«Հնագիտությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Մեծածավալ աշխատանքներ են կատարվել Գեղամա լեռներում և [[Սյունիք]]ում՝ ժայռապատկերների ուսումնասիրության ուղղությամբ (Համլետ Մարտիրոսյան, [[Գրիգոր Կարախանյան]])։ 1980-ական թթ-ից առավել ընդլայնվել է դամբարանային հուշարձանների ուսումնասիրությունը։ Մեծաքանակ դամբարաններ են պեղվել Շիրակում, Արարատյան դաշտում, Սյունիքում, Սևանի ավազանում։ Դաշտային հետազոտական աշխատանքներ են ծավալվել [[Լճաշեն]]ի ([[Լևոն Պետրոսյան]]), [[Ներքին Գետաշեն]]ի (Աշոտ Փիլիպոսյան), Նոր Կյանքի (Ռուբեն Բադալյան), Թալինի ([[Պավել Ավետիսյան]]), Քարաշամբի (Ֆիրդուսի Մուրադյան, Վահան Հովհաննիսյան), [[Վերին Նավերի]] (Հակոբ Սիմոնյան) բրոնզի և երկաթի դարաշրջանների դամբարանադաշտերում, Բենիամինի և Անուշավանի (Ֆելիքս Տեր-Մարտիրոսով), Կարճաղբյուրի ([[Ինեսա Կարապետյան]]) Հողմիկի և հսահակյանի (Հայկ Հակոբյան) հելլենիստական և անտիկ բնակավայրերում, [[Վահանավանք]]ի ([[Գրիգոր Գրիգորյան]]), [[Խամշ]]ի ([[Գրիգոր Կարախանյան]]), [[Մարմաշեն]]ի ([[Սարգիս Հարությունյան]]), [[Աքորու]], [[Աղիտուի]] ([[Համլետ Պետրոսյան]]), [[Ցախաց քարի]] ([[Հուսիկ Մելքոնյան]]), [[Ուշի]]ի և Հառիճի ([[Ֆրինա Բաբայան]]), [[Թեղենյաց վանքեր]]ի ([[Գագիկ Սարգսյան]]) և Ծիծեռնավանք (Հակոբ Սիմոնյան) միջնադարյան վանական համալիրներում։ Պեղումներ են կատարվել միջնադարյան ամրոցներում ու դղյակներում՝ Ամբերդում (Սերգեյ Հարությունյան), Վարդենուտում ([[Գրիգոր Կարախանյան]]), [[Լոռե բերդաքաղաքում]] և [[Բջնի]]ում ([[Իգիթ Ղարիբյան]]), [[Ձաքարի բերդ]]ում ու [[Դաշտադեմ]]ի ամրոցում ([[Եսայի Ասատրյան]])։ Ներկայումս հնագիտական ուսումնասիրությունները Հայաստանում թևակոխել են նոր փուլ։ Բացի ՀԱԻ-ից՝ պեղումներ են իրականացնում նաև [[Երևանի պետական համալսարան]]ի հնագիտության և ազգագրության ամբիոնը ([[Հայկ Ավետիսյան]], Ի. Ղարիբյան, Հ. Հակոբյան), Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը (Հ. Սիմոնյան), [[Շիրակ]]ի երկրագիտական թանգարանը ([[Համագասպ Խաչատրյան]], [[Լարիսա Եգանյան]])։ Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են կատարվել քարեդարյան ([[Լուսակերտ]]՝ [[Բենիկ Երիցյան]], [[Քասախ գետ]]ի հոսանքի հնավայրեր՝ [[Բորիս Գասպարյան]], և այլն), նեոլիթ-էնեոլիթյան ([[Առատաշեն]] և [[Ակնաշեն]]՝ [[Ռուբեն Բադալյան]], Գոդեձոր՝ Պ. Ավետիսյան, Արենի՝ Բ. Գասպարյան, և այլն), բրոնզեդարյան ([[Ագարակ]]՝ Պ, Ավետիսյան, [[Գեղարոտ]] և [[Ծաղկահովիտ]]՝ Ռ. Բադալյան, և այլն) բնակավայրերի ուսումնասիրման բնագավառում։
 
[[Հայաստան]]ում հնագիտական առաջին պեղումները կատարել է Ա. Դ. Երիցյանը։ 1871 թվականին Որնակ (այժմ՝ [[Ակներ (Լոռու մարզ)|Ակներ]], Ալավերդի քաղաքի շրջագծի մեջ) գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան։ Նախահեղափոխական շրջանում մեծածավալ պեղումներ են կատարել [[Երվանդ Լալայան]]ը և ժ. դը Մորգանը։ Վերջինս, 1909 թվականին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ։ 1898-1899 թվականներին Լեհլհսն-Հաուլցլոի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916 թվականին Հովսեփ Օրբելին և [[Նիկողայոս Մառ]]ը պեղումներ են կատարել [[Վան]]ում ([[Թոփրախկալե]])։ Աակայն ամենանշանակալին Նիկողոյոս Մառի ղեկավարությամբ կատարված պեղումներն էին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում։ Սովետական իշխանության հաստատումից հետո հնագիտական աշխատանքը կազմակերպել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ա. Թաիթանյանի գլխավորությամբ։ 20-ական թթ. վերջից մինչև 30-ական թթ. կեսերը պեղումներ են կատարվել է լարումԷլարում, Դոլովինոյում, [[Վաղարշապատ]]ում, Անբերդում, Շենգավիթում և այլուր։ 1937 թ.-ին Ս. Տեր-Ավետիսյանի, հետագայում՝ Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Դվինի, իսկ 1939 թ.-ին, Բ. Պիուորովսկու ղեկավարությամբ՝ ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները։ Հայրենականtպատերազմին հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրության ասպարեզում ձեռք բերած հաջողություններով։ Բ. Առաքեչյանի ղեկավարությամբ սկսվել են Դառնիի, Արմավիրի, իսկ վերջին տարիներին՝ [[Արտաշատ]]ի պեղումները։ Կարևոր նշանակություն ունեն ուրարտ. [[Էրեբունի]] (Կ. Հովհաննիսյան) և [[Արգիշտիխինիլի]] (Հ. Մարտիրոսյան) քաղաքների ուսումնասիրությունը։ Վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում հիմնովին լրացվել է Հայաստանի հնագիտության աղբյուրագիտական հիմքը։ Կանոնավոր պեղվում են քարեդարյան ([[Երևան]]յան քարայրեր), վաղ երկրագործական ([[Թեղուտ]]) և [[Կուր]]-[[Արաքս]]յան (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգավիթ, Հառիճ) մշակույթների, զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարերի ([[Լճաշեն]], [[Արթիկ]], [[Մեծամոր]], Շամիրամ, [[Դվին]] և այլն) հուշարձաններ։ Նորանոր նյութեր են հայտնաբերվել անտիկ ժամանակաշրջանի ([[Շիրակավան]]) և միջնադարյան ([[Մարմարաշեն]], Անբերդ, Լոռե, Սպիտակ և այլն) հնավայրերի պեղումներից։ Այժմ Հայաստանում հնագիտական աշխատանքները գլխավորում է [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը]]։ Հնագիտության կարևոր կենտրոններ են նաև Երևանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և հնագիտության ու ազգագրության ամբիոնը, [[Հայաստանի պատմության թանգարան|Հայաստանի պատմության պետական թանգարանը]]։
 
{{commonscat|Archaeology in Armenia}}