«Քրիստոնեության ընդունումը Վիրքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
 
=== Վրաց արքունիքի և Միհրան արքայի քրիստոնեացում ===
[[Պատկեր:Mirian III.jpg|ձախից|մինի|246x246փքս|Վրաց արքա Միհրան III-ը միջնադարյան որմնանկարում։ Քրիստոնյա արքան ներկայացված է սրբապսակով՝ իրի երախտագիտություն քրիստոնեության ընդունման։]]
{{Հատված|Վերնագիր=Հատված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Ես Երևանից դուրս եկա այն համոզմամբ, որ երկու երկրների ապագան նրանց համերաշխության և համագործակցության մեջ է։ Թվում էր թե այդ գաղափարներով էր ներծծված մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները։ Թվում էր նաև, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չուներ։ Ստեղծված պայմաններում այլ տարբերակի մասին մտածելու որևէ հիմք չկար, բացի փոխադարձ ըմբռնմամբ բարեկամական համաձայնության գալուց|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=210px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#eeeeee|Առանց ընդհատումների=}}Ըստ [[Լեոնտի Մրովելի|Ղևոնդ Ռուիսեցու]] [[Քարթլիս ցխովրեբա|«Քարթլիի կյանքը»]] (բնօրինակ [[վրացերեն]] թարգմանությամբ՝ [[Քարթլիս ցխովրեբա|«Քարթլիս ցխովրեբա»]]) սկզբնաղբյուրի՝ Վիրքի արքա Միհրանը, որն այդ անվան երրորդ կրողն էր իր տոհմում, [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]] [[Շապուհ I|Շապուհ I արքայի]] որդին էր և հենց այդ [[Ծագումնաբանություն|ծագումնաբանության]] շնորհիվ էլ կարգվել էր վրաց արքա։ Որոշ պատմիչներ էլ կարծում են, որ Միհրանը սերվում էր [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Արցախ]] և [[Ուտիք]] նահանգներում հաստատված [[Միհրանյաններ|Միհրանյանների իշխանական տոհմից]]։ Միհրանը փորձել է ամեն կերպ պահպանել չեզոքություն՝ բացառելով և՛ [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանի]], և՛ [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] միջամտությունը Վիրքի ներքին գործերին։ Միհրան III-ի կառավարման տարիներին Վիրք է ժամանում Նունեն, ով հաստատվում է [[Մցխեթ|Մցխեթում]]։ Արքան արդեն լսել էր [[Հռիփսիմյանց կույսեր|Հռիփսիմյանց կույսերի վարդապետությունը]] և իր մոտ է հրավիրում Նունեին՝ լսելով վերջինիս գաղափարական պատմությունը։ [[Վրաստան|Վրաստանում]] Նունեն բժշկում է շատ հիվանդների և սկսում մեծ ժողովրդականություն վայելել։ Օրերից մի օր էլ հիվանդանում է վրաց թագուհին՝ Միհրանի կին Նանա Պոնտացին։ Տեսնելով այս ամենը՝ Միհրան III-ը մտածում է այդ հավատի ճշմարտացի լինելու մասին, սակայն նրա այս կանխամտածվածությունը հաստատվում է իր հետ պատահած դեպքից հետո։ Մինչ այդ վրաց արքան ականատես էր եղել [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] Տրդատ արքայի հետ պատահածին, որն էլ ավելի էր ամրապնդել նրա հավատը։ Իր սովորության համաձայն Միհրանը Վրաստանի անտառներից մեկում գնում է որսի և հանկարծակիորեն մոլորվում է լեռների դժվարանցանելի տեղերում, օդի, բայց ոչ աչքերի խավարելուց։ Այս կապակցությամբ պատմիչները գրել են «խոսքով մեգ է բերում» կամ «ցերեկը մթնեցնում գիշեր է դարձնում»: Ականատես լինելով այս ամենին, վրաց արքան զարհուրում է՝ հիշելով Տրդատի հետ պատահածը։ Վախենալով կրկնել Տրդատի սխալները՝ նա միանգամից ցանկացավ ելք գտնել իրավիճակից և Նունեի աստծուն աղոթելու միջոցով ցրել իրեն պատած խավարը։ Միհրանը այս դեպքից հետո արդեն ի սրտե նվիրվել էր քրիստոնեական կրոնին։ Հետագայում դրա հավաստիքն է դարձնում վերջինիս եռանդուն [[Եկեղեցի (շինություն)|եկեղեցաշինական գործունեությունն]] ու անձնվիրական հավատը։ Այսպես կոչված «Նունեի աստծուն» աղոթելուց հետո (քանի որ վերջինիս մտքերն ու գաղափարական բովանդակությունը մեզ է հասել սբ Նունեի միջոցով) խավարը ցրվում է, իսկ վրաց արքան իր հերթին աղոքում իրեն պարտավորեցնում է ընդունել ավետարանն ու քրիստոնեական ուսմունքը։
 
Այս դեպքի շուրջ միևնույն կերպ գրել է և՛ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացին]], և՛ [[Լեոնտի Մրովելի|Ղևոնդ Ռուիսեցին]]։ Մասնավորապես, այս կապակցությամբ վրաց պատմահայրը գրել է․{{Քաղվածք|Եվ մենակ էր թագավորն ու քայլում էր բարձրաբերձ լեռների և խոր անտառների երկյուղից սարսափած։ Նա կանգ առավ մի տեղում և սկսեց հուսահատվել իր կյանքի համար։ Եվ սթափեցրեց նա իր բանականությունը՝ լսելով սրտին․ «Ահա, սա է իմ աստվածը, որի շնորհով Նինոն քարոզեց, խաչի և խաչվածի զորությամբ բժշկեց։ Սա է նրա զորությունը, որ կարող է փրկել ինձ այս հավերժական խավարից․․․ կարծես լինեմ դժոխքում և փլուզված լինի ամբողջ աշխարհը․․․ կամ և միթե սա միայն ինձ համար է։ Օ՜, Նինոյի Աստված, ցրիր այս խավարը և ցո՛ւյց տուր ինձ իմ տեղը և ես կընդունեմ քո անունը, կկանգնեցնեմ խաչը զորավոր և արժանի կմատուցեմ այն աղոթքի համար` հանուն Հռոմից այստեղ հասած Նինոյի ուխտի»։|Ղևոնդ Ռուիսեցի, «Քարթլից ցխովրեբա»}}Իր հետ պատահածից դաս քաղելով Միհրանը վերադառնում է արքունիք և կատարում խոստումը։ Վրաց մեծամեծերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի է ունենում քրիստոնեության ընդունման արարողությունը։ Վրաց ժողովրդի մկրտությունը տեղի է ունենում [[Կուր]] գետում։ Առաջինը Նունեն մկրտում է Միհրան արքային և իր ընտանիքին, ապա՝ ժողովրդին։ Քրիստոնեության ընդունումից հետո Միհրան արքան նամակ է հղում [[Կոստանդիանոս Ա Մեծ|Կոստանդիանոս Ա Մեծին]] (ըստ հայկական աղբյուրի՝ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]]) և խնդրում հոգևորականներ առաքել Վիրք։ Վրաց ժողովուրդը հոժարակամությամբ ընդունում է ավետարանը։[[Ավետարան|ավետարանը]]։ Արքան հրաման է տալիս կործանել երկրի տարածքում գտնվող բոլոր կուռքերը, ինչպես արել էր և ինքը, և կանգնեցնել [[Խաչ|պատվական խաչի]] նշանը:
 
Նախ և առաջ քրիստոնեացած վրացիները կործանում են երկրի գլխավոր տաճարը՝ նվիրված շանթարձակ Արամազդին։[[Արամազդ|Արամազդին]]։ Որպես կանոն, ամեն առավոտ բոլորն իրենց տների կտուրներից աղոթում էին Արամազդին, քանզի վերջինիս բարձրաբերձ արձանը երևում էր [[Մցխեթ|Մցխեթի]] բոլոր անկյուններից։
 
Հատված Ավետիս Ահարանյանի վրաց կառավարությանն ուղղված նամակից
{| class="graytable"
|+
Տող 45 ⟶ 43՝
|
|}
Հաջորդիվ Նունեն քարոզչություն է իրականացնում նաև Քարթլիի մյուս մարզերում և գավառներում։ Նրա ջանքերով Մցխեթում հիմնադրվում է Վրաստանի առաջին քրիստոնեական կառույցը՝ [[Սվետիցխովելի|Սվետիցխովելին]]։ Սվետիցխովելին հազարամյակներ շարունակ եղել է [[Վրաստան|Վրաստանի]] գլխավոր տաճարը։
 
== Աղբյուրներ ==
== Հայկական աղբյուրները Վիրքի քրիստոնեականացման մասին ==
Նունեի վարդապետության և Վրաստանի քրիստոնեականացման մասին գրել են վաղ շրջանի բազմաթիվ եկեղեցական պատմիչներ, այդ թվում՝ Սոկրատ Սքոլաստիկոսը, Թեոդորետոս Կյուրացին, Սոզոմեն և այլոք։ Սոզոմենի «Եկեղեցական պատմություն» աշխատության 8-րդ գլուխը Հայաստանում և Վրաստանում քրիստոնեության տարածման մասին կարևորագույն գրավոր սկզբնաղյուրներից է։
 
Վրաստանում քրիստոնեության տարածման և ընդունման մասին հավաստի աղբյուրների դասին է պատկանում նաև Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը։ Հայոց քերթողահայրը մանրամասն կերպով ներկայացրել է քրիստոնեության վկայաբանությունը, ինչպես նաև վրացի ժողովրդի քրիստոնեացումը։ {{քաղվածք|Իսկ երանելի Նունեն այնտեղից գնաց, որ Վրաստանի մյուս գավառներին էլ քարոզի իր անապական լեզվով շատ հասարակ կերպով շրջելով, առանց ավելորդությունների, աշխարհից և աշխարհային ամեն բանից հրաժարված, ավելի ճիշտ խոսելով՝ խաչվելով, կյանքը դարձնելով մահվան վարժեցնելու միջոց, աստծու խոսքին խոսքով վկա դառնալով և իր հոժարությամբ պսակվելով՝ ինչպես արյունով: Համարձակվում եմ ասել, որ նա առաքելուհի դարձած քարոզեց Կղարջքից սկսած, Ալանաց և Կասբից դռների մոտով մինչև մասքութների սահմանները, ինչպես քեզ պատմում է Ագաթանգեղոսը:|Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց», Բ-ՁԶ}}Վրաստանի քրիստոնեացման մասին ընդհանրական պատմությունն առաջին անգամ գրի է առնվել միայն ուշ միջնադարում՝ 9-10-րդ դարերում։ Վրաց միասնական պատմությունը գրելու պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Ղևոնդ Ռուիսեցին (Լեոնտի Մրովելի)՝ իր «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը» երկում (վրացական բնօրինակում՝ «Քարթլիս ցխովրեբա», թարգմանաբար՝ «Քարթլիի կյանքը»: Հայտնի է, որ վրացի պատմիչ Ղևոնդն իր աշխատությունը գրելու ժամանակ որպես սկզբնաղբյուր օգտագործել է նաև Խորենացու աշխատությունը։
 
== Տես նաև ==
 
* [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում]]
* [[Հռիփսիմյանց կույսեր]]
 
== Ծանոթագրություններ ==