«Թան (ըմպելիք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Թան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Խմիչք
| պատկեր = Tuhn - Թան (Cropped).jpg
}}
 
'''Թան''', հայկական ըմպելիք, որը պատրաստվում է [[ջուր|ջրից]], [[մածուն]]ից և [[աղ]]ից։ Կա նաև թանի գազավորված տեսակը։<ref name=un>ftp://ftp.fao.org/codex/Meetings/CCNEA/ccnea5/ne05_08e.pdf</ref> Թանը ցանկալի է խմել սառը վիճակում, քանի որ այդպես ավելի համեղ է։ Հանքային ջրերով պատրաստված Թանը օգտագործվում է իբրև բուժիչ միջոց։
 
Թանը պատրաստվում է մածունը ջրի հետ խառնելու, ինչպես և խնոցու օգնությամբ յուղը զատելու միջոցով։ Կարասներում և կճուճներում, որոշ ժամանակ մնալուց հետո ստանում է հաճելի համ, թանին երբեմն ավելացնում են աղ։ Թանից պատրաստում են [[սպաս]], [[ժաժիկ]], [[չորթան]], [[սխտոր]]ով, [[սոխ]]ով, [[վարունգ]]ով, [[կանաչիներ]]ով թանաբրդոշ։ Սխտորած Թանը ավելացվում է [[ձավար]]ով կամ [[ալյուր]]ով [[շիլա]]յին։ Որոշ ազգագրական շրջաններում եփած թանի ջրային մասը հեռացնում են, իսկ մածուկը պահում բերանը հերմետիկ փակած կավամանում՝ ձմեռվա համար։ Այն օգտագործում են ջրում լուծելով։
 
== Տես նաև ==
* [[Թանաբրդոշ]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{food-stub}}
{{ՀՍՀ}}
{{Կաթնամթերք}}
 
[[Կատեգորիա:Ըմպելիքներ]]
[[Կատեգորիա:Հայկական խոհանոց]]
[[Կատեգորիա:Հայկական խմիչքներ]]