«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 63.
Սինգապուրը չի տուժել [[Առաջին աշխարհամարտ]]ի ժամանակ, քանի որ կոնֆլիկտը չի ընդգրկել Հարավարևելյան Ասիան: Պատերազմի ընթացքում նշանակալից միակ իրադարձությունը 1915 թվականին մուսուլման [[սիփահիներ]]ի խռովությունն էր Բրիտանական Հնդկաստանի դեմ, որոնք կայազոր ունեին Սինգապուրում. նրանց ցանկանում էին ուղարկել [[Օսմանյան Թուրքիա]], սակայն զինվորներն ընդվզում են և սպանում իրենց սպաներին ու բրիտանացի քաղաքացիական մի քանի անձանց, մինչև որ խռովությունը ճնշվում է ոչ մուսուլմանական զորքերի կողմից (դրանք ժամանել էին Յոհորից ու Բիրմայից):
 
[[Պատկեր:RafflesHotel-Singapore-20041025.jpg|250px|մինի|ձախից|Ռաֆլզ հյուրանոց, հիմնադրվել է 1887 թվականին: Կարուցել էն հայ Սարքսյան եխպայրները]]
Առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանական ռազմածովային բազան հանդիսանում է Սինգապուրի պաշտպանության ռազմավարական մաս: Առաջին անգամ այն ընդունվելով 1923 թվականին` կառույցը սկսել է զարգանալ մինչև 1931 թվականին ճապոնացիների` Մանչժուրիո ներխուժումը: Երբ նավամատույցը ձևավորվում է 1939 թվականին 500 միլիոն դոլարով, այդ պահին հանդիսանում է աշխարհում ամենամեծ չոր դոկը (նավ կառուցելու վայր), երրորդ ամենամեծ լողացող դոկը` ունենալով վառելիքի բազմաթիվ բակեր, որը վեց ամիս կբավարարեր բրիտանական ծովուժին: Այն պաշտպանված էր Սիլոսո, Քանինգ և Լաբրադոր ամրությունների 15-դյույմանոց ծանր ռազմածովային զենքերով: [[Ուինսթոն Չերչիլ]]ն այն համարել է «Արևելքի Ջիբրալթար» և «Արևելքի Սուեզ»: Սակայն դա եղել է բազա` առանց օդուժի: Բրիտանական օդուժը հաստատվել էր Եվրոպայում, և անգլիացիները չէին կարող իրենց թույլ տալ երկրորդ օդուժը հիմնելու: Ծրագիրն այն էր, որ օդուժը կարողանար արագ տեղաշարժվել Սինգապուրից անհրաժեշտ վայրը: Երկրորդ աշխարհամարտից հետո, որը սկվեց 1939 թվականին, օդուժն ամբողջությամբ զբաղված էր Բրիտանիայի պաշտպանությամբ<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=BH88kpvyrdYC&pg=PA90|title=Marshall of Singapore: A Biography|author=Kevin Tan |isbn=9789812308788|year=2008}}</ref>:
 
=== Երկրորդ աշխարհամարտ ===