«Օնիքս (միներալ)»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Rosary of black onyx.JPG|thumb|Համրիչ սև օնիքսից]]
'''Օնիքս''', ''եղնգնաքար'', ([[Հին հունարեն|հին հուն]].՝ ὄνυξ «եղունգ»), հանքատեսակ, [[Խալցեդոն|խալցեդոնային]] (թելանման) քվարցի տարատեսակ, որի մեջ աննշան քանակության խառնուրդներն առաջացնում են հարթ, զուգահեռ գունավորված շերտեր<ref>{{книга|автор=|часть=|заглавие=Минералогическая энциклопедия|оригинал=|ссылка=|ответственный=под ред. К.{{nbsp}}Фрея|издание=|место=Ленинград|издательство=Недра|год=1985|том=|страницы=433|страниц=512|серия=|isbn=|тираж=60000}}</ref>: Մարմարի զոլավոր գունավորված տարատեսակը հաճախ անվանում են մեքսիկական, կամ ալժիրյան օնիքս: Գույները. դարչնագույն՝ սև ու սպիտակ նախշերով, կարմրադարչնագույն, դեղնադարչնագույն, մեղրագույն, սպիտակ՝ դեղնավուն կամ վարդագույն շերտավորումով: Օնիքսի համար հատկապես բնութագրական են տարբեր գույների հարթ, զուգահեռ շերտերը: Սարդօնիքս՝ հրակարմիր, կարմրանարնջագույն, երբեմն կարմրասև գույնի սերդոլիկի զուգահեռ զոլերով տարատեսակ:
 
== Պատմություն ==
Հնագույն ժամանակներում հրեա քահանաների առատորեն ասեղնագործված հանդերձանքի ուսերին կար երկու քար, որոնք օնիքս էին: ժամերգություն կատարող քահանայապետի շուրջառը զարդարված էր տասներկու գունավոր քարերով, որոնցից մեկն օնիքսն էր:
 
== Գտնվելու վայրերը ==
 
== Կիրառումը ==
Հնագույն ժամանակներում հրեա քահանաների առատորեն ասեղնագործված հանդերձանքի ուսերին կար երկու քար, որոնք օնիքս էին: ժամերգություն կատարող քահանայապետի շուրջառը զարդարված էր տասներկու գունավոր քարերով, որոնցից մեկն օնիքսն էր:
 
Ագաթային ու սերդոլիկային օնիքսը (սարդ, սարդօնիքս) մարդկանց կողմից օգտագործվել է դեռ նախապատմական ժամանակներից ոչ մեծ քանդականախշ գեղարվեստական իրեր (գլիպտիկա), ինչպես նաև փորագրված գլանաձև կնիքներ պատրաստելու համար: Այն ամենաարժեքավոր դեկորատիվ քարերից մեկն է: Օնիքսի կալցիտային (մարմարային և այլ) տեսակները լայնորեն տարածված են և վերաբերում են ավելի հասանելի ու ոչ թանկարժեք դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք լայնորեն կիրառվում են մի շարք կենցաղային իրեր պատրաստելու համար (մանր ու միջին բազմապիսի քանդակներ, օնիքսե սկահակներ, զարդատուփեր, մոմակալներ, սեղանածածկ): Օգտագործվում է նաև խճանկարչությունում և երեսպատման համար: Համեմատաբար էժան շինարարական քար է: Օնիքսի ավելի հազվագյուտ ու որակյալ տեսակներից պատրաստում են բազմազան ակնագործական իրեր, սարդօնիքսից՝ կամեյոններ, որտեղ պատկերի բարձրադիր մասը մուգ գույն է, և հակադրվում է բաց գույնի ֆոնին: