«Քրիստոնեության ընդունումը Վիրքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mirian III fresco.JPG|մինի|288x288փքս|[[Վիրք|Վիրքի թագավորության]] [[քրիստոնյա]] [[արքա]] Միհրանը [[Վրաստանը զարգացած միջնադարում|միջնադարյան]] [[Որմնանկարչություն|որմնանկարի]] վրա։ Միհրանի կառավարման տարիներին [[Կրոնը Վրաստանում|քրիստոնեությունը Վրաստանում ընդունվել է որպես պետական կրոն]]։]]
'''Քրիստոնեության ընդունումը Վիրքում''' կամ '''Վիրքի քրիստոնեացում''' ({{lang-ka|ქართლის გაქრისტიანება}}), [[4-րդ դար|4-րդ դարում]] [[Վիրք|Վիրքի թագավորությունում]] [[Քրիստոնեություն|քրիստոնեական ուսմունքի]] տարածումը և [[Վրացիներ|վրաց ժողովրդի]] անցումը [[Հեթանոսություն|հեթանոսությունից]] [[քրիստոնեություն]]։ Վիրքում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն կապված է [[Նինո|Սուրբ Նինոյի]] (հայկական իրականության մեջ հայտնի է որպես Նունե) անվան հետ, ով փախչելով [[Հռոմի կայսրերի ցանկ|Հռոմի կայսր]] [[Դիոկղետիանոս|Դիոկղետիանոսի]] հալածանքներից հաստատվել էր [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]] և ապա ճանապարհ բռնել դեպի Վիրք։ Նրա հետ արևելք էին ժամանել նաև [[Հռիփսիմյանց կույսեր|Հռիփսիմյանց կույսերը]]՝ [[Հռիփսիմե|Հռիփսիմեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Գայանեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Շողակաթը]], ովքեր սակայն դահճաբար սպանվում են հեթոս [[Տրդատ Գ|Տրդատ Մեծ Արշակունու]] կողմից։ Նունեն իր քրիստոնյա քույրերից առանձնացել էր [[Վարագա լեռ|Վարագա լեռան]] մոտ և իր ճգնավոր կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի շրջակայքում։ Ըստ ավանդության, Նունեի քարոզչությամբ և [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]] անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց արքա Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը, ընդունում է [[Քրիստոնեություն|քրիստոնեական կրոնը]]։ Նախքան քրիստոնեության ընդունումը՝ Նունեն բուժել է վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։ Հաջորդիվ Վիրքի արքան գնում է որսորդության և շրջափակվում մութ մառախուղով, որից էլ դուրս է գալիս «Նունեի քարոզած Աստծուն» աղոթելու միջոցով։ Վերադառնալով պալատ՝ արքան հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես «բարձյալ աստծո որդի», իսկ Նունեին՝ վրաց եկեղեցու առաքյալ։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տալիս [[Կուր գետ|Կուր գետի]] ափին՝ բլրի վրա վեր խոյացող [[Արամազդ|Արամազդի]] արձանը և փոխարենը կանգնեցնում [[Քրիստոնեական խաչ|Քրիստոսի խաչի]] նշանը։ Այսպիսով՝ 326 թվականին, Վրաստանը դառնում է աշխարհի երկրորդ քրիստոնյա երկիրը։ Այս լուրը մեծ ցնծությամբ ընդունվում է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]], որը 301 թվականին արդեն իսկ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] ջանքերով ընդունել էր քրիստոնեությունը՝ առաջինն աշխարհում։
 
[[4-րդ դար|4-րդ դարում]] Վիրքը գտնվում էր աշխարհաքաղաքական երկու ուժերի՝ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] և [[Պարթևական տերություն|Պարթևական տերության]] բախումների կիզակետում։ Թերևս, ինչպես [[Մեծ Հայք|հայոց տիրակալությունը]], այնպես էլ [[Վիրք|Վիրքը]], ցանկանում էր վարել [[Չեզոքություն|չեզոք քաղաքականություն]]՝ բացառելով տարածաշրջանային ուժերի անուղղակի ազդեցությունը։ 313 թվականի [[Միլանի հրովարտակ|Միլանի հրովարտակով]] քրիստոնեությունը [[Հռոմ|Հռոմում]] դառնում է թույլատրելի կրոն և ապա ընդունվում պետական մակարդակով։ Այսպիսով, Վիրքն ու Մեծ Հայքը կրոնական հողի վրա ակամա թեքվում են դեպի արևմուտք և վերջիններիս հետագա ճակատագիրը Հռոմի հետ ընթանում է նույն ուղով։ Այսպիսով, քրիստոնեության ընդունումը Վրաց թագավորությունում ունենում է նաև աշխարհաքաղաքական նշանակություն և կարևորապես ներազդում է ժամանակաշրջանի միջազգային հարաբերությունների վրա։
 
== Ծանոթագրություններ ==