«Քրիստոնեության ընդունումը Վիրքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քրիստոնեության ընդունումը Վիրքում''' կամ '''Վիրքի քրիստոնեացում''' ({{lang-ka|ქართლის გაქრისტ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Քրիստոնեության ընդունումը Վիրքում''' կամ '''Վիրքի քրիստոնեացում''' ({{lang-ka|ქართლის გაქრისტიანება}}), [[4-րդ դար|4-րդ դարում]] [[Վիրք|Վիրքի թագավորությունում]] [[Քրիստոնեություն|քրիստոնեական ուսմունքի]] տարածումը և [[Վրացիներ|վրաց ժողովրդի]] անցումը [[Հեթանոսություն|հեթանոսությունից]] [[քրիստոնեություն]]։ Վիրքում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն կապված է [[Նինո|Սուրբ Նինոյի]] (հայկական իրականության մեջ հայտնի է որպես Նունե) անվան հետ, ով փախչելով [[Հռոմի կայսրերի ցանկ|Հռոմի կայսր]] [[Դիոկղետիանոս|Դիոկղետիանոսի]] հալածանքներից հաստատվել էր [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]] և ապա ճանապարհ բռնել դեպի Վիրք։ Նրա հետ արևելք էին ժամանել նաև [[Հռիփսիմյանց կույսեր|Հռիփսիմյանց կույսերը]]՝ [[Հռիփսիմե|Հռիփսիմեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Գայանեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Շողակաթը]], ովքեր սակայն դահճաբար սպանվում են հեթոս [[Տրդատ Գ|Տրդատ Մեծ Արշակունու]] կողմից։ Նունեն իր քրիստոնյա քույրերից առանձնացել էր Վարագ լեռան մոտ և իր ճգնավոր կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի շրջակայքում։ Ըստ ավանդության, Նունեի քարոզչությամբ և [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]] անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց արքա Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը, ընդունում է քրիստոնեական կրոնը։ Նախքան քրիստոնեության ընդունումը՝ Նունեն բուժել է վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։ Հաջորդիվ Վիրքի արքան գնում է որսորդության և շրջափակվում մութ մառախուղով, որից էլ դուրս է գալիս «Նունեի քարոզած Աստծուն» աղոթելու միջոցով։ Վերադառնալով պալատ՝ արքան հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես «բարձյալ աստծո որդի», իսկ Նունեին՝ վրաց եկեղեցու առաքյալ։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տալիս Կուր գետի ափին՝ բլրի վրա վեր խոյացող [[Արամազդ|Արամազդի]] արձանը և փոխարենը կանգնեցնում Քրիստոսի խաչի նշանը։
'''Քրիստոնեության ընդունումը Վիրքում''' կամ '''Վիրքի քրիստոնեացում''' ({{lang-ka|ქართლის გაქრისტიანება}}),
 
== Ծանոթագրություններ ==