Բացել գլխավոր ցանկը

Changes

→‎Գրական գործունեությունը: Սրբագրվել են թերթերի եւ գրքերի անունները։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1840]] թ. [[Վան]]ում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել [[Վարագավանք]]ի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ։ Եղել է «[[Արծվի Վասպուրական|Արծուի Վասպուրական]]» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ։ [[1862]] թ.ն [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, [[1863]]-[[1865]] թթ. «[[Արծվիկ Տարոնո|Արծուիկ Տարօնոյ]]» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը։
 
[[Խրիմյան Հայրիկ|Խրիմյանի]] հետ, որպես [[նվիրակ]] ու քարոզիչ, [[1860]]-[[1861]] թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները։ Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ։ Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ։ Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում։ [[1867]] թ. [[Կարին]]ում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել [[Վան]], որպես քարոզիչ։ [[1867]]-[[1869]] թթ. ստանձնել է [[Կարին]]ի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը։ [[1869]] թ. նշանակվել [[Մշո Սուրբ Կարապետ վանք]]ի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ [[Վասպուրական]]ում: [[1872]] թ. մասնակցում է [[Վան]]ում կազմակերպված «[[Միություն և փրկություն]]» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը։ [[1877]]-[[1878]] թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները։
 
== Գրական գործունեությունը ==
Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]], [[Զմյուռնիա]]յի և [[Թիֆլիս]]ի մի շարք պարբերականների («Մասիս», «ԱրևելյանԱրեւելեան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «ՄեշուՄեղու Հայաստանի» և այլն)։ [[1866]] թվականին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է [[1875]] թ, [[1884]] թ)։
 
Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «ՈղբերգությունՈղբերգութիւն մեծին Սահկայ ՊարթևիՊարթեւի ևեւ անկումն Արտաշրի ԱրշակունվոԱրշակունւոյ» (գրված [[1860]]-[[1870]] թթ.) և «Շուշան ՇավարշանաՇաւարշանայ» ([[1875]] թ.) թատերական երկերով։ Նրա «Գրոց ու բրոց»-ը ([[1874]]) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի ԴավիթԴաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը։ «Հնոց ևեւ նորոց» [[1874]] ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («ՊատմությունՊատմութիւն վասն ԴավթիԴաւթի ևեւ ՄովսեսՄովսէս ԽորենացվոԽորենացւոյ», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «ԹեշեԹեշէ ՊոլոՊոլօ» բանավոր զրույցը։ «Մանանա»-ն ([[1876]]) բաղկացած է «ՀայրենյացՀայրենեաց վեպքվէպք ևեւ զրույցքզրոյցք», «Երգք ևեւ նվագքնուագք հայրենյացհայրենեաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև [[Վան]]ի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ։ «Թորոս Աղբար»-ում ([[1879]]-[[1884]] և ռուսական հրատարակություն [[1887]]) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում ([[1884]]) նկարագրված են [[Հայաստան]]ի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են [[Մովսես Խորենացի]]ն, [[Եղիշե]]ն, [[Գրիգոր Նարեկացի]]ն և այլք։ Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ ևեւ Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կեսկէս կորեկ» և այլն)։
 
== Աշխատություններ ==
1615

edits