«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
ուղղագրական
(Replacing Fatimid_flag.svg with File:Rectangular_green_flag.svg (by CommonsDelinker because: File renamed: incorrect name: Green is a Shi'ite colour, but the Fatimids used white).)
չ (ուղղագրական)
Պապի սուրհանդակները ուղարկվում են քրիստոնեական բոլոր երկրները։ Խաչ ընդունելու կոչով Հռոմից Հռենոսի ափերն է ուղղվում Հակոբ դե Վիտրին, Ֆրանսիայի շրջանները՝ Պետրոս Կուրսոնցին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը համաձայնվում է խաչակրաց արշավանքին տրամադրել իր եկամուտների 1⁄40-ը։ Իրենց թագավորի օրինակին հետևում են Ֆրանսիայի կոմսերն ու դուքսերը։ Քենտերբերիայի արքեպիսկոպոսը Անգլիային կոչ է անում զենք վերցնել անհավատների դեմ։ Բարոնների և համայնքների դեմ պայքարի մեջ գտնվող Հովհան Անհողինը համաձայնում է խաչ ընդունել, հույս ունենալով դրանով շահել եկեղեցու համակրանքը։ Այս հույսով խաչ ընդունելու համաձայնություն է հայտնում Գերմանիայի կայսր և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը։ Վերջինիս նպատակն էր եկեղեցու օժանդակությունը ստանալ Օտտո Սաքսոնացու դեմ պայքարում։
 
Իննոկենտիոս III պապի՝ ժողով գումարելու կոչին արձագանքում են նաև Արևելքի քրիստոնյաները։ Անտիոքի և Ալեքսանդրիայի ներկայացուցիչները, ԿոստանդնապոլսիԿոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքները, գերմանական, ֆրանսիական, անգլիական և հունգարական թագավորների պատվիրակությունները ժամանում են Հռոմ։ Պապի գլխավորած Լաթերանի ժողովին մասնակցում էին 500-ից ավելի եպիսկոպոսներ ու արքեպիկոպոսներ։ Իննոկենտիոս IIIը հանդես է գալիս ճառով։ Նա դիմում է բոլոր բարեպաշտ հավատացողներին՝ խղճահարություն առաջացնելով և հերոսության կոչելով։ Երուսաղեմը և Տիրոջ գերեզմանը ներկայացվում էին որպես դժբախտ լքված սրբավայրեր, որոնք ազատություն են խնդրում մարգարենների և առաքյալների անունից։ Ժողովում որոշվում է, որ հոգևորականությունը իր եկամուտների 1⁄20, իսկ պապն ու կարդինալները՝ 1⁄10 մասը։ Քրիստոնեական բոլոր երկրների միջև պետք է հաստատվեր 5-ամյա հաշտություն։ Բանադրանքի ենթարկվեցին ուխտավորների նավերի վրա հարձակվող ծովահենները, անհավատներին զենք վաճառողները։ Քրիստոնյաների մեջ կարծես կրկին ի հայտ է գալիս խաչակրաց առաջին արշավանքների ոգևորությունը։ Միմյանց դեմ դեռ նոր պայքարող քրիստոնյաները Կտակարանի վրա երդվում են միավորել ընդդեմ թշնամիների։
 
Սակայն Իննոկենտիոս IIIը չի կարողանում տեսնել իր աշխատանքի պտուղները և հանկարծամահ է լինում։ Արշավանքի ղեկավարումը հանձնվեց Հռոմի նոր պապ Հոնորիոս III-ին (1216-1227), որի քաղաքականությունը նախորդի գործունեության շարունակությունն էր։ Առաջին քայլը, որը վերջինս կատարեց, ծով դուրս եկող խաչակրաց բանակի համար կաթոլիկական աթոռի ներկայացուցիչ նշանակելն էր։ Այս պաշտոնը զբաղեցրեց ծագումով իսպանացի Պելագիուսը։