«Կաֆտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Կաֆտանը''' (ռուսերեն кавтанъ, кофтанъ, թուրքերեն kaftan, արաբերեն قفطان, պարսկերեն خفتان) գլխավորա...»:
 
No edit summary
Տող 2.
'''Կաֆտանը''' (ռուսերեն кавтанъ, кофтанъ, թուրքերեն kaftan, արաբերեն قفطان, պարսկերեն خفتان) գլխավորապես տղամարդու հագուստ է՝ վերնազգեստ։
 
Տերմինը ռուսական գրավոր աղբյուրներում հայտնվել է XV–րդXV դարում։ XVI—XVII–րդXVI—XVII դարերում դա նշանակել է տղամարդու սենյակային կամ փողոցի հագուստ։ Կաֆտանն իրենից ներկայացրել է ազատ ձևածքի չկոճվող, կամ գոտկատեղը գրկող, կոճակներով կոճկվող կամ երիզահանգույցով կապվող հագուստ։ Հագուստի երկարությունը տարբեր է եղել՝ երկար (մինչև ոտքի կոճերը) կամ կարճ (մինչև ծնկները)՝ '''կիսակաֆտան'''։ Թևերը եղել են կարճ կամ երկար, նեղ կամ լայն, բոյարների մոտ հաճախ դաստակից բավականին ներքև են եղել, կամ դրանցից բարձր, երբեմն ծալվող թևերով, երբեմն՝ անթև։ Կաֆտանները հաճախ եղել են առանց օձիքի, կամ օձիքով, համեմատաբար խոր, կամ էլ մի փոքր փորվածքով՝ առջևի կամ մեջքի հատվածում, որպեսզի հնարավոր լիներ տեսնել ասեղնագործությունը․ ասեղնագործվում էր վերնաշապիկը կամ տոնական հագուստը՝ զիպունը։ Երբեմն տոնական կաֆտանի հետևի մասից կոճկվել է հաստ, հարուստ ձևավորված օձիք, որը կոչվել է հաղթաթուղթ։
 
== Անվան ծագում ==
Տող 12.
Տարատեսակ կաֆտաններ կարվել են կերպասից, թավշից, կամկայից, նրբադիպակից, մահուդից և այլ նյութերից։ Կաֆտանները, որոնք միմյանցից տարբերվել են իրենց նյութով, ձևածքով, ծածկույթով, ստանում էին լրացուցիչ նշանակություն․ գլխավոր, թուրքական, ռուսական և այլն։ Կարճ կաֆտան կոչվել է '''կիսակաֆտան'''։ Ուկրաինական կիսակաֆտանն անվանվել է սվիտա։
 
Ռուսաստանում XVI—XVII–րդXVI—XVII դարերում կաֆտանը կոչվել է Արևմտյան Եվրոպայից փոխառված ժյուստակոր (ֆրանսերեն justaucorps) անվանումով, Պյոտոր I–ի ժամանակ լայնորեն կիրառվել է որպես քաղաքացիական և զինվորական հագուստ։
 
Հնածիսական հասարակություններում կաֆտանը կիրառվել է որպես աղոթքի հագուստ, այսինքն հագուստ, որով տղամարդիկ աղոթատուն են գնացել։
Տող 21.
'''Հասարակ''' (սովորական) կաֆտանները եղել են անձրևային, ճանապարհորդային, ճաշարանային, զինվորական և այլն։
 
'''Տոնական''' կաֆտաններն ունեցել են ծալովի օձիքներ, ոսկե մերակներ՝ առջևից ծոպերով, ձեռքերի վրա ապարանջաններ, ներքևի հատվածում՝ ժապավեններ։ Ապարանջանները, մերակներն ու ծոպերը երբեմն կարվել են թանկարժեք քարերով և մարգարիտներով։ Կաֆտանի կողքերը՝ ներքևի հատվածից ունեցել են կտրվածքներ։ XVII–րդXVII դարում դրան ավելացել է բարձր կանգնած, հարուստ ձևավորված օձիք՝ հաղթաթուղթ։
 
* Տնային կաֆտանը հարուստ մարդկանց հագուստ է, որը հագել են միայն տանը։ Դա երկար, մինչև հատակ հասնող հագուստ է՝ ձախ կողմի վրա եկող փոքր փեշով։ Տնային կաֆտանը կոճկվել է կոճակով։
* Հիմնական կաֆտանը կարվել է կազմվածքին համապատասխան՝ ընդգծելով գոտկատեղը։ Հիմնական կաֆտանն ունեցել է կարճ՝ մինչև արմունկը հասնող թևեր։
* Անթև վերնազգեստը համարվել է առավել բարեկիրթ հագուստ, քան սովորական կաֆտանը։ Հետևից ունեցել է փոթեր։ Պճնամոլ տղամարդիկ վրայից հագել են կիսամուշտակներ։ Հագել են հարուստ փոստակառապանները, հարուստ առևտրականները։
* Ժուպան (հագուստ)՝ լեհական կաֆտանը հայտնվել է XVII–րդXVII դարում։ Կաֆտանի վերին հատվածը (գոտուց) խիստ ընդգրկել է կազմվածքը, իսկ ստորին հատվածը լայն է եղել։ Թևերը՝ ուսերի հատվածում շատ լայն և ճոխ են եղել, իսկ արմունկներից մինչև դաստակ՝ նեղ։
* Տերլիկը կաֆտան է, որը հագել են արքայական որսորդները (զինակիրները), բազե թռցնողները և այլն։ Նման է լեհական կաֆտանին։ Տերլիկը դիմացից ունեցել է հատուկ լանջապանակ, որն ամրացվում էր կրծքի աջ հատվածին և աջ ուսին։
* Զրահապատ կաֆտան։
* Չուգա, որը հեծյալի և զինվորականի համար նախատեսված կաֆտան է։ Այդ կաֆտանն ունեցել է կարճ թևեր և ծալվող օձիք, իսկ կողքերից՝ երկու կտրվածք։ Իտալացի Ֆ․ Տիեպոլոյի ստեղծագործության մեջ, որը գրվել է ականատեսների պատմվածքի հիման վրա, ռուսական հետևակը XVI–րդXVI դարի կեսերին նկարագրվել է հետևյալ կերպ․ « Հետևակը կրում է այնպիսի կաֆտաններ, (ինչպես ձիավորը ), և ոչ բոլորն ունեն (սաղավարտներ)»։
* Թուրքական, որն առանց օձիքի է՝ վզի և ձախ կողքի վրա ճարմանդով։
* Կաֆտանչիկ՝ նեղ և կարճ կաֆտան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կաֆտան» էջից