«Կաֆտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ հագուստ}}
 
'''Կաֆտանը''' (ռուսերեն кавтанъ, кофтанъ, թուրքերեն kaftan, արաբերեն قفطان, պարսկերեն خفتان) գլխավորապես տղամարդու հագուստ է՝ վերնազգեստ։
 
Տերմինը ռուսական գրավոր աղբյուրներում հայտնվել է XV դարում։ XVI—XVII դարերում դա նշանակել է տղամարդու սենյակային կամ փողոցի հագուստ։ Կաֆտանն իրենից ներկայացրել է ազատ ձևածքի չկոճվող, կամ գոտկատեղը գրկող, կոճակներով կոճկվող կամ երիզահանգույցով կապվող հագուստ։ Հագուստի երկարությունը տարբեր է եղել՝ երկար (մինչև ոտքի կոճերը) կամ կարճ (մինչև ծնկները)՝ '''կիսակաֆտան'''։ Թևերը եղել են կարճ կամ երկար, նեղ կամ լայն, բոյարների մոտ հաճախ դաստակից բավականին ներքև են եղել, կամ դրանցից բարձր, երբեմն ծալվող թևերով, երբեմն՝ անթև։ Կաֆտանները հաճախ եղել են առանց օձիքի, կամ օձիքով, համեմատաբար խոր, կամ էլ մի փոքր փորվածքով՝ առջևի կամ մեջքի հատվածում, որպեսզի հնարավոր լիներ տեսնել ասեղնագործությունը․ ասեղնագործվում էր վերնաշապիկը կամ տոնական հագուստը՝ զիպունը։ Երբեմն տոնական կաֆտանի հետևի մասից կոճկվել է հաստ, հարուստ ձևավորված օձիք, որը կոչվել է հաղթաթուղթ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կաֆտան» էջից