«Անտոնիո Գաուդի»–ի խմբագրումների տարբերություն

→‎Ընտանիք: Ճշտումներ
չ (5.77.252.10 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Արարատ Թրվանց մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
(→‎Ընտանիք: Ճշտումներ)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
=== Ընտանիք ===
 
Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետը ծնվել է [[1852]] թ. [[հունիսի 25]]-ին [[Կատալոնիա]]յի Ռեուս քաղաքում։ Այլ աղբյուրները հաղորդում են, որ նրա ծննդավայրը Ռիդումոսն է, որը գտնվում է Ռեուսից 4 կմ հեռավորության վրա։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր՝ կաթսայագործ Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և Անտոնի Կուրնետ-ի-Բերտանի հինգերորդ երեխան։ Հենց հոր արհեստանոցում, ճարտարապետի համոզմամբ, իրնրա մեջ արթնացավ տարածության զգացումը։
 
Գաուդիի երկու եղբայրները մանկահասակ մահացան, իսկ երրորդը մահացավ [[1876]] թ.-ինթվականին, այնուհետև հաջորդեց մոր մահը։
 
[[1879]] թ.-ին մահացավ և քույրը՝ Գաուդիի խնամքին թողնելով իր մանկահասակ աղջկան։ Հոր և քրոջ դստեր հետ Գաուդին բնակվեց Բարսելոնայում, որտեղ էլ [[1906]] թ.-ին մահացավ հայրը, իսկ վեց տարի հետո՝ զարմուհին։ Գաուդին երբեք ամուսնացած չի եղել։ Նա փոքր տարիքից տառապում էր ռևմատիզմով։ Շարժումների սահմանափակումները սրեցին ապագա ճարտարապետի հետևողականությունը. բացվեց բնության աշխարհը, որը դարձավ ոգեշնչման հիմնական աղբյուրը։