«Բացատրական բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 11.
ա) '''Բառգիրք հայկազեան լեզուի''', երկու հատորով (1749-1769, [[Վենետիկ]]), կազմել է [[Մխիթար Սեբաստացի]]ն։ Երբեմն ասում են` «''Հին հայկազյան բառարան''». ընդգրկում է հիմնականում [[գրաբար]]ի [[բառապաշար]]ը. հնարավորին չափ հագեցած է օրինակներով. բացատրություններն ավելի հավաստի է, քան նախորդ բառարաններում։ Բառահոդվածներում կան բառարանագրական նմուշներ։
 
բ) '''Նոր բառգիրք հայկազեան լեզուի''', երկու հատորով (1836-1837, Վենետիկ, նոր հրատարակություն, Ե.Երևան, 1979-1981). կազմել են [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամներ [[Գաբրիել Ավետիքյան]]ը, [[Խաչատուր Սյուրմելյան]]ը և [[Մկրտիչ Ավգերյան]]ը։ Երբեմն ասում են` «''Նոր հայկազյան բառարան''»։ Բառարանը ստեղծվել է երկարատև բառաքննական աշխատանքով, այն ընդգրկում է գրաբարի գրեթե ամբողջական բառապաշարը (շուրջ 51 հազար բառ)։ Ունի բառահոդվածների բազմակողմանի մշակվածություն, բառարանագրական նմուշներով, իմաստների հստակ բացատրություններով, հագեցված է տեքստային օրինակներով, դարձվածաբանությամբ։ Որոշ բառեր բերվում են այլ լեզուների ([[հունարեն]], [[լատիներեն]] և այլն) համապատասխան բառերի բաղդատությամբ` հաճախ ակնարկելով դրանց ծագումնաբանությունը։
 
գ) '''Հայերեն բացատրական բառարան''' (հատոր 1-4, Ե.Երևան, 1944-45). կազմել է [[Ստեփան Մալխասյանց]]ը։ Ընդգրկում է [[հայերեն]]ում (նրա տարբեր փուլերում, նաև [[բարբառ]]ներում) գործածված բառերը. ամբողջացնում, գիտական բառաքննական նոր մակարդակով է ներկայացնում իր իսկ հեղինակի հավաքած, ինչպես և նախորդների բառարանագրած նյութերը։ Օրինակները հիմնականում հեղինակային են։ Ունի հարուստ [[դարձվածաբանություն]]։ բառացանկում ընդգրկված են շուրջ 120 հազար բառ։ [[Փոխառյալ բառ]]երի համար հնարավորին չափ նշվում են ակունքները։
 
դ) '''Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան''' (հատոր 1-4, Ե.Երևան, 1969-1980), կազմել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի հեղինակային կոլեկտիվը, բառարանն ընդգրկում է մոտ 125 հազար բառեր և դարձվածքներ։ Ներառում է նոր գրական հայերենի (արևմտահայ և արևելահայ գրական լեզուների) բառամթերքը։ Նորմատիվ ակադեմիական բառարան է, համակողմանի բառաքննությամբ, գիտական կուռ ապարատով։ Բացատրությունները հագեցված են տեքստային օրինակներով։ Ունի հարուստ դարձվածաբանություն։
 
գ) '''Արդի հայերենի բացատրական բառարան''' (Երևան, 1976). կազմել է [[Էդուարդ Աղայան]]ը։ Բառացանկում տեղ են գտել 135 հազար բառ` գլխաբառ։ Ընդ որում դրանցից 15 հազարը առաջին անգամ են բառարանագրված։
Տող 21.
== Գրականություն ==
 
* Ռ. Ս. Ղազարյան, Նոր հայկազյան բառարանը, Ե.Երևան, 1972։
* Լ. Պետրոսյան, Ստ. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը», Ե.Երևան, 1953։
* Ա. Կ. Քոչոյան, Հայերեն դպրոցական բառարան, Ե.Երևան, 1966։
 
== Աղբյուրներ ==
 
* Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե.Երևան, «Հայաստան», 1987, էջ 149-150։
* Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Ե.Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 64։
 
[[Կատեգորիա:Բառարաններ ըստ տիպի]]