«Օնիքս (միներալ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
Հնագույն ժամանակներում հրեա քահանաների առատորեն ասեղնագործված հանդերձանքի ուսերին կար երկու քար, որոնք օնիքս էին: ժամերգություն կատարող քահանայապետի շուրջառը զարդարված էր տասներկու գունավոր քարերով, որոնցից մեկն օնիքսն էր:
 
Ագաթային ու սերդոլիկային օնիքսը (սարդ, սարդօնիքս) մարդկանց կողմից օգտագործվել է դեռ նախապատմական ժամանակներից ոչ մեծ քանդականախշ գեղարվեստական իրեր ([[գլիպտիկա]]), ինչպես նաև փորագրված գլանաձև կնիքներ պատրաստելու համար: Այն ամենաարժեքավոր դեկորատիվ քարերից մեկն է: Օնիքսի [[Կալցիտ|կալցիտային]] (մարմարային և այլ) տեսակները լայնորեն տարածված են և վերաբերում են ավելի հասանելի ու ոչ թանկարժեք դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք լայնորեն կիրառվում են մի շարք կենցաղային իրեր պատրաստելու համար (մանր ու միջին բազմապիսի քանդակներ, օնիքսե սկահակներ, զարդատուփեր, մոմակալներ, սեղանածածկսեղանածածկեր): Օգտագործվում է նաև [[Խճանկարչություն|խճանկարչությունում]] և երեսպատման համար: Համեմատաբար էժան շինարարական քար է: Օնիքսի ավելի հազվագյուտ ու որակյալ տեսակներից պատրաստում են բազմազան [[Ակնագործություն|ակնագործական]] իրեր, սարդօնիքսից՝ կամեյոններ, որտեղ պատկերի բարձրադիր մասը մուգ գույն է, և հակադրվում է բաց գույնի ֆոնին:
 
Սարդօնիքսի մասին հայտնի պատմություններից մեկը կապված է Բենվենուտօ[[Բենվենուտո Չելինի|Բենվենուտո Չելինիի]] անվան հետ: Մի անգան նա երկար ժամանակով անհետանում է Վատիկանից, իր հետ նախօրոք վերցնելով ոսկի և պապական պահեստարանից աշխատանքների համար իրեն հանձնված որոշ թանկարշեք քարեր: Նրա բացակայությունն այնքան երկարաձգվեց, որ սկզբում Նորին Սրբազնության մոտ առաջացրեց անհանգստություն, իսկ հետո նաև բարկություն: Երբ, վերջապես Չելինին վերադարձավ, նրան դիմավորեցին նախատինքով. «Այս նկարիչները գինետների մշտական հաճախորդներն են, անառակ աղջիկների ուղեկիցները, հասարակության տականքները իսկական կռապաշտներ են, այլ ոչ թե բարի քրիստոնյաներ»: Արդարանալու փոխարեն Չելինին լուռ հանեց նոճեփայտե տուփը, որում գտնվում էր բազմագույն սարդօնիքսից գեմման: Պապը կտրուկ դադարեցրեց իր ցասումնաճառը, և երկար ժամանակ ուշադիր զննում էր այդ իրը: Քարի վրա Չելինին քանդակել էր ավետարանական սյուժե՝ Վերջին ընթրիքը: Ընդ որում բազմագույն քարն օգտագործվել էր շատ հնարամիտ ձևով: Սարդօնիքսի բոլոր բծերը, գույներն ու զոլերը օգտագործվել էին սյուժետի պերսոնաժներին բնութագրելու համար: Քրիստոսը բնական սպիտակ հանդերձանքով էր, Հովհաննես առաքյալը՝ երկնագույն, Պետրոսը՝ կարմիր, իսկ Հուդան իհարկե մռայլ մուգ դարչնագույն քիտոնով էր: Բայց ամենից շատ Պապին ապշեցրեց այն միտքը, որ սարդօնիքսի այդ կտորը հազարավոր տարիներ աննպատակ ընկած է եղել հողի մեջ, որպես մի սովորական գլաքար, և ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրա վրա: Իսկ ահա եկավ «անառակ» նկարիչը, դիպավ իր հասարակ փորագրելու դանակով և գլաքարից ստեղծեց հրաշք: Բենվենուտո Չելինին ներվեց, նրան հռչակեցին որպես եկեղեցու սիրասուն զավակ: Նրա գլուխգործոցն հանդիսավոր կերպով տեղափոխեցին Պետրոս առաքյալի տաճար և դրեցին գլխավոր նարտեքսի զոհասեղանի վրա: Մինչև հիմա այն այստեղ էլ գտնվում է, քրիստոնեության<ref name="Гмл">{{книга|автор=[[Ахметов, Спартак Фатыхович|Ахметов{{nbsp}}С.{{nbsp}}Ф.]]|заглавие=Беседы о геммологии|ссылка=|место=М.|издательство=Молодая гвардия|год=1989|страниц=237|серия=|isbn=5-235-00499-X}}</ref> {{rp|125}}բոլոր ժամանակների ընտրյալ գեմմաների հետ նույն շարքում:
 
== Ծանոթագրություններ ==