«Գեորգ Օհմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
1809-ին Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը թողեց աշխատանքը Էրլանգենի համալսարանում և տեղափոխվեց Հայդելբերգի համալսարան։ Օհմը ցանկացավ մեկնել Հայդելբերգ՝ ավելի խորությամբ մաթեմատիկա ուսումնասիրելու համար, սակայն Լանգսդորֆը խորհուրդ տվեց ինքնուրույն պարապել՝ կարդալ Էյլերի, Լապլասի աշխատությունները։ Օհմը նրա խորհուրդն ընդունեց, սակայն նաև թողեց աշխատանքը և սկսեց աշխատել որպես մասնավոր ուսուցիչ։ 2 տարի անց Օհմը վերադաձավ Էրլանգենի համալսարան։

1811-ին Օհմը Էրլանգենի համալսարանում ստացավ դոկտորի աստիճան և անմիջապես միացավ աշխատակազմին՝ որպես մաթեմատիկայի դասախոս։ Չտեսնելով իր ապագան այստեղ՝ նա դուրս եկավ այս աշխատանքից ևս։ Բավարիայի կառավարությունը նրան ուսուցչի աշխատանք առաջարկեց Բամբերգի՝ ոչ այնքան որակյալ կրթություն տրամադրող մի դպրոցում, և Օհմն անցավ աշխատանքի 1813-ի հունվարին։ Իր նոր աշխատանքը չհավանելու պատճառով նա սկսեց կազմել տարրական երկրաչափության դասագիրք, որի շնորհիվ նա ցույց կտար իր իրական կարողությունները։ 1816-ին այդ դպրոցը փակվեց և Բավարիայի կառավարությունը նրան ուղարկեց մեկ այլ դպրոց, կրկին Բամբերգում։

Իր գրքի ձեռագիրն ավարտելուց հետո այն ուղարկեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ Յ-րդին։ Արքան հավանելով Օհմի աշխատանքը՝ նրան առաջարկեց նոր աշխատանք։ Այս նոր դպրոցում նա պարտավոր էր դասավանդել ոչ միայն մաթեմատիկա, այլ նաև ֆիզիկա։ Վերջինիս լաբորատորիան հարուստ էր սարքավորումներով, և Օհմը սկսեց իր իսկ զարգացման համար փորձեր կատարել։ Փականագործի որդի լինելով՝ նա ծանոթ էր որոշ մեխանիկական սարքերի հետ։

1827-ին Օհմը հրատարակեց իր '''«Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը»''' ("Die galvanishe Kette, mathematisch bearbeitet") գիրքը։ Այնուհետև տեղափոխվեց նոր աշխատանքի Նուրնբերգը Պոլիտեխնիկական դպրոցում, 1833-ին։ Իսկ 1852-ին Մյունխենի համալսարանում սկսեց փորձարարական ֆիզիկա դասավանդել։

Այստեղ էլ նա մահացավ։

[[ar:جورج سيمون أوم]]