«Հայոց ազգային խորհուրդ (Բաքու)»–ի խմբագրումների տարբերություն

չ
ուղղումներ ԱՎԶ ծրագրով
(Նոր էջ. '''Բաքվի Հայոց ազգային խորհուրդ''' — ստեղծվել է 1917-ի վերջին։ Կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի հայությա...)
 
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
Անդրկովկասյան հատուկ կոմիտեն, Անդրկովկասյան սեյմը, ապա Բաքվի կոմունայի ղեկավարությունը Ադրբեջանի հայությանը վերաբերող բոլոր հարցերը լուծում էին Բաքվի Հայոց ազգային խորհրդի միջոցով ու համաձայնությամբ։ Բաքուն պաշարած թուրք-գերմանական զինվորական հրամանատարությունը քաղաքը հանձնելու վերջնագրով դիմել էր Հայոց ազգային խորհրդին։ 1918-ի սեպտեմբերի 15-ին, Բաքուն [[թուրքեր]]ի կողմից գրավվելուց հետո, խորհուրդը կարճ ժամանակով դադրեցրել է իր գործունեությունը և վերսկսել անգլիական զորքը Բաքու մտնելուց հետո (1918-ի դեկտեմբեր)` իրականացնելով նախկին գործառույթները։
 
Խորհրդի ջանքերն ուղղված են եղել Բաքվի հայ աղետյալների վիճակը թեթևացնելու, փախստականներին իրենց բնակավայրերը վերադարձնելու, հայ ռազմագերիներին ու պատանդներին փրկելու, հիվանդներին, որբերին, վիրավորներին խնամելու և այդ նպատակով դրամական միջոցներ հայթայթելու գործին։ Աղետյալների, գերիների իրավունքների պաշտպանությամբ Ազգային պորհուրդը դիմումներ է հղել հասարակական, պետական, զինվորական մարմիններին։ Այդ ժամանակաշրջանումԱզգային ժողովի պատվավոր նախագահն էր Շամախու թեմի առաջնորդ [[Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան]]ը։ 1918-ի վերջին Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը դիմել է Ազգային խորհրդին` կառավարության կազմում ու խորհրդարանում համատեղ աշխատելու առաջարկությամբ։ Խորհուրդն սկզբում մերժել է այդ առաջարկը` չարագործների հետ չհամագործակցելու պատճառաբանությամբ, սակայն [[անգլիացիներ]]ի խորհրդով ընդունել է։ Ազգային խորհուրդը 1918-ի հոկտեմբերին, կառավարությունից գաղտնի, խորհրդի անդամ տնտեսագետ [[Բախշի Իշխանյան]]ի միջոցով տվյալներ է հավաքել Բաքվի հայ բնակչության ֆիզիկական ու նյութական կորուստների մասին։ [[Անտանտ]]ի երկրների Բաքվում ներկայացուցիչ անգլիական զինվորական իշխանությունների կարգադրությամբ ստեղծվել է պաշտոնական հանձնաժողով, որի հաշվարկների համաձայն` թուրքական արշավանքի հետևանքով Բաքվի հայ խաղաղ բնակչության մարդկային կորուստները կազմել են 30 հազար, նյութական կորուստները (ոչ լրիվ հաշվարկներով)` 453,2 միլիոն [[ռուբլի]] (1914-ի գներով)։ Բաքվի Հայոց ազգայինխորհրդի ամբողջ գործունեությունը, կառավարության և խորհրդարանի անդամներ նշանակելու նրա իրավասությունը, Ադրբեջանի հայության տնտեսական, մշակութային ու քաղաքական գործունեությունը ղեկավարելու լիազորությունները վկայում են, որ 1918-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունն ստեղծվել է պետական իշխանության մարմիններ ունեցող երկու ժողովուրդների` հայերի ու թուրք-թաթարական համաձայնության հիման վրա։<ref>Հայ Սփյուռք հանրագիտարան, Ե.Երևան, ՀՀՀ, 2003, էջ 26-27։</ref>
 
== Աղբյուրներ ==
31 725

edits