«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հարցը ոչ թե բարձրացնում են, այլ քննարկում, շոշափում, բարձրաձայնում, վեր հանում, արծարծում
Տող 21.
Սահմանադրական կարգերի հաստատումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում Վասպուրականի հայությանը հատկացված էր մեկ տեղ։ Օսմանյան խորհրդարանի երեսփոխանական ընտրության ժամանակ դաշնակցության Վանի կենտրոնական կոմիտեն առաջարկում է Կոմսի՝ Վահան Փափազյանի թեկնածությունը՝ իբրև վանեցու, քանի որ օրենքով խորհրդարանի անդամ կարող էր ընտրվել միայն տեղացին, Արմենականները՝ [[Ավետիս Թերզիբաշյան]]ին։ Բայց Կոմսը համաձայն չէր։ «… Անախորժ անակնկալ մըն էր ինծի համար, – գրում է Կոմսը։ – Երբեք միտքես անցած չէր նման պատասխանատվության տակ մտնել։ Կը ըզգայի, որ անախորժ պարտականություն մըն էր` խառնվածքիս բացարձակ անհամապատասխան, մանավանդ, որ լեզուն ալ չէի գիտեր»։ Միաժամանակ, նա գտնում էր, որ այդ պաշտոնի համար իր պատկերացումներով ամենահարմարը՝ Արամ Մանուկյանն էր՝ «իր հանդգնությամբ, խորհրդարանական միջավայրի շուտով հարմարող` իր մատչելի և անկաշկանդ բնավորությամբ, մանավանդ որ քիչ շատ ալ թյուրք-թաթարական լեզվով կրնար լավ-գեշ արտահայտվիլ»։ Սակայն վերջինս էլ կտրուկ հրաժարվում է՝ տեղացի չլինելու պատճառով։ Հետագայում Կոմսը, ցավով անդրադառնալով իր երեսփոխան ընտրվելու հարցին, կշտամբանքով վերհիշում էր Արամի մերժումը. «Այդ պարտականության (երեսփոխանի) մարդը Արամը կըրնար լինել։ Ինչո՞ւ չընդունեց։ Չէ՞ որ իր խառնվածքով աննկուն, համարձակ ու անկաշկանդ` համառ պայքարող մըն էր, որ իր թերի լեզվով իսկ կրնար խորհրդարանի բեմեն որոտալ բոցավառ խոսքեր՝ ուղղված պետության վարիչներուն, ներկայացուցչական աթոռներու վրա բազմած թուրք «երևելիներուն», որոնցմե շատերու ձեռքերը հավանաբար մաքուր չէին հայերու արյունեն ու արցունքեն»։ «Ջախջախիչ» մեծամասնությամբ Վասպուրականի կողմից Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավոր ընտրվեց Վահան Փափազյանը, որը խոշոր հաղթանակ տարավ հատկապես գավառներում։ Այդ մասին նա հետագայում հիշում է. «Մերինները հրճվանքի մեջ էին, իսկ ես տխուր ու մտատանջ էի` իմ առջև բացվող այս նոր, անծանոթ և անախորժ կյանքին հանդեպ»։ Վանից մեկնելու նախօրյակին Վ. Փափազյանը մեծ խոստումներ էր շռայլում բոլորին։ «Մենք, ձախակողմյան երեսփոխաններս, – ասում էր նա, – պատնեշի վրա պիտի կանգնենք և կուրծք պիտի տանք դեպի ժողովուրդը, դեպի հասարակական իրավունքները, դեպի արդարություն ուղղված հարվածներին»։ Բայց նա նշանավոր եղավ միայն իր լռությամբ, այնպես որ շատերի կողմից արժանացավ «համր երեսփոխան» տիտղոսին։
 
1912 թվականի [[դեկտեմբերի 21]]-ին Կոստանդնուպոլսի հայոց ազգային ժողովը որոշում է ընդունում հայական հարցը բարձրացնելբարձրաձայնել եվրոպական տերությունների առաջ։ Հիմնվում է Ապահովության խորհուրդ, որի նախագահը պատիարք Արշարունին էր, քարտուղարը՝ Վահան Փափազյանը։ Բացի Պատրիարքարանի նախագծից հայկական բարենորոգումների վերաբերյալ նախագիծ ներկայացրեց նաև [[Պողոս Նուբար Փաշա]]ն, որը դժգոհում էր պատրիարքարանի ներկայացրած նախագծից։ Այս պայմաններում պատրիարքարանի կողմից Եվրոպա է գործուղվում և Պողոս Նուբարի հետ բանակցությունների մեջ է մտնում Վահան Փափազյանը՝ նպատակ ունենալով հասնել փոխզիջումային տարբերակի ընդունմանը։ Մեկ ու կես ամիս տևած բանակցություններից հետո Վահան Փափազյանը և Պողոս Նուբարը հասնում են համաձայնության և ռուսական դեսպանությանը ներկայացնում երկկողմանի ընդունելի նախագիծ։ Ի վերջո 1914 թվականի հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայանագիր հայկական բարենորոգումների վերաբերյալ, որին, սակայն վիճակված չէր իրագորրծվել, քանզի 1914 թվականից սկսված առաջին համաշխարհային պատերազմը այն թողնում է անավարտ։
 
=== Առաջին Համաշխարհային պատերազմ ===