«Ժաննա դ'Արկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
== Զարգացումներ Ժաննա դ'Արկի մահից հետո ==
[[Շառլ VII]]-ը, սակայն, կարողացել է զարգացնել Ժաննա դ'Արկի հաջողությունները։ [[1435]] թ. նա անջատ հաշտություն է կնքել բուրգունդացիների հետ, իրականացրել բանակի և պետական ֆինանսների վերակազմակերպում, այնուհետև վերսկսել է Անգլիայի դեմ պատերազմը, որի արդյունքում արդեն [[1453]] թ. անգլիացիները զրկվել են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի [[Կալե]] նավահանգստից։ Դրանից հետո Շառլը նախաձեռնել է Ժաննա դ'Արկի վարկի և հեղինակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ։ [[1455]] թ. Ռուանում գումարվել է եկեղեցական նոր ատյան, որը բեկանել է նախկին դատավճիռը՝ մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից։ Ֆրանսիայում Ժաննա դ'Արկի պաշտամունքի սկիզբ է դրվել։ [[1909]] թ. Կույսը եկեղեցու կողմից ճանաչվել է երանելի, իսկ [[1920]] թ. [[մայիսի 16]]-ին՝ դասվել սրբերի շարքին։
== Ի պատիվ Ժաննա դ՛Արկի ==
* Ամեն տարի մայիսի 8-ին Ֆրանսիայում նշվում է «Ժաննա դ՛Արկի օրը»:
* 1872 թվականին հայտնաբերված աստերոիդին շնորհվել է Ժաննա դ՛Արկր անունը:
* Ֆրանսիացիների ազգային հերոսուհու անունով է կոչվել ֆրանսիական ռազմածովային նավատորմի ուղղաթիռակիր մի հածանավ:
* 1974 թվականին Անդրե Մալրոյի նախաձեռնությամբ Օռլեան քաղաքում հիմնվել է Ժաննա դ՛Արկի կենտրոն, որտեղ հավաքվում ու պահվում են նրա կյանքին ու գործունեությանը առնչվող փաստաթղթեր, իրեր:
== Պատկերասրահ ==
<gallery class="center">
Jeanne darc chinon.jpg|Ժաննա դ՛Արկի հուշարձանը Շինոնում (քանդակագործ՝ Ժյոիլ Ռուլո, 1893 թ.)
Jeanne d'Arc Paul Gauguin.jpeg|Ժաննա դ՛Արկ ([[Պոլ Գոգեն]], 1889 թ.)
Jehanne signature.jpg|Ժաննա դ՛Արկի ստորագրությունը
</gallery>
 
== Գրականություն ==