«Նադին Գորդիմեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ռուսաբանություն
Տող 18.
[[1964]] թվականին Գորդիմերը լրագրող Էնթոնի Սեմփսոնի հետ միասին մասնակցել է [[Նելսոն Մանդելա]]յի «Ես պատրաստ եմ մահվան» պաշտպանական ելույթի ստեղծմանը, որը պետք է հնչեր պետական դավաճանության մեղանդրանքով կատարվող դատի ժամանալ։ Սակայն նրանց ջանքերը չփրկեցին Մանդելային բանտարկումից։ Բանտում նա գրում էր․ «Ես կարդում եմ Նադին Գորդիմերի բոլոր ոչ արգելված վեպերը և շատ նոր բան եմ իմանում սպիտակամորթների ազատամտական զգայունության մասին»<ref>{{cite web|url=http://itar-tass.com/kultura/1316368|title=Лауреат Нобелевской премии по литературе из ЮАР Надин Гордимер умерла в возрасте 90 лет|publisher=[[ИТАР ТАСС]]|date=14 июля 2014|accessdate=14 июля 2014}}</ref>։
 
[[1966]] թվականին գրված «Կորուսյալ բուրժուական աշխարհիկ» վեպում ամբողջովին երևում է Գորդիմերի՝ միայնության և մեկուսացման զգացումը։ Այս վեպը ևս երկար ժամանակ արգելքի տակ է եղել<ref>{{cite web|url=http://www.rg.ru/2014/07/14/gordimer-anons.html|title=В ЮАР скончалась нобелевский лауреат по литературе Надин Гордимер|publisher=[[Российская газета]]|date=14 июля 2014|accessdate=14 июля 2014}}</ref>։ [[1970|1970 թ.]]-ի «Պատվավոր հյուր» վեպում, որը [[1971]] թվականին արժանացել է Ջեյմս Թեթ Բլեքի հիշատակի մրցանակին, պատմվում է աֆրիկական [[սոցիալիզմ]]ի մասին սևամորթների մի երկրում, որը վերջերս է անկախացել (ամենայն հավանականությամբ խոսքը գնում է [[Զամբիա]]յի մասին է)<ref>{{cite web|url=http://dic.academic.ru/dic.nsf/enc_colier/5131/ГОРДИМЕР|title=Надин Гордимер|publisher=[[Энциклопедия Кольера]]|date=2000|accessdate=14 июля 2014}}</ref>։ [[Բուքերյան մրցանակ]]ի է արժանացել [[1974]] թվականի «Պահապան» վեպը, որում առավել ակնհայտ է մեկուսացվածության զգացումը, իրականությունը առասպելների հետ խառնելը։
 
Համաշխարհային հռչակ է ստացել [[1981]] թվականին գրված «Ջուլայա ցեղը» վեպը։ Պատմության կենտրոնում ճարտարապետ Սմայլզի ընտանիքն է։ Փախչելով Յոհաննեսբուրգից՝ ընտանիքն ապրում է գյուղում, սեփական ծառայի տանը։ Գորդիմերը խորը հոգեբանորեն ցույց է տալիս գյուղի բնակիչների և ազնվական ընտանիքի միջև հարաբերությունները, վերլուծում է նրանց միջև գոյություն ունեցող սոցիալական և մշակութային անդունդը։ Այնուհետև լույս են տեսել «Բնության խաղալիք» ([[1987]] թ.), «Իմ որդու ասածը» ([[1990]] թ.) վեպերը։ Ժողովածուներից առավել հայտնի են հետևյալները․ «Հողի վեց ոտնաչափ» ([[1956|1956 թ.]]), «Ուրբաթի հետքը» ([[1960|1960 թ.]]), «Հայտարարման ենթակա չէ» [[1965|1965 թ.]], «Լիվինգսթոնի ուղեկիցները» ([[1971|1971 թ.]]), «Երևի երկուշաբթի» ([[1976]] թ.), «Զինվորի գրկախառնություններ» ([[1980]] թ.), «Ինչ-որ բան ինչ-որ տեղ» ([[1984]] թ.)։ «Բնության խաղերը» ([[1987|1987 թ.]]) և «Իմ որդու պատմությունը» ([[1990]] թ.) վեպերը հաստատում են Գորդիմերի հավատարմությունը իր մշտական թեմային՝ Հարավաֆրիկյան Հանրապետության կյանքի խնդիրներին։