«Տիգրան Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{այլ|Տիգրան արքա (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Մեծն Տիգրան}}
[[Արտաշես Բարեպաշտ]]ն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։ Նրան հաջորդեց նրա ավագ որդին՝ [[Արտավազդ Ա]]-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ [[Արտավազդ Ա]]-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
| հայերեն անուն = Տիգրան Մեծ
| բնօրինակ անուն = Τιγράνης ὁ Μέγας
| պատկեր = Tigran the Great.png
| պատկերի լայնություն = 255px
| նկարագրություն = Տիգրան Մեծի պատկերով արծաթե մետաղադրամ
| տիտղոս = [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] արքա
| կարգ = 4
| կարգ-ին =
| անվան տակ =
| դրոշ =Standard of the Artaxiad dynasty.svg
| դրոշ2 = Artaxiad_coat_of_arms.jpg
| կառավարման սկիզբ = [[Մ.թ.ա. 95|մ․թ․ա․ 95]]
| կառավարման ավարտ = [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55]]
| կառավարման ժամանակ =
| նախորդող = [[Տիրան Ա]]
| հաջորդող = [[Արտավազդ Բ]]
 
Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը ([[Տիրան Ա]], մ.թ.ա. 115-95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևստանի Միհրդատ Բ թագավորին զիջել [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի]] հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։
| տիտղոս_2 = [[Ասորիք]]ի և [[Փյունիկիա]]յի արքա
| կարգ_2 =
| կարգ-ին_2 =
| անվան տակ_2 =
| դրոշ_2 =
| կառավարման սկիզբ_2 = մ․թ․ա․ 83
| կառավարման ավարտ_2 = մ․թ․ա․ 63
<!--կամ՝ -->
| կառավարման ժամանակ_2 =
| նախորդող_2 = Փիլիպոս II Ֆիլոռոմեոս
| հաջորդող_2 = [[Գնեոս Պոմպեոս]]
 
Տիգրանի վաղ տարիները համընկել են [[Պարթևաստան|Պարթևական թագավորության]] հզորացման հետ։ Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով [[Մարաստան]]ը, [[Ատրպատական]]ը և [[Միջագետք]]ը։ Հավանաբար [[մ.թ.ա. 113]] - [[մ.թ.ա. 112|112]] թվականներին պարթևական [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]] թագավորը կռվել է նաև հայոց թագավոր [[Արտավազդ Ա]]-ի դեմ. թեև, ըստ [[Ստրաբոն]]ի վկայության, պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]]-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին։
| տիտղոս_3 = [[Արտաշեսյանների թագավորություն|Հայոց աշխարհակալության]] [[արքայից արքա]]
| կարգ_3 =
| կարգ-ին_3 =
| անվան տակ_3 =
| դրոշ_3 =
| կառավարման սկիզբ_3 = [[Մ.թ.ա. 85|մ․թ․ա․ 85]]
| կառավարման ավարտ_3 = [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55]]
<!--կամ՝ -->
| կառավարման ժամանակ_3 =
| նախորդող_3 = Փիլիպոս II Ֆիլոռոմեոս
| հաջորդող_3 = [[Գնեոս Պոմպեոս]]
 
[[Տիգրան Ա]]-ի մահից հետո՝ [[մ.թ.ա. 95]] թվականին, զիջելով [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]]-ին [[Մեծ Հայք]]ի հարավարևելյան շրջանները՝ [[70 հովիտներ]]ը, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը։
| ազգություն = [[հայեր|հայազգի]]
| ծննդյան օր = [[մ.թ.ա. 140|մ․թ․ա․ 140 թվական]]
| ծննդավայր = [[Արտաշատ]], [[Աղձնիք|Աղձնիքի նահանգ]], [[Մեծ Հայք]]
| վախճանի օր = [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55 թվական]]
| վախճանի վայր = [[Տիգրանակերտ]], [[Մեծ Հայք]]
| դինաստիա = [[Արտաշեսյանների արքայատոհմ]]
| հայր = [[Տիրան Ա|Տիրան Արտաշեսյան]]
| մայր =
| ամուսին = [[Կլեոպատրա Պոնտացի]] (Միհրդատ Եվպատորի դուստրը)
| զավակներ =
| դավանանք = [[հին հայկական դիցաբանություն|հեթանոսություն]]
| կուսակցություն =
| գործունեություն =
| կրթություն =
| մասնագիտություն =
| գիտական աստիճան =
| պարգևներ =
| կայք =
| ինքնագիր =
| Վիքիպահեստ =
}}
'''Տիգրան Մեծ''' ('''Տիգրան Բ Մեծ''') ({{lang-grc|''Τιγράνης ὁ Μέγας''}}, {{lang-la|''Tigranes Magnus''}}) ([[մ.թ.ա. 140]] - [[մ.թ.ա. 55]]), Մեծ Հայքի արքա [[մ.թ.ա. 95]] թվականից մինչև մահը, [[Ասորիք]]ի և [[Փյունիկիա]]յի արքա ([[մ.թ.ա. 83]] - [[մ.թ.ա. 69]]), [[մ.թ.ա. 85]] թվականից մինչև մահը կրել է [[արքայից արքա]] տիտղոսը։ Հանդիսացել է [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան հարստության]] հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ [[Տիրան Ա|Տիգրան Ա]]-ին (Տիրանին)<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1304 Տիգրան Բ Մեծ]․</ref>։
 
Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95-55) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ [[Ծոփքի թագավորություն|Ծոփքի թագավոր]] [[Արտանես]]ը ([[Զարեհ]]ի սերնդից) սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով [[Պարթևաստան|Պարթևական թագավորությանը]] և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ [[Առաջավոր Ասիա]]յի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր [[Կասպից ծով]]ից մինչև [[Միջերկրական ծով]], [[Կովկասյան լեռներ]]ից մինչև [[Միջագետք]]ի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը [[Պարթևաստան|Պարթևական թագավորության]] և ուժեղացող [[Հին Հռոմ|Հռոմեական հանրապետության]] դեմ պայքարում։
 
Տիգրան Մեծին կարելի է համարել [[Առաջավոր Ասիա]]յում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև [[Արաբական արշավանքները Հայաստան|արաբական արշավանքները]]) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ [[Պարթևաստան|Պարթևական թագավորության]] (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։
 
== Վաղ տարիներ ==
[[Արտաշես Բարեպաշտ]]ն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։ Նրան հաջորդեց նրա ավագ որդին՝ [[Արտավազդ Ա]]-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ [[Արտավազդ Ա]]-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։
[[Պատկեր:Ardashescon.png|մինի|[[Արտաշես Բարեպաշտ]]|left]]
Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը ([[Տիրան Ա]], մ.թ.ա. 115-95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևստանի Միհրդատ Բ թագավորին զիջել [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի]] հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։
 
Տիգրանի վաղ տարիները համընկել են [[Պարթևաստան|Պարթևական թագավորության]] հզորացման հետ։ Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով [[Մարաստան]]ը, [[Ատրպատական]]ը և [[Միջագետք]]ը։ Հավանաբար [[մ.թ.ա. 113]] - [[մ.թ.ա. 112|112]] թվականներին պարթևական [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]] թագավորը կռվել է նաև հայոց թագավոր [[Արտավազդ Ա]]-ի դեմ. թեև, ըստ [[Ստրաբոն]]ի վկայության<ref>Ստրաբոն. ''Աշխարհագրություն, 16.1.19'', [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Strabo/16A*.html].</ref>, պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]]-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին։
 
[[Տիգրան Ա]]-ի մահից հետո՝ [[մ.թ.ա. 95]] թվականին, զիջելով [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]]-ին [[Մեծ Հայք]]ի հարավարևելյան շրջանները՝ [[70 հովիտներ]]ը, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը<ref name="Strabo1">Ստրաբոն. ''Աշխարհագրություն, 11.14.15'', [http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.01.0198%3Abook%3D11%3Achapter%3D14%3Asection%3D15].</ref>։
[[Պատկեր:Mithradates VI of Pontos.jpg|մինի|Միհրդատ Եվպատոր ([[Լոնդոնի Բրիտանական թանգարան]])]]
Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95-55) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ [[Ծոփքի թագավորություն|Ծոփքի թագավոր]] [[Արտանես]]ը ([[Զարեհ]]ի սերնդից<ref name="Strabo1"/>) սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/82/83 Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը]</ref>։
 
Տիգրանի թագավորության սահմաններից դուրս է մնում [[Փոքր Հայք]]ը, որը մասն էր կազմում դաշնակից [[Պոնտոս]]ի թագավորության։ Ավելին՝ [[Պոնտոս]]ի արքա [[Միհրդատ Եվպատոր]]ը ավելի վաղ է բարձրացել Փոքր Հայքի գահին, քան բուն [[Պոնտոս]]ի և համարվում էր Փոքր Հայքի Արքա։ Հենց այդ ''ավանդական'' տեսակետից էլ, Միհրդատ 6-րդ Եվպատորը Տիգրան Մեծի հետ միասին համարվում էր Հայոց Արքաներից մեկը։ Ահա ինչու թե՛ հայերը, թե՛ նույնիսկ օտարներից շատերը Տիգրանի և Միհրդատի դաշինքին նայել են որպես ''Հայկական'' միության կամ էլ, նույնիսկ համարել Արիական Համադաշնության վերականգնման փորձերից մեկը։
 
== Դաշինքը Պոնտոսի հետ ==
{{Հիմնական հոդված|Հայ-պոնտական դաշինք}}
Մ.թ.ա. II դարի վերջից [[Միհրդատ VI Եվպատոր]]ի օրոք խիստ հզորացավ [[Պոնտոս|Պոնտոսի թագավորություն]]ը։ Միհրդատը Պոնտոսին միացրեց [[Կողքիս]]ը, այսինքն՝ [[Կոլխիդա]]յի թագավարությունը, [[Բոսպոր]]ի թագավարությունը, որն ընդգրկում էր Ղրիմի թերակղզին և Ազովի ու Սև ծովերի առափնյա՝ ներկայիս [[Ուկրաինա]]յի հարավային մարզերը, ինչպես նաև ներկայիս [[Ռուսաստան]]ի [[Դոնի Ռոստով]]ի մարզի և Հյուսիսային Կովկասի Ազովի ու Սև ծովի ափամերձ տարածքները։ Բացի այդ Միհրդատն իր տերությանը միացրեց նաև [[Սև ծով]]ի հյուսիսային ափերին գտնվող բազմաթիվ հարուստ հունական գաղութ-քաղաքները, այդ թվում՝ Ազովի ծովի հյուսիսային ափին գտնվող նշանավոր [[Տանաիս]] քաղաք-պետությունը՝ Դոնի գետաբերանի մոտ և Սև ծովի ափին գտնվող ոչ պակաս նշանավոր [[Քերսոնես]] կամ [[Խերսոնեսոս]] ([[Խերսոնես]]) քաղաք-պետությունը։ Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Փոքր Հայքն ու Պոնտոսը վերածվեցին մի մեծ տերության, բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման դեմ Փոքր Ասիայում։
 
[[Պատկեր:Տիգրան Մեծ և Միհրդատ Եվպատոր.jpg|մինի|ձախից|Տիգրան Մեծ և [[Միհրդատ Եվպատոր]]]]
[[Մ.թ.ա. 94]]-[[մ.թ.ա. 91|91]] թվականներին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում [[Միհրդատ VI Եվպատոր|Միհրդատ]]ի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր [[Կլեոպատրա Պոնտացի|Կլեոպատրա]]յի հետ<ref>[http://www.livius.org/ap-ark/appian/appian_mithridatic_17.html#%A713 Ապիանոս. ''Հռոմեական պատմություն. Միհրդատյան պատերազմներ, §13-15'']</ref>։հետ։
Մեծ Հայքի և Պոնտոսի արքաները կատարում են ''աշխարհի բաժանում''. Միհրդատին ''տրվում է'' Հյուսիսային և Արևմտյան երկրներին տիրելու իրավունքը, իսկ Տիգրանին՝ Հարավային և Արևելյան ''ուղղությունը''։ Ընդ որում՝ Տիգրանը, Պարթևներին հաղթելու դեպքում, պետք է նրանցից խլեր, կամ ավելի ճիշտ մինչալեքսանդրյան (մինչև մ.թ.ա. 330 թվականին գոյություն ունեցած) Արիական Համադաշնության (մ.թ.ա. 550-330) լիիրավ երեք անդամներից մեկին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, վերադարձեր [[Արքայից Արքա]]յի տիտղոսը։
Չնայած երկու դաշնակից արքաներից յուրաքանչյուրի կողմից իր ''ուղղության'' ստանձնման պայմանավորվածությանը, արքաները վճռական պահին միավորում էին իրենց ուժերը՝ սպառնալից ուղղություններում միմյանց օգնելու համար։ [[Մ.թ.ա. 93]]-[[մ.թ.ա. 91|91]] թվականներին երկու արքաները վճռականորեն պայքարել են [[Կապադովկիա]]յում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել [[Հայաստան]]ի համար արևմուտքից, իսկ [[Պոնտոս]]ի համար հարավից։
 
[[Մ.թ.ա. 93]] թվականին հայ-պոնտական զորքերը ներխուժում են [[Կապադովկիա]]։ Տեղական արքա, Հռոմի դաշնակից [[Արիոբարզան Ա]]-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է [[Հռոմ]]<ref>[http://www.forumromanum.org/literature/justin/english/trans38.html Հուստինոս. ''Փիլիպի պատմությունը. XXXVIII, 3'']</ref>։ Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում [[Գորդեոս]]ին։ Ի պատասխան [[Հռոմեական Սենատ]]ը արևելք է ուղարկում [[Լուցիոս Կոռնելիուս Սուլլա]]յին։
 
[[Մ.թ.ա. 92]] թվականին Սուլլան, ավելի շատ գործի դնելով հռոմեական հայտնի հետախուզական-դիվերսիոն ծառայություններն ու դիվանագիտական-քաղաքական դավերը ապա՝ նաև իր լավ մարզված և հույժ մարտունակ լեգեոնները, պարտության է մատնում հայկական կողմին և Տիգրանի զորքերը ստիպված են լինում դուրս գալ Կապադովկիայից, որի գահին հռոմեացիները, այսպիսով, վերականգնում են իրենց կողմնակից Արիոբարզանին<ref>[http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Plutarch/Lives/Sulla*.html Պլուտարքոս. ''Զուգահեռ կենսագրություններ. Սուլլա, 5'']</ref>։Արիոբարզանին։
Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/82/84 Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը]</ref>։քաղաքներում։
 
== Նվաճումներ ==
[[Պատկեր:Tigranes four Kings.jpg|մինի|300px|աջից|«Տիգրան Մեծ և 4 արքաներ»]]
[[Պատկեր:Armenian Empire of Tigran II the Great.tif|ձախից|մինի|Հայկական կայսրությունը Տիգրան Բ Մեծի օրոք]]
Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես [[Պարթևաստան]]ը, որի թագավոր [[Միհրդատ Բ Պարթև|Միհրդատ Բ]]-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ։ Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ։ Նրա մահից հետո Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա [[Ատրպատական]]ի թագավորություն և գրավեցին այն։ Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր [[Համադան|Էկբատանը]]։ Պարթևական թագավոր [[Գոդերձ Բ]]-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին [[Մարաստան]]ից և Հյուսիսային [[Միջագետք]]ից՝ պահելով միայն Էկբատան մայրաքաղաքը։ Պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։
 
Այնուհետև, հայկական բանակը գրավեց Հյուսիսային Միջագետքը՝ [[Կորդուք]]ը, [[Ադիաբենե]]ն, [[Միգդոնիա]]ն, [[Օսրոյենե]]ն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/82/85 Պարթևստանի ջախջախումը]</ref>։ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց [[Սելևկյաններ|Սելևկյան]] պետությանը։ Նրանց բաժանում էր միայն [[Եփրատ]] գետը։ Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ։ Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»։
 
[[Պատկեր:Dikran the Great.gif|մինի|ձախից|Տիգրան Մեծ]]
[[Մ.թ.ա. 84]] թվականին հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան [[Ասորիք]]։ Տիգրանը [[Անտիոք]]ում բազմեց [[Սելևկյաններ]]ի գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։
 
Ասորիքի ([[Սիրիա]]յի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու [[Կոմմագենե]]ն և [[Կիլիկիա]]ն, և ապա՝ նաև [[Փյունիկիա]]ն։ Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին [[Իսրայել|Հրեաստան]]ը և մի քանի այլ երկրներ։ Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն [[Միջերկրական ծով|Միջերկրականի]] ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն [[մ.թ.ա. 71]] թվականին։ Այստեղ գերի վերցվեց Սելենե-Կլեոպաատրա թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ։
 
Հայկական տերության սահմանները հասան [[Եգիպտոս]], որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ։ Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/82/86 Ասորիքի գրավումը]</ref>։պատճառով։
 
Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով [[Առաջավոր Ասիա]]յում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն։ Այն տարածվում էր [[Եգիպտոս]]ից մինչև [[Կովկաս]]յան լեռներ և [[Միջերկրական ծով]]ից մինչև [[Կասպից ծով]]։ Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև [[Միջին Ասիա]] և [[Հնդկաստան]] ընկած երկրներն ու ցեղերը։ Այդ տերության մեջ էին մտնում [[Աղվանք]]ը, [[Վիրք]]ը, [[Ատրպատական]]ը, [[Ադիաբենե]]ն, [[Օսրոենե]]ն, [[Կոմագենե]]ն, [[Սիրիա|Ասորիքը]], [[Փյունիկիա]]ն, Դաշտային [[Կիլիկիա]]ն և այլ երկրներ։ Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ [[Պարթևաստան]]ը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու [[Պարսից ծոց]]ի ու [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] ցեղերը։ Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։
 
[[Պատկեր:Warriorsofarmenia.jpg|մինի|Հայկական զինվորներ]]
Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] և [[Սելևկյաններ]]ի տերությունները։ Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր։ Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը։ Այստեղ գտնվում էին տերության [[Քաղաքականություն|քաղաքական]] ու [[Տնտեսություն|տնտեսական]] նշանավոր կենտրոնները։
 
Տող 118 ⟶ 42՝
 
Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել։ Զորք էին տրամադրում նաև Մեծ Հայքի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը։
 
[[Պատկեր:Տիգրան Մեծ Statue of Tigranes the Great in Yerevan.jpg|մինի|ձախից|[[Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)|Տիգրան Մեծի արձանը Երևանում]]]]
Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ [[Առաջավոր Ասիա]]յի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը (300 000 քառ. կմ) տասն անգամ։ Իսկ Տիգրանի գերտերության միջուկը կազմում էր 1 000 000 քառ. կմ տարածքով տերությունը, որի մեջ մտնում էին Մեծ Հայքի թագավորությունն ու նրա հարևան [[կովկաս]]յան, [[միջագետք]]յան և [[Միջերկրական ծով|միջերկրածովյան]] երկրները<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/87/88 Հայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը]</ref>։երկրները։
 
[[Մ.թ.ա. 80]]-ական թվականներին Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի՝ [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտի]] շինարարությունը։ Բանն այն է, որ Արտաշատը մնացել էր հայոց տերության հյուսիսային ծայրամասում, իսկ երկրորդ մայրաքաղաք Անտիոքը բուն Հայաստանից դուրս էր։ Մեծ Հայքի [[Աղձնիք]] նահանգում՝ [[Սասուն|Սասնա լեռներ]]ի հարավային ստորոտին։ Ժամանակին Տիգրան Մեծը թագադրվել էր այստեղ։
Տող 131 ⟶ 55՝
Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար։ «...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու»։ Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք։ Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ։ Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով։ Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։
 
Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/87/89 Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը]</ref>։վայրերում։
 
== Հայկական աշխարհակալ տերություն ==
 
Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը։ Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր [[Կասպից ծով]]ից մինչև [[Միջերկրական ծով]], Կովկասյան լեռներից մինչև [[Միջագետք]]ի անապատները։ Այդ տարածքում, որի մակերեսը կազմում էր մոտ 1.000.000 (մեկ միլիոն) քառակուսի կիլոմետր, տեղակայված էին հայկական բանակի կայազորները։ Բացի այդ, Տիգրանին ենթարկվում էին նախկինում՝ մ.թ.ա. 550-330 Արիական Համադաշնային Տերության կազմի մեջ գտնված մի շարք երկրներ ու ժողովուրդներ։ Այսպիսով Տիգրանի բուն տերության տարածքը՝ 1.000.000 քառ. կմ, ենթակա այլ երկրամասերի հետ միասին կազմում էր մոտ 3.000.000 (երեք միլիոն) քառակուսի կիլոմետր<ref>http://freebooks.do.am/BOOKS/Literature/MapSlide.jpg</ref>։
[[Պատկեր:Մեծ Հայքը Տիգրան Մեծի օրոք.jpg|մինի|Մեծ Հայքը Տիգրան Մեծի օրոք|300px|աջից]]
Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվականից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ։ Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ։ Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում [[Կելեսիրիա]]ում՝ [[Նաբաթեական թագավորություն|Նաբաթեական թագավորության]] դեմ։ Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսիրիան՝ Դամասկոս մայրաքաղաքով։ Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69 թվականի գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն<ref name="Flavius1">[http://www.ccel.org/j/josephus/works/ant-13.htm Հովսեփ Փլավիոս. ''Հրեաների պատմությունը, գիրք 13, §16, 4 '']</ref>, որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում<ref>Ստրաբոն. ''Աշխարհագրություն, 16.2.3'', [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Strabo/16B*.html].</ref>։ Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը<ref name="Flavius1"/>։
 
Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում։ Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը։ Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում<ref>[http://www.livius.org/ap-ark/appian/appian_mithridatic_21.html Ապիանոս. ''Հռոմեական պատմություն. Միհրդատյան պատերազմներ, §104'']</ref>։ Ապա մ.թ.ա 71 թվականին հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը։ Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը<ref>[http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Plutarch/Lives/Lucullus*.html Պլուտարքոս. ''Զուգահեռ կենսագրություններ. Լուկոլլոս, 29'']</ref>։
 
Մ.թ.ա 73 թվականին սկսվում է երրորդ Միհրդատյան պատերազմը Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև։ Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում է Միհրդատին. նա հաղթում է հռոմեացիներին մի շարք ճակատամարտերում և գրավում [[Բյութանիա]]ն։ Սակայն նրա կողմից պաշարված ծովափնյա [[Կիզիկոս]] քաղաքի պատերի տակ Միհրդատը ծանր պարտություն է կրում սենատի կողմից արևելք ուղարկված հայտնի զորավար Լուկոլլոսից և ստիպված լինում նահանջել Պոնտոս։ Այստեղ նա փորձում է դիմադրություն կազմակերպել իրեն հետապնդող հռոմեական զորքերի դեմ, սակայն մ.թ.ա. 71 թվականին Կաբիրայի ճակատամարտում վերջնականապես պարտություն է կրում և ստիպված է լինում փոքրաթիվ զորքով փախչել Հայաստան։ Տիգրանը, զբաղված լինելով հարավային Ասորիքում և Փյունիկիայում ընթացող մարտական գործողություններով, չի կարողանում օգնել իր դաշնակցին։ Տիգրանը թեև ապաստան է տալիս Միհրդատին, սակայն, ըստ երևույթին, հռոմեացիների դեմ չեզոքություն պահպանելու հույսով չի հրավիրում նրան իր արքունիք, այլ թույլ է տալիս ապրել իր տերության ծայրամասային շրջաններից մեկում։ Մյուս կողմից Տիգրանը մերժում է Լուկոլլոսի՝ իր մոտ ուղարկված դեսպանությանը, որը պահանջում էր հանձնել Միհրդատին հռոմեացիներին, բացատրելով մերժումն իր մոտիկ ազգակցական կապերով վերջինիս հետ։
 
== Հայ-հռոմեական պատերազմ ==
{{Հիմնական հոդված|Հայ-հռոմեական պատերազմ}}
[[Մ.թ.ա. 1-ին դար]]ի սկզբներին [[Հռոմեական հանրապետություն]]ը [[Փոքր Ասիա]]յում ընդարձակ տիրույթներ նվաճեց։ Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի [[Պոնտոս]]ի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ։ Տիգրան Բ-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները։ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ հայոց տերության։
[[Պատկեր:Lukullus wiki.png|մինի|[[Լյուցիոս Լուկուլլոս]]|ձախից]]
[[Մ.թ.ա. 71]] թվականին հռոմեական զորավար [[Լուկուլլոս]]ը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից [[Միհրդատ Եվպատոր]]ին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, մերժեց հռոմեացիների պահանջը։ Պատերազմի առիթը պատրաստ էր<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/92 Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան]</ref>։
 
[[Մ.թ.ա. 69]] թվականի գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային [[Եփրատ]] գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց [[հայ-հռոմեական պատերազմ]]ը։
 
Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Լուկուլլոսը գրավեց [[Ծոփք]]ը և սրընթաց շարժվեց [[Աղձնիք]]՝ գրավելու [[Տիգրանակերտ]]ը։ Այն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Հունական վարձկան կայազորը, զորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։
 
Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր [[Պաղեստին]]ում, (կան տեսակետներ, համաձայն որոնց Տիգրանը Արտաշատում էր)ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։
 
[[Սեպտեմբեր]]ի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված [[Տիգրանակերտ]]ին։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Ըստ Ապպիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ [[Ատրպատական]]ը (Մարաստանը), [[Աղվանք]]ը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ [[Պարսից ծոց]]ի արաբները։ Հայկական բանակի թիվը, Պլուտարքոսի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։
[[Պատկեր:Tigranakert (Tigranocerta) battle in 69 BC (Armenian).png|աջից|thumb|330x330px|[[Տիգրանակերտի ճակատամարտ]]]]
[[Հոկտեմբերի 6]]-ի վաղ առավոտյան սկսվեց [[Տիգրանակերտի ճակատամարտ]]ը։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև [[Տիգրանակերտ]]ի ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/93 Պատերազմի սկիզբը, Տիգրանակերտի ճակատամարտը]</ref>։
 
Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու [[Կորդուք]]ի տաք շրջաններ։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին։ [[Ձմեռ]]վա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ [[հեծելազոր]]ը։ [[մ.թ.ա. 68]] թվականի [[գարուն|գարնան]] վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց [[Արտաշատ]] տանող ճանապարհը։ Հայկական բանակը անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով ջլատում էր հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։
 
Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն [[սեպտեմբերի 22]]-ին հասավ [[Արածանի]]ի գետանցին։ Առջևում [[Հայկական Պար]] լեռնաշղթան էր։ Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված, և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»։ Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց։ Հույն պատմիչ [[Դիոն Կասսիոս]]ը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/94 Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը]</ref>։
[[Պատկեր:PompeoMagno.jpg|մինի|ձախից|[[Գնեոս Պոմպեոս]]]]
Լուկուլլոսն ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները։ Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը։ Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց։ Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը։ [[Մ.թ.ա. 67]] թվականի կեսերին հայկական բանակները ներխուժեցին [[Կապադովկիա]]՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ։ Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ [[Գնեոս Պոմպեոս]]ը։ Ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվեց իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Մեծ Հայք<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/95 Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո]</ref>։
 
Մեծ Հայքի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ։ Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի [[Տիգրան Կրտսեր]]ը։ Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ։ Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր։ Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը։ Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Մեծ Հայքը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին։ Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Մեծ Հայք։ Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ [[Պարթևաստան]]։ Պարթևական թագավոր [[Հրահատ Գ]]-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը։ Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Մեծ Հայք և պաշարեց [[Արտաշատ]]ը։ Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս։ Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել [[Պոմպեոս]]ի օգնությանը։ [[Պոմպեոս]]ն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/96 Տիգրան Կրտսերի խռովությունը]</ref>։
 
== Արտաշատի պայմանագիր ==
{{main|Արտաշատի պայմանագիր}}
[[Պատկեր:Artaxiad coat of arms.jpg|մինի|[[Արտաշեսյանների զինանշան]]]]
[[Մ.թ.ա. 66]] թվականի [[ամառ|ամռանը]] [[Տիգրան Կրտսեր]]ի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Մեծ Հայք։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման պատճառով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար։
 
Պոմպեոսը [[մ.թ.ա. 66]] թվականի [[սեպտեմբեր]]ին մոտեցավ [[Արտաշատ]]ին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները։ Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/97 Պոմպեոսի արշավանքը Հայաստան]</ref>։ Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։ Կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, ըստ որի՝
 
* Մեծ Հայքը հօգուտ [[Հռոմեական հանրապետություն|Հռոմեական հանրապետության]] հրաժարվում էր [[Ասորիք]]ից, [[Փյունիկիա]]յից, [[Պաղեստին]]ից և [[Կիլիկիա]]յից, այսինքն՝ [[Միջերկրական ծով]]ի ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը։
[[Պատկեր:Vexilloid of the Roman Empire.svg|մինի|ձախից|Հռոմեական դրոշ]]
 
* [[Ծոփք]]ն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
* Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր [[Ծոփք]]ի արքայական գանձարաններից։
* Մեծ Հայքը հայտարարվում էր ''«Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։''
 
Մեծ Հայքը պահպանեց իր լիակատար անկախությունը։ Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել [[Պարթևաստան]]ի ուժեղացմանը։ Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին։
 
Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը։ Տենչալով Մեծ Հայքի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված [[Ծոփք]]ի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ։
 
Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ [[մ.թ.ա. 64]] թվականին Մեծ Հայքին վերադարձնել [[Կորդուք]]ն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը։ Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/91/98 Արտաշատի պայմանագիրը]</ref>։
 
== Տիգրան Մեծը մշակույթում ==
{| class="infobox" style="font-size: 90%; width: 20em;"
|<center>[[Պատկեր:AM 50000 dram Au 1999 Tigran II a.png|120px]][[Պատկեր:AM-1999-50000dram-Tigran II-b.png|120px]]
|-
|<center>[[Պատկեր:AM 1000 dram Ag 2003 Tigran a.png|120px]][[Պատկեր:AM 1000 dram Ag 2003 Tigran b.png|120px]]
|-
|<center>[[Տիգրան Մեծի դրամներ]]ի ոճավորմամբ թողարկված [[ՀՀ հուշադրամներ]]ը
|-
|}
Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց [[Մովսես Խորենացի]]ն գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։
 
Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»։ Հայ նշանավոր պատմաբան [[Նիկողայոս Ադոնց]]ը բնութագրել է Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/87/90 Տիգրան Մեծը ժողովրդի հիշողության մեջ]</ref>։
 
Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը (տես Հ. Շիրազ, Երկեր, հատ. 2, Երևան, 1982, էջ 176-204), Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» չափածո դրաման (տես Խ. Դաշտենց, Լեռան ծաղիկներ (ժողովածու), Երևան, 1963), Պերճ Զեյթունցյանի «Աստծո 12 օրը» դրաման (տես Պ. Զեյթունցյան «Մեծ լռություն (դրամաներ)», Երևան, 1985), Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» հանրահայտ պատմավեպը (1-ին հրատ., Երևան, 1967, 352 էջ, 2-րդ հրատ., Եր., 1972, 656 էջ, 3-րդ հրատ., Եր., 1990, 640 էջ):
 
Եվրոպացի կոմպոզիտորները Տիգրան Մեծի մասին գրել են 23 օպերա, որոնք բեմադրվել են [[Թուրին]], [[Վենետիկ]], [[Վիեննա]], [[Լոնդոն]] և այլ քաղաքների թատրոններում։<ref>Ա․ Փարսադանյան «Գիտելիքների շտեմարան», ՎՄՎ-ՊՐԻՆՏ, Երևան, 2003 թ</ref>
[[Պատկեր:Statue Tigranes the Great 01.jpg|մինի|[[Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, ՀՀ նախագահի նստավայր)]]]]
[[Պատկեր:Tigran the Great, Vagharshapat, ArmAg (2).jpg|մինի|Տիգրան Մեծի հուշարձանը Վաղարշապատում]]
{| class="wikitable"
|-
! # !! Կոմպոզիտոր !! Օպերա !! Թվականներ !! Լեզու
|-
| 1 || [[Ալեքսանդրո Սկարլատի]] || Տիգրան Մեծ || [[1659]]-[[1725]] || [[Իտալերեն]]
|-
| 2 || [[Նիկոլա Պիչչինի]] || Տիգրան Մեծ || [[1728]]-[[1800]] || Իտալերեն
|-
| 3 || Տ․ Ալբինոնիո || Տիգրան Մեծ՝ <br />թագավոր Հայաստանի || [[1674]]-[[1745]] || Իտալերեն
|-
| 4 || Մ․ Բոնոնչինի || Տիգրան Մեծ՝ <br />թագավոր Հայաստանի || [[1675]]-[[1726]] || Իտալերեն
|-
| 5 || Ն․ Ռիջինի || Տիգրան Մեծ || [[1756]]-[[1812]] || Իտալերեն
|-
| 6 || Ճ․ Պ․ Լամբունիանի || Տիգրան Մեծ || [[1706]]-[[1781]] || Իտալերեն
|-
| 7 || [[Ֆրանչեսկո Գասպարինի]] || Տիգրան Մեծ || [[1714]]-[[1787]] || [[Գերմաներեն]]
|-
| 8 || [[Յոհան Հասսե]] || Տիգրան Մեծ || [[1699]]-[[1783]] || Իտալերեն
|-
| 9 || Ջ․ Արենա || Տիգրան || [[1708]]-[[1741]] || [[Իսպաներեն]]
|-
| 10 || [[Լապիս Սանթոս]] || Տիգրան || [[1709]]-? || Իտալերեն
|-
| 11 || Ջ․ Պագանելի || Տիգրան Մեծ || [[1717]]-? || Գերմաներեն
|-
| 12 || [[Քրիստոֆ Գլյուկ]] || Տիգրան || [[1714]]-[[1787]] || Իտալերեն
|-
| 13 || Պ․ Գուլիելմի || Տիգրան Մեծ || [[1728]]-[[1804]] || Իտալերեն
|-
| 14 || Ջ․ Գոլլա || Տիգրան || [[1730]]-[[1806]] || Իտալերեն
|-
| 15 || Ա․ Թոձձի || Տիգրան || [[1736]]-[[1815]] || Իտալերեն
|-
| 16 || Ի․ Սելոնիաթ || Տիգրան || [[1739]]-? || Իտալերեն
|-
| 17 || [[Դոմենիկո Սկարլատի]] || Տիգրան Մեծ կամ <br />Պոմպեոսը Հայաստանում || [[1685]]-[[1757]] || Իտալերեն
|-
| 18 || Ջ․ Սաոթի || Տիգրան || [[1729]]-[[1802]] || Իտալերեն
|-
| 19 || [[Պիետրո Բեռնարդոնի]] || Տիգրան || - || Իտալերեն
|-
| 20 || [[Գեորգ Հենդել]] || [[Հռադամիստ]] || [[1685]]-[[1759]] || Գերմաներեն
|-
| 21 || Ա․ Արտամանով || Տիգրան Մեծ || - || Իտալերեն
|-
| 22 || Հոտս || Տիգրան Մեծ || - || Գերմաներեն
|-
| 23 || [[Անտոնիո Վիվալդի]] || [[Տիգրան (Վիվալդի)]] || [[1678]]-[[1741]] || Իտալերեն
|}
 
== Արտաշեսյան հարստություն ==
{{main|Արտաշեսյաններ}}
[[Պատկեր:Artaxiad.svg|thumb|330px|Արտաշեսյանների դրոշ]]
 
[[Արտաշեսյան արքաայտոհմ]]ը [[Հայաստան]]ում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա Բարին, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ ''որդի Զարեհի, Երվանդյան։'' Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։
{| border=1
! Անունը
! Տարեթվեր
! Իշխել է
! Նշումներ
|-
| [[Արտաշես Բարեպաշտ]]
| [[մ.թ.ա. 230]]-[[մ.թ.ա. 160]]
| [[մ.թ.ա. 189]]-[[մ.թ.ա. 160]]
| Զարեհի որդի, Երվանդյան
|-
| [[Արտավազդ Ա]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 115]]
| [[մ.թ.ա. 160]]-[[մ.թ.ա. 115]]
| Արտաշես Ա-ի ավագ որդի
|-
| [[Տիրան Ա|Տիգրան Ա]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 95]]
| [[մ.թ.ա. 115]]-[[մ.թ.ա. 95]]
| Արտաշես Ա-ի կրտսեր որդի
|-
| Տիգրան Մեծ
| [[մ.թ.ա. 140]]-[[մ.թ.ա. 55]]
| [[մ.թ.ա. 95]]-[[մ.թ.ա. 55]]
| Տիգրան Ա-ի կրտսեր որդի
|-
| [[Արտավազդ Բ]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 34]]
| [[մ.թ.ա. 55]]-[[մ.թ.ա. 34]]
| Տիգրան Մեծի որդի
|-
| [[Արտաշես Բ]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 20]]
| [[մ.թ.ա. 30]]-[[մ.թ.ա. 20]]
| Արտավազդ Բ-ի ավագ որդի
|-
| [[Տիգրան Գ]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 8]]
| [[մ.թ.ա. 20]]-[[մ.թ.ա. 8]]
| Արտավազդ Բ-ի միջնեկ որդի
|-
| [[Արտավազդ Գ]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ.ա. 6]]
| [[մ.թ.ա. 8]]-[[մ.թ.ա. 6]]
| Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
|-
| [[Տիգրան Դ և Էրատո]]
| [[մ.թ.ա. ?]]-[[մ.թ. 1]]
| [[մ.թ.ա. 6]]-[[մ.թ. 1]]
| Տիգրան Գ որդին և դուստրը
|}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
== Աղբյուրներ և գրականություն ==
 
* Մանանդյան Հակոբ, Տիգրան Բ և Հռոմը, Երևան, 1940, 2-րդ հրատ., Երկեր, հատոր 1, Երևան, 1977:
* Մանասերյան Ռ., Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 94-64, Երևան, 1987, երկրորդ վերամշակված հրատ., Երևան, 2007:
*Նիկողայոս Ադոնց, Երկեր 5 հատորով, հատ. Դ, Երևան, 2009, էջ 456-513, - http://www.historyofarmenia.am/images/menus/854/AdoncD.pdf
*Հայկ Հակոբյան, Տիգրան Մեծ, Երևան, 2005:
*Հայ ժողովրդի պատմություն /ՀՍՍՀ ԳԱ հրատ./, հատ. 1, Երևան, 1971:
*Հրանտ Արմէն, Մեծն Տիգրան, Գահիրէ, 1957:
*Զարդարյան Մ., Հայաստանը Տիգրան Բ Մեծի օրոք /մ. թ. ա. 95-56 թթ./, Երևան, 1991:
*Լեո, Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1966:
*Գագիկ Սարգսյան, Տիգրան Բ-ի տերությունը, «Պատմաբանասիրական հանդես», Երևան, ՀՀ ԳԱԱ, 1966, թիվ 1, էջ 93-112:
*Արտակ Մովսիսյան, Տիգրան Մեծ. Թագավորներից մեծագույնը, Երևան, 2010, - http://www.historyofarmenia.am/images/menus/107/Tigran%20Mets.pdf
*Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1981, - http://www.historyofarmenia.am/images/menus/118/Movses%20Khorenaci.pdf
*Միքայել Չամչյան, Հայոց պատմություն, հատ. Ա., Երևան, 1985:
*Պլուտարքոս, Կենսագրություններ, Երևան, 2001:
*Ստրաբոն, Աշխարհագրություն, Երևան, 1940:
* [http://www.historyofarmenia.am/am/Books_Strabon_Ashxarhagrutyun Ստրաբոն. ''Աշխարհագրություն'']
* [http://www.livius.org/ap-ark/appian/appian_mithridatic_00.html Ապիանոս. ''Հռոմեական պատմություն. Միհրդատյան պատերազմներ'']
* [http://www.forumromanum.org/literature/justin/english/index.html Հուստինոս. ''Փիլիպի պատմությունը'']
* [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Plutarch/Lives/home.html Պլուտարքոս. ''Զուգահեռ կենսագրություններ'']
* [http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/Cassius_Dio/home.html Դիոն Կասիուս. ''Հռոմի պատմություն'']
* [http://hpj.asj-oa.am/1604/1/2006-2%283%29.pdf Դանիելյան, Էդուարդ, Տիգրան II Մեծի քաղաքակրթական գործունեության ռազմավարությունը. Պատմաբանասիրական հանդես, 2006, № 2]
 
== Լրացուցիչ գրականություն ==
 
* Հայերը. Տիգրան Մեծ /փաստագրական ֆիլմ/: [https://www.youtube.com/watch?v=VDZB239mJ14].
* ՏԻԳՐԱՆ ՄԵԾ /փաստագրական ֆիլմ/: [https://www.youtube.com/watch?v=qdap6AVRshY], [https://www.youtube.com/watch?v=h5U6zBMspPo].
* Ձայն Արարատի-26 Տիգրան Մեծ: Tigran The Great, Armenology. [https://www.youtube.com/watch?v=sKqbKpqmgeY].
 
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն2
| Նախորդող = [[Տիգրան Ա]] մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95
| Հաջորդող = [[Արտավազդ Բ]] մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34
| Ցուցակ = Մեծ Հայքի արքա<br />Տիգրան Մեծ
| Տարիներ = մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55
| bcolor =
| color1 = #FF0000
| color2 = #819FF7
| color3 = #FE642E
}}
 
{{Հայոց արքաներ}}
 
[[Կատեգորիա:Հայոց արքաներ|Տիգրան Բ]]