«Գյուտ Նագգաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (1984-2009 թթ.)
Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Հոգևորական | Ավազանի անունը = Հովհաննես | Պատկեր = | անվանումը = | Եկեղեցի = {{դրոշավորո...»:
(Տարբերություն չկա)

20:30, 14 Նոյեմբերի 2018-ի տարբերակ


Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան (ավազանի անունը՝ Մանուկ, 1933, Հալեպ, Սիրիա - ապրիլի 26, 2021(2021-04-26)), Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ (1984-2009 թթ.):

Գյուտ Նագգաշյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հովհաննես
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյան
Ծնվել է 1933
Ծննդավայր Հալեպ
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս

Կենսագրություն

Տ. Գյուտ եպիսկոպոս Նագգաշյանը (ավազանի անունը՝ Հովհաննես) ծնվել է 1933 թվականին, Հալեպում: Սովորել է տեղի Կիլիկյան վարժարանում, 1948 թվականին ուսանել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Դպրեվանքում: 1955 թվականին ձեռնադրվել է կուսակրոն հոգևորական: 1955-1960 թթ. ուսուցչական պաշտոններ է վարել Բեյրութի Թեքեյան, Սահակյան և Նոր Բարձրագույն վարժարաններում, միաժամանակ հովվական ծառայություն է կատարել Բեյրութի և Կիպրոսի հայկական եկեղեցիներում[1]:

1958 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճանները: 1960 թվականին նշանակվել է Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ: 1965 թվականին ստացել է ծայրագույն վարդապետության կոչում: 1973 թվականի սեպտեմբերի 30-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն: 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և պաշտոնավարել մինչև 2009 թվական[1][2]:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ