«Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
| հաջորդ= [[Խորեն Ա Մուրադբեկյան]]
}}
'''Գևորգ Ե Սուրենյանց''' (Տփղիսեցի), ([[օգոստոսի 28|28 օգոստոսի]] [[1847]], [[Թիֆլիս]] – [[մայիսի 8|8 մայիսի]] [[1930]], [[Էջմիածին]], ամփոփվել է Մայր տաճարի բակում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[1911]] թ.-ից առ [[1930]] թվականը։ Հաջորդել է [[Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)|Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն]]։
 
=Կենսագրություն=
Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–1868 թթ.)։ Ձեռնադրվել է վարդապետ՝ [[1872]] թվականին, եպիսկոպոս՝ [[1882]] թվականին։ [[1874]] թվականին նշանակվել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ի ուսուցիչ, [[1875]] թվականին՝ [[Արցախ]]ի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ։ [[1877]] թվականին ստանձնել է [[Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)|Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալ վանքի]] վանահայրությունը, [[1878]] թվականից՝ առաջնորդական փոխանորդ [[Ալեքսանդրապոլ]]ում, [[1881]] թվականին նշանակվել է [[Երևան]]ի փոխթեմակալ։ [[1886]] թ.-ից՝ [[Աստրախան]]ի թեմի առաջնորդ։ [[1894]] թվականին նշանակվել է [[Վրաստան]]ի թեմի առաջնորդ։ [[1907]] թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, [[1911]] թ.՝ ընտրվել կաթողիկոս։ [[1912]] թվականին, երբ [[Հայկական հարց]]ը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է [[Հայ ազգային պատվիրակություն]]ը ([[Պողոս Նուբար]]ի ղեկավարությամբ), որի վրա դրված էր [[Հայ դատ]]ը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը։
 
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։ <br/>Հովանավորել է [[Մակար Եկմալյան]]ին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։
202 368

edits