«Անդրոիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ռուսաբանություն
Տող 13.
 
== Հիշողության կազմակերպումը ==
Քանի որ Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող սարքերը հիմնականում սնուցում ստանում են մարտկոցներից, Անդրոիդի համար նախատեսված է այնպիսի հիշողության կազմակերպում, որ նվազագույնի հասցնի էներգիայի ծախսը։ Դրա հակառակ պատկերը աշխատանքային համակարգիչներն են ({{lang-en|desktop computer}}), որոնք իրենց աշխատանքի ընթացքում միացված են հոսանքի աղբյուրին։ Երբ ծրագրային հավելվածը այլևս չի օգտագործվում, ապա Անդրոիդ օպերացիոն համակարգը ավտոմատ ձևով այն սառեցնում է։ Այս դեպքում, հավելվածը տեխնիկապես մնում է բացված, բայց այն այլևս ռեսուրս չի սպառում և մնում է այդպես մինչև որ նորից օգտագործվի։ Սրանով միանգամից երկու կարևոր հարց է լուծվում՝ նախ հավելվածները ամեն անգամ չեն փակվում և բացվում զրոյական վիճակից, բայց և չեն սպառում ռեսուրս։ Անդրոիդը ավտոմատ ձևով կարգավորում է հիշողությունում գտնվող հավելվածները՝ երբ հիշողությունում քիչ ազատ տեղ է մնացել (խոսքը գնում է [[Օպերատիվ հիշողություն|օպերատիվ հիշողության]] մասին է), ապա օպերացիոն համակարգը կդադարեցնի որոշ ժամանակվա ընթացքում ոչ ակտիվ եղած պրոցեսները։ Այս ողջ գործընթացը թաքցված է օգտագործողից և նա կարիք չունի այդ մասին մտածելու և ինքնուրույն հիշողությունը մաքրելու։ Չնայած կան նաև այնպիսի հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործողին պրոցեսները դադարեցնելու։
Անդրոիդ հավելվածները աշխատում են ավազախցում ({{lang-en|sandbox}}), որն իրենից ներկայացնում է ընդհանուր համակարգից առանձնացված տարածք, որտեղից դրանք հասանելիություն չեն ունենում համակարգային ռեսուրսներին, քանի դեռ բացահայտ ձևով չեն ստացել դրա իրավունքը օգտագործողի կողմից։ Այդպիսի իրավունքներ են, օրինակ, ելք դեպի ինտերնետ, գրել-կարդալ հիմնական հիշողությունից, վիբրացիայի իրագործում, հասանելիություն հեռախոսագրքին և այլն։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անդրոիդ» էջից