«Օսթ (գլխավոր պլան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ru +books.google.am)
չ ռուսաբանություն
Տող 8.
«Օսթ» գլխավոր պլանի անվանումը և գաղափարը, հավանաբար, առաջացել են 1940 թվականին<ref name=ReferenceB>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285</ref>: Որպես նախաձեռնող հանդես է եկել հենց Հիմմլերը: Պլանի անվանումը մշակել է ՍՍ-ի ծառայություններից մեկը, հավանաբար, Կայսերական անվտանգության գլխավոր ծառայությունը ({{lang-de|RSHA}}): Կա տեսակետ համաձայն որի անվանումը մշակվել է Գերմանացի ժողովրդի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխսկոմիսարիատը: Ինչ վերաբերում է իրականացման ժամանակահատվածին և ընդգրկման տարածքին, մշակվել է երկու հիմնական ուղղություն: «Մերձավոր պլանը» վերաբերվում էր արդեն իսկ նվաճված արևելյան տարածքների միավորմանը և հանձնվել էր իրագործման<ref name=ReferenceB />: Պատմաբաններն այդպես էլ չեն կարողացել ճշտել, թե ՍՍ-ի որ վարչություններն են մասնակցել պլանի առանձին մասերի մշակմանը: Սակայն նրանք կարողացել են բացահայտել որոշակի հետքեր, որոնցից մեկը, որը շատերը համարում են որպես ամենակարևոր փաստը, վերաբերում է Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության III վարչության մասնակցությանը: Մեկ այլ փաստարկ էլ վերաբերում է Գերմանացի ազգի կոնսոլիդացիայի հարցերով ռեյխկոմիսարիատի առաջին (տեղահանման հարցերով) և վեցերորդ (պլանավորում) վարչությունների մասնակցությանը: Ենթադրվում է նաև, որ Գլխավոր պլանի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև Ռասսայի և տեղահանումների հարցերով ՍՍ-ի գլխավոր վարչությունը: Այդուհանդերձ, գլխավոր դերը վերապահված է եղել Կայսերական անվտանգության գլխավոր ծառայությանը<ref name=ReferenceB />:
 
«Օսթ» գլխավոր պլան անվամբ նախագծի վերջնական մշակումը տեղի է ունեցել 1941 թվականի վերջին Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության III խմբի կողմից: Պլանի այդ տարբերակի տեքստը մինչ օրս չի գտնվել, սակայն բովանդակությունը պահպանվել է Արևելյան բռնազավթված տարածքների կայսերական նախարարության քննադատական եզրակացության մեջ: Մի դեպքում խոսքը գնում է «Գերմանացման հարցերի» վերաբերյալ տեղի ունեցած նիստի արձանագրության մեջ նշված փաստերինփաստերի մասին է, որին 1942 թվականի փետրվարի 4-ին մասնակցել են Արևելյան բռնազավթված տարածքների կայսերական նախարարության և ՍՍ-ի ներկայացուցիչները ներկայացուցիչները<ref>Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 293—296</ref><ref>Органы государственной безопасности СССР в Великой Отечественной войне. Сборник документов. Том 3. Кн. 1. М.: Русь, 2003. С. 588—590</ref>: Մյուս դեպքում խոսքը վերաբերվում է 1942 թվականի ապրիլի 27-ին հրապարակված «ՍՍ-ի ռեյխսֆյուրերի «Օսթ» գլխավոր պլանին նվիրված նկատառումներ և առաջարկություններ» գրառմանը, որը նվիրված էր Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության առաջ քաշած հայեցակարգ: Երկու դեպքում էլ փաստաթղթեր հեղինակը համարվում է արևելյան տարածքների բռնազավթման նախարարության ռասսայական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար, դոկտոր [[Էրհարդ Վետցել]]ը<ref>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285—286</ref>:
 
Պահպանվել է նաև ՍՍ-ի օբերֆյուրեր, պրոֆեսոր [[Կոնրադ Մեյեր Հերթլինգ]]ի 1942 թվականի մայիսի 28-ի «Արևելքում կառուցման համար «Օսթ» գլխավոր պլանի իրավական, տնտեսական և տարածքային հիմքերը» վերնագրով հուշագիրը: Հուշագիրը երկար ժամանակ ներառված է եղել Մեյերի գործով դատական գործընթացին, այդ իսկ պատճառով երկար ժամանակ հասանելի չի եղել գերմանացի պատմաբաններին, որոնք, սակայն, տեղյակ են եղել հուշագրի գոյության և բովանդակության վերաբերյալ<ref>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 289</ref><ref>{{cite web|url=http://flot.com/publications/books/shelf/germanyvsussr/10.htm|title=4. Немецкий оккупационный режим|accessdate=2013-01-03|archiveurl=http://www.webcitation.org/6DnkFQvYN|archivedate=2013-01-20}}</ref>: Ավելի ուշ, փաստաթուղթը հանձնվել է [[Գերմանիայի ազգային արխիվ]]ին: 2009 թվականին հուշագիրը ամբողջությամբ հրապարակվել է [[Հումբոլդտի համալսարան]]ի գյուղատնտեսության և այգեգործության ֆակուլտետի կայք էջում<ref>[http://gplanost.x-berg.de/gplanost.html Generalplan Ost Rechtliche, wirtschaftliche und räumliche Grundlagen des Ostaufbaus, Vorgelegt von SS-Oberführer Professor Dr. XX, Berlin-Dahlem, 28.Mai 1942]</ref>: