«ԱՄՆ դրամահատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Դենվերի մասնաճյուղը կյանքի կոչվեց 1863 թվականին, որպես տեղական [[ազնիվ մետաղներ ստուգող գրասենյակ|ստուգիչ գրասենյակ]], ընդամենը հինգ տարի հետո ոսկի է հայտնաբերվել տարածքում: Դարասկզբին գրասենյակը բերում էր տարեկան ավելի քան 5 միլիոն դոլարի ոսկու և արծաթի դեպոզիտ, իսկ 1906 թվականին դրամահատարանըը բացեց իր նոր [[Դենվերի դրամահատարան|Դենվեր մասնաճյուղը]]: Դենվերը օգտագործում է D դրամահատարանային տարբերանշանը և հատում է դրամներ միայն շրջանառության համար, չնայած այն երեք այլ դրամահատարանների հետ հատեց տասը դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ 1984 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական մրցաշարի պատվին: Այն ունի նաև իր սեփական արտադրությունը, ինչպես նաև դրամների հատման աշխատանքներ է կատարում այլ դրամահատարանների համար: Թեև Դենվերը և Դալոնեգան օգտագործում էին միևնույն տարբերանշանը՝ D, նրանք միաժամանակ երբևէ չեն շահագործվել, ուստի դա հիմք չէ անորոշության և երկիմաստության համար:
 
===Սան Ֆրանցիսկո===
[[Պատկեր:Largest coin press in the world for San Francisco mint.JPG|250px|մինի|աջից|Մետաղադրամի մամլիչ կառուցված 1873 թվականին Մորգանի և Օրրի կողմից: Ներկայումս այն գտնվում է [[Ամերիկյան դրամագիտական ասոցիացիա|Ամերիկյան դրամագիտական ասոցիացիայի]] թանգարանում, [[Կոլորադո Սպրինգս|Կոլորադո Սպրինգսում]]]]