«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

չ
ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
[[Պատկեր:Provinces.JPG|thumb|300px|[[Մեծ Հայք]]ն ըստ «Աշխարհացոյց»-ի]]
 
'''Այրարատ''', [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]]ի կենտրոնական նահանգը։
 
== Անունը ==
 
Այրարատ անվան [[ստուգաբանություն|ստուգաբանությամբ]] զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է [[Ուրարտու]]ի անվան հետ։<ref name="Թ. Հակոբյան">Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե.Երևան, «Միտք», 1968, էջ 121-128։</ref>
 
== Աշխարհագրություն ==
=== Սահմանները ===
 
Հյուսիսից սահմանակից էր [[Գուգարք|Գուգարքին]]ին, արևմուտքից՝ [[Բարձր Հայք|Բարձր Հայքին]]ին ու [[Տայք|Տայքին]]ին, արևելքից՝ [[Սյունիք|Սյունիքին]]ին և հարավից՝ [[Տուրուբերան|Տուրուբերանին]]ին ու [[Վասպուրական|Վասպուրականին]]։ին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում` [[Այծպտունք]] գագաթից մինչև [[Շարիան լեռնաշղթա]]յի հյուսիս-արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր [[Հայկական Պարի]] ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և [[Ծաղկանց լեռներ]]ով դիմում է դեպի արևելք` [[Թոնդուրեկ]], իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին [[Գեղամա լեռներ]]ը. այս մասում նրա մեջ է մտնում նաև [[Շարուրի դաշտ]]ը, որը տարածվում էր [[Արփա]] գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ [[Փամբակ]] և [[Չլդըր]] կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== Ռելիեֆը ===
 
Սահմանային [[լեռնաշղթա]]ներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են [[Արագած]] և [[Արա լեռ | Արայի]] գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի [[հարթավայր]]ային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային [[ռելիեֆ]] ունեցող այս նահանգի այս ու այն կողմում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== Ջրերը ===
Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «[[Աշխարհացոյց]]ի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են [[Բասեն]], [[Շիրակ]], [[Բագրևանդ]] գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարտյան հարթությունը` [[Ախուրյան]]ի գետախառնուրդից մինչև [[Շարուրի դաշտ]]ը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր [[Արշակունիներ]]ի ոստանը` արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին [[Բագրատունիներ]]ը, Արշարունիքում և Շիրակի մի մասում` [[Կամսարականներ]]ը, Շիրակի մյուս մասում` [[Դիմաքսյաններ]]ը, Վանանդում` Վանանդի իշխանները։
 
Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ` [[Ուրծ]]ի, [[Արած]]ի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են [[Ամատունիներ]]ը (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում` [[Խոսրով Կոտակ]]ի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս [[Վարաժնունի|Վարաժնունիներ]]ըները և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների` նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]] (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը` [[Տուրուբերան]]ի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։
 
VII դ կեսերին Այրարատը գրավեցին արաբները։ 886–ին Այրարատը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Բագրատունիների թագավորության շրջանում Այրարատն ամբողջությամբ մտնում է նրա տարածքի մեջ։ Սակայն այստեղ, Բագրատունիների ընդարձակ իշխանություններից բացի, կային տեղական մի շարք իշխանություններ, որոնք զբաղեցնում էին երկրի այս կամ այն մասը։ Ամենից ուժեղը [[Պահլավունիներ]]ի իշխանությունն էր, որի իշխանները Բագրատունիների թագավորության վերջին շրջանում կատարում էին սպարապետի պաշտոնը։
31 725

edits