«Թութակակերպեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 31.
== Կարգաբանություն ==
Նախկինում թութակակերպերի կարգը բաժանվում էր երկու ընտանիքի (թութակայիններ և կակադուայիններ), սակայն, հաշվի առնելով թռչունների միջև եղած բազմաթիվ տարբերությունները, ներկայումս առանձնացվում է հինգ ընտանիք՝ նեստորայիններ (2 տեսակ), բվաթութակներ (1 տեսակ՝ [[կակապո]]), կակադուայիններ (21 տեսակ), իսկական թութակներ (շուրջ 180 տեսակ), ավստրալիական թութակներ (190 տեսակ)։ Նեստորայինները և բվաթութակները ազգակից ընտանիքներ են, խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (բվաթութակայիններ)։Ազգակից են նաև իսկական և ավստրալիական թութակները, որոնք նույնպես խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (իսկական թութակներ)։ Որոշ հետազոտողներ առանձնացնում են նաև արծվաթութակների ընտանիքը ({{lang-lat|Psittrichasiidae}}), որն ընդգրկում է 4 տեսակ (արծվաթութակ, սեյշելյան թութակ, սև թութակ կամ փոքր վազա-թութակ և մեծ վազա-թութակ)։
 
=== Բվաթութակայինների վերնաընտանիք ===
Բվաթութակայինների վերնաընտանիքը ներառում է երկու վերնաընտանիք՝ նեստորայիններ, բվաթութակներ։
 
==== Նեստորայինների ընտանիք ====
Նեստորայինների ընտանիքը ([[Լատիներեն|լատ․]]՝ Nestoridae) ներառում է երկու տեսակի թռչուն` [[կեա]], [[Կակա թութակ|կակա]], որոնք բնակվում են [[Նոր Զելանդիա|Նոր Զելանդիայում]]։
 
'''Կեան''' ([[Լատիներեն|լատ․]]՝ Nestor notabilis) մինչև 48 սմ երկարությումբ և մինչև 1 կգ քաշով թութակ է, որն իրանվանումը ստացել է արձակած բարձր ձայների համար (ձայնը հնչում է «կեա»)։ Տարածված է Նոր Զելանդիայի Հարավային կղզիներում, բնակվում է անտառներում, մարգագետիններում, հանդիպում է նաև բարձրալեռնային շրջաններում։ Ամենակեր է, սնվում է միջատներով ու թրթուրներով, որդերով, երբեմն՝ նեկտարով ու պտուղներով։ Ձմռանը սնվում է նաև լեշով։ Հետաքրքրասեր և հեշտությամբ ընտելացեղ թութակ է, հաջողությամբ բնակվում է ընտանի պայմաններում։ Ապրում է մինչև 50 տարի։
 
'''Կական''' (լատ․՝ Nestor meridionalis) կամ նորզելանդական կական մինչև 46 սմ երկարությամբ և մինչև 600 գ քաշով թութակ է, որը տարածված է Նոր Զելանդիայի երկու խոշոր՝ Հյուսիսային և Հարավային կղզիներում, բնակվում է լեռնային անտառներում։ Օրվա մեծ մասը թաքնվում է ծառերի սաղարթում, հազվադեպ է իջնում գետնին։ Ակտիվ է մթնշաղին։ Սնվում է պղուղներով, ընձյուղներով, սերմերով, ծաղիկներով, նեկտարներով ու անողնաշարավորներով։ Բույն է դնում ծառերի փչակներում, ածում 4 ձու, որոնց վրա թխսում է էգը, իսկ արուն կերակրում է նրան։ Ունի երկու ենթատեսակ։
 
==== Բվաթութակների ընտանիք ====
Բվաթութակների ընտանիքը (լատ․՝ Stringopidae) ներառում է միայն մեկ տեսակ՝ բվաթութակ։
 
'''Բվաթութակը''' կամ '''կակապոն''' (լատ․՝ Stringops haproptila) աշխարհի հնագույն թռչուններից մեկը համարվող այս թութակը տարածված է Նոր Զելանդիայում։ Մարմնի երկարությունը մինչև 60 սմ է, քաշը՝ մինչև 4 կգ։ Կակապոն չթռչող գիշերային թութակ է։ Ժամանակին տարածված էր Նոր Զելանդիայի երկու խոշոր՝ Հյուսիսային և Հարավային կղզիներում, իսկ այժմ՝ միայն Հարավային կզղում։ Բնակվում է անտառներում, խոնավ տեղերում։ Ցերեկը թաքնվում է բնում, գիշերը դուրս է գալիս սնվելու։ Սնվում է պտուղներով, տերևներով ու ընձյուղներով։ Թեև թռչել չգիտի, սակայն կարող է ճարպկորեն մագլցել ծառերի գագաթը, որտեղից ներքև իջնել բացված թևերի օգնությամբ։ Բույն է դնում փտած ծառերի ու կոճղերի մեջ, ժայռերի ճեղքերում։ Կակապոն խելացի և բարեսիտ թութակ է, հեշտությամբ ընտելանում է։
 
== Գրականություն ==
* Կենդանիների հանրագիտարան, գիրք երկրորդ, էջ 48-53
*https://en.wikipedia.org/wiki/Parrot
{{Արտաքին հղումներ}}