«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
=== Սամուրայության ոսկե դարը ===
Սամուրայության [[ոսկե դար]] է համարվում առաջին շյոգունից սկսած մինչև Օնին պատերազմն ընկած ժամանակաշրջանը։ Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր (չհաշված [[Ճապոնիա]]յի վրա մոնղոլների հարձակման անհաջող փորձը), այն ու ամենայնիվ սամուրայների թվաքանակակնթվաքանակն այնքան էլ մեծ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք եղածի հետ, երբ ամեն հինգերորդ [[ճապոնացիներ|ճապոնացին]] սամուրայ էր), ինչը պայմանավորված էր սամուրայների բարձր կենսամակարդակով։
 
Նույն դարաշրջանում ծաղկում են ապրում սամուրայական արվեստները՝ գրականությունը, պատմական վիպասանությունը, երաժշտությունը։ Խոշոր և երկարատև պատերազմների բացակայության պայմաններում, սամուրայներն իրենց ազատ ժամանակը տրամադրում էին բանահյուսությանը, գրելով բազմաթիվ բանաստեղծություններ և փիլիսոփայական աշխատություններ։ Արդյունքում, սամուրայները դարձան ժամանակի ամենազարգացած հասարակական խավը։ Հիշյալ դարաշրջանում է տարածում ստանում հետևյալ ասացվածքը. «Սարերի մեջ առանձնանում է Ֆուջիյաման, մարդկանց մեջ՝ սամուրայը»:
[[Թայրա]] տան հանդեպ կրած հաղթանակից հետո, [[Մինամոտո-նո Յորիտոմո]]ն ստիպեց կայսրին, որ իրեն շնորհի [[շյոգուն]]ի տիտղոս, իսկ նախկինում աննշան [[Կամակուրա]] ձկնորսական ավանը, որտեղ ժամանակին գտնվում էր իր սղնախը (ռազմական շտաբը), դարձրեց իր համար [[նստավայր]]: Այսուհետև, [[շյոգուն]]ը [[Ճապոնիա]]յում դարձավ ամենաազդեցիկ անձնավորությունը՝ լինելով միաժամանակ առաջին սամուրայը և վարչապետը։ Թեև պաշտոնապես երկրի գերագույն իշխանությունը շարունակվում էր գտնվել կայսրի ձեռքերում և արքունիքը պահպանում էր իր ազդեցությունը, սակայն հենց [[շյոգուն]]ն էր հանդիսանում երկրի իրական տիրակալը։ Կայսրը ստիպված էր համաձայնվել [[շյոգուն]]ի որոշումների հետ, հակառակ դեպքում «հոժարակամ» կզրկվեր գահից։
 
[[Մինամոտո-նո Յորիտոմո]]ն ստեղծեց երկրի ղեկավարման նոր մարմին՝ [[բակուֆու]] (բառացիորեն՝ «դաշտային նստակայան»: Ինչպես և [[շյոգունը]], այնպես էլ իր կառավարության նախարարների և նրանց օգնականների մեծ մասը սամուրայներ էին։ Դրա շնորհիվ սամուրայության ոգին ներթափանցեց պետական և հասարակական կյանքի բոլոր բրագավառներեը։բնագավառները։ [[Ճապոնիա]]յի բոլոր գավառներում նշանակվեցին ռազմական մարզպետներ, որոնք հաշվետու էին [[բակուֆու]]ին [[շյոգունի]] ղեկավարությամբ։ Այսպիսով, [[շյոգուն]]ը և իր նախարարները լավատեղյակ էին երկրի անցուդարձին և, անհրաժեշտության դեպքում, կարող էին արագ արձագանքել իրադարձություններին։
 
{{ՎՊԵ|Samurai}}