«Հարավային Աֆրիկայի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
 
== Ժամանակակից միավորում ==
[[Պատկեր:LibreriaLibrería Nacional, Ciudad del Cabo, Sudáfrica, 2018-07-19, DD 09.jpg|thumb|Գրադարանի ժամանակակից մուտքը]]
Մինչև 1999 թվականի նոյեմբերի 1-ը, պատմական պատճառներով, Հարավային Աֆրիկան ուներ երկու ազգային գրադարան՝ Հարավաֆրիկյան գրադարանը, որը հիմնադրվել էր 1818 թվականին, Քեյփթաունում, և 1887 թվականին հիմնադրված Պրետորիայում գտնվող Պետական գրադարանը: Հարավաֆրիկյան օրենսդրության առումով ազգային գրադարաններից յուրաքանչյուրը օրինական պահուստային գրադարան էր, որը հրատարակիչների կողմից ստանում էր յուրաքանչյուր գրքի, պարբերականի, թերթի, կառավարության հրատարակումների կամ Հարավային Աֆրիկայում տպագրված այլ նյութերի օրինակները: Հարավային Աֆրիկայում օրինական պահուստը թվագրվում է 1842 թվականին: Արդյունքում, նախկին ազգային գրադարաններում կառուցվել է մեծ գիտական նյութերի ընդարձակ հավաքածու: 1990-ական թվականներին արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի վարչությունը սկսեց վերանայել իր իրավասության ներքո գտնվող բոլոր օրենսդրությունները, ներառյալ 1985 թվականի թիվ 56 Ազգային գրադարանների ակտը: 1996 թվականին Արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի նախարարը Հարավային Աֆրիկայի Ազգային գրադարանների հարցով նշանակեց աշխատանքային խումբ՝ խորհրդատվություն տրամադրելու երկու ազգային գրադարանների ապագայի մասին: Աշխատանքային խմբի ամենակարևոր առաջարկությունն այն էր, որ երկու ազգային գրադարանները միավորվեն՝ ստեղծելու երկկողմ (Քեյփթաուն և Պրետորիա) ազգային գրադարան՝ Հարավային Աֆրիկայի Ազգային գրադարան անվամբ<ref name="nlsa.ac.za"/><ref>Sebe, J. (2009). "Foreword: Celebrating the tenth anniversary of the National Library of South Africa". ''Quarterly Bulletin of the National Library of South Africa'', 63 (3/4), 51-54.</ref>: