«Վահան Տոտոմյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տարիներ
կյանքից
Տող 5.
 
Նրա ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում '''կոոպերացիային''' առնչվող հարցերը։ Տոտոմյանցը գտնում էր, որ կոոպերացիայի միջոցով կարելի է թուլացնել դասակարգային պայքարն ու բանվորների շահագործու¬մը։ Վ․ Ի․ [[Լենին]]ը քննադատում էր Տոտոմյանցի կոոպերացիայի տեսությունն այն պատճառով, որ «Նրա մեջ չկա ո՝չ զարգացող կապիտալիզմ, ո՝չ դասակարգային պայ¬ քար» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6, էշ 487)։ Տ․ ենթադրում էր, որ Հոկտեմբերյան հեղա¬ փոխությունից հետո կոոպերատիվ շարժումն ուժեղացել է բանկերի Ու արդյունաբերության ազգայնացման շնորհիվ։ [[Ռուսաստան]]ում կոոպերատիվ շարժման զարգացումն ընկալվում էր սոցիալիզմի տնտեսական բազիսի ստեղծման համար ՌԽԴԲԿ գործունեությունից անշատ։ Կապիտալիստական արտադրության հարաբերությունների վերլուծությանը նվիրված ուսումնասիրություններում, զարգացնելով «կապիտալիզմի տրանսֆորմացիայի» գաղափարը, հանդես էր գալիս հօգուտ դասակարգային հաշտության, շահույթների բաշխմանը բանվորների մասնակցության։ Գտնում էր, որ բանվոր դասակարգը շահագործումից կարող է ազատագրվել ոչ թե դասակարգային պայքարի, այլ միայն տրեդյունիոնների և արտադրական կոոպերացիաների ստեղծման ուղիով։
 
Լինելով պրակտիկ գիտնական, իր աշխատանքները շարադրելով տարբեր լեզուներով, Տոտոմյանցը այնաուամենայնիվ մնում էր հայ մարդ, մտահոգ իր ազգի հոգսերով: Նա ծանոթ էր ժամանակի շատ հայ մեծերի հետ. Նիկողայոս Ադոնց, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Նիկոլ Աղբալյան և ուրիշներ: Նա գործելով ոչ հայկական միջավայրում, աշխատակցում էր հայկական ամսագրերին. «Մուրճ», «Հայրենիք» և այլն, գրելով բազմաթիվ հոդվածներ ՝հայրենիքին և իր ժողովրդին հուզող հարցերի մասին: Դեռևս 1901թ. Բեռլինում, գերմաներենով լուս է տեսնում Տոտոմյանցի «Տաճկաստանը հասարակական և տնտեսական տեսակետից» գիրքը, որի երկրորդ գլուխն ամբողջությամբ նվիրված է հայերին և հայկական խնդրին:
 
Մեծահամբավ գիտնականն այն փնտրված հեղինակություններից էր, որի կարծիքին ականջալուր էին ոչ միայն ժամանակի բազում գիտնականներ, այլև պետական-քաղաքական գործիչներ` Ռուսաստանի վարչապետ Պ. Ստոլիպինից մինչև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը: Գերմանիայում պահպանված սոցիալական կոոպերացիայի նրա ազդեցիկ դպրոցի ներկայացուցիչների խորհրդատվությունից օգտվում էին ֆեդերալ կանցլերներ Կ. Ադենաուերն ու Վ. Բրանդտը: