահանգների կառավարություններին օգնություն տրամադրելու համար{{sfn |Smith|2007|p= 322}}:Լայնամասշտաբ հանրային աշխատանքներ իրականացնելու համար, ինչպիսիք են ջրամբարների, դպրոցների և կամուրջների կառուցումը, [[ներքին գործերի նախարար]] [[Հարոլդ Լ. Իկես|Հարոլդ Լ. Իկեսի]] ղեկավարությամբ ստեղծվում է Հանրային աշխատանքների վարչությունը{{sfn |Smith|2007|p= 322}}: Նոր գործարք կոալիցիայի ամենահայտնի և Ռուզվելտի սիրած վարչություններից մեկը Քաղաքացիական պաշտպանության կորպուսն էր, որը տեղական գյուղական նախագծերում աշխատելու համար աշխատանքի ընդունեց 250,000 գործազուրկ երիտասարդների: Ռուզվելտը ընդլայնեց նաև Հուվերի «Վերակառուցում» ֆինանսական կորպորացիան` դարձնելով այն երկաթուղային և արդյունաբերական ֆինանսավորման հիմնական աղբյուր: [[Կոնգրես|Կոնգրեսը]] պետական առևտրային հանձնաժողովին տվեց ավելի լայն նորմատիվային լիազորություններ և տրամադրեց [[հիփոթեքայինհիպոտեկային վարկեր]] միլիոնավոր ֆերմերների և տանտերերի: Ռուզվելտը իրականացնում է առաջնային բարեփոխումներ գյուղատնտեսության ոլորտում և ստեղծում Գյուղատնտեսության կարգավորման վարչություն{{sfn|Smith|2007|pp=318–323}}:
 
1933 թվականին ընդունվում է Ազգային արդյունաբերության վերականգման մասին ակտը (ԱԱՎԱ): Այն նպատակ էր հետապնդում դադարեցնել դաժան մրցակցությունը` ստիպելով արդյունաբերությանը բոլոր ընկերությունների համար սահմանել ընդհանուր կանոններ, ինչպիսիք են ցածր գները և արտադրանքի սահմանափակումները: Արդյունաբերության ոլորտի առաջատարները բանակցեցին կանոնների շուրջ: Որպես հաստատման պայման անհրաժեշտ էր բարձրացնել աշխատավարձերը: Ակտի դրույթները խրախուսում էին միությունների ստեղծումը և կասեցնում հակամենաշնորհային օրենքները: 1935 թվականի մայիսին ԱՄՆ-ի [[Գերագույն դատարան|Գերագույն դատարանի]] կողմից ակտը հայտարարվում է հակասահմանադրական. Ռուզվելտը բողոքեց այս որոշման դեմ{{Sfn|Hawley|1995|p=124}}: Ռուզվելտը Գլաս-Սթիգալլի ակտի միջոցով բարեփոխումներ է կատարում երկրի ֆինանսական համակարգում` Ավանդային ապահովագրության կորպորացիան խնայողական [[Ավանդ|ավանդների]] համար: Ակտի նպատակն էր նաև կանխարգելել սպեկուլյացիան` սահմանափակելով [[Արժեթղթեր|արժեթղթերի]] շուրջ առևտրային [[Բանկ|բանկերի]] և ընկերությունների միավորումը{{sfn|Smith|2007|pp=331–332}}: 1934 թվականին արժեթղթերի առևտրի կարգավորման նպատակով ստեղծվում է Արժեթղթերի և [[Բորսա|բորսայի]] հանձնաժողովը, իսկ [[Հեռահաղորդակցություն|հեռահաղորդակցության]] կարգավորման համար` Դաշնային հաղորդակցության հանձնաժողովը{{sfn|Smith|2007|p=346}}: