Բացել գլխավոր ցանկը

Changes

Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
'''Տուրմալին''' (սինգալերեն՝ turmali « սարդիոն»), միներալ, օղակաձև կառուցվածքով ալյումաբորասիլիկատ։ Ընդհանուր [[քիմիա]]կան կազմը՝ NaR<sub>3</sub>Al<sub>6</sub>[(OH)<sub>1+3</sub>/ (B0<sub>3</sub>)<sub>3</sub>Si<sub>6</sub>O<sub>18</sub>]։ Եթե R=Fe<sup>2+</sup>, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ, R=Mn՝ տսիլայիզիտ և այլն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe<sup>3+</sup>, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ<sup>3</sup>։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Թանկարժեք տուրմալինի հանքավայրեր կային [[ԽՍՀՄ]]–ում ([[Ուրալի դաշնային շրջան (ՌԴ)|Ուրալ]], [[Անդրբայկալյան|Անդրբայկալ]]), արտասահմանում՝ [[Բրազիլիա]]յում ([[Մինաս Ժերայս նահանգի կենտրոնական մարզ|Մինաս Ժերայս]]), [[Մադագասկար]] և [[Շրի Լանկա]] [[կղզի]]ներում։ Մինչև 14-րդ դարը տուրմալինի կարմիր տարատեսակները հայտնի էին «լալ»<ref name="Куликов">{{книга|автор=Б.Ф.Куликов|заглавие=«Словарь-справочник камней-самоцветов»|ссылка=|место=М.|издательство=Издательский Дом МСП|год=2000|страниц=320|серия = |isbn=5-7578-0044-5}}</ref>{{rp|125}} անունով:
 
{{ՀՍՀ}}
{{Փայլաքարեր}}
 
{{անավարտ}}