«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 19.
[[1494]]-[[1495]] թվականներին Միքելանջելոն ապրում է [[Բոլոնիա]]յում և ստեղծում է [[սբ. Դոմինիկի կամար]]ի համար քանդակներ։ [[1495]] թվականին նա նորից գնում է [[Ֆլորենցիա]], որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ [[Ջիրոլամո Սավոնառոլլան]] և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ [[1496]] թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ [[1496]]-[[1501]] թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «[[Բաքոս (Միքելանջելո)|Բաքոսը]]»։
 
[[1501 թվական]]ին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ [[1503 թվական]]ին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ [[1503]]-[[1505|05]] թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «ԲրյուգերյանԲրյուգեի մադոննամադոննան» և այլ ստեղծագործություններ։
 
[[1505 թվական]]ին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «ԿապվածՇղթայված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։

Միքելանջելոն մահացել է [[1564 թվական]]ի [[փետրվարի 18]]-ին և թաղված է [[Սանտա-ԿռոչեԿրոչե]] եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.
 
{{քաղվածք|Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։|}}