«Ծոփքի միացումը Մեծ Հայքին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Ծոփքը, կամ ինչպես ընդունված էր անվանել [[Չորրորդ Հայք|Չորրորդ Հայքը]], գտնվում էր [[Արևմտյան Տիգրիս|Արևմտյան Տիգրիսի]] վերին և [[Արածանի|Արածանու]] ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսից սահմանակից էր [[Բարձր Հայք]], հարավից՝ [[Աղձնիք]], արևելքից՝ [[Տուրուբերան]] նա­հանգներին, արևմուտքից՝ [[Փոքր Հայք|Փոքր Հայքին]]<ref>{{Cite news|url=http://aregnapayl.am/en/node/53|title=Ծոփք՝ Մեծ Հայքի վարչական բաժանում|last=|first=|date=|work=|language=en|access-date=2018-11-09|via=}}</ref>։ Ծոփքը հնուց ի վեր եղել է [[Հայոց պատմություն|հայկական պետականությունների]] անբաժանելի մասնիկը՝ ունենալով ռազմավարական կարևորագույն նշանակություն։ Ծոփքը Մեծ Հայքի 15 նահանգներից երկրորդն է։ Մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քարորդից Ծոփքն ընդգրկելով [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] կազմում և նոր վերելք ապրել։ Հետագա հարյուրամյակներում այստեղ իշխել են համահայկական առաջին պետականության կերտողները՝ [[Երվանդունիներ|Երվանդունիները]]։
 
Ծոփքում պետականությունը կրկին վերելք է ապրում [[Մ.թ.ա. 189|մ․թ․ա․ 189 թվականին]]<ref>{{Cite web|url=http://findarmenia.org/arm/history/18/70/73|title=Ծոփք-Կոմագենեի թագավորության առաջացումը|last=Brothers|first=Baghdasaryan|website=findarmenia.org|accessdate=2018-11-09}}</ref>։ Դա պայմանավորված էր [[Մագնեսիայի ճակատամարտ|Մագնեսիայի ճակատամարտում]] [[Սելևկյանների կայսրություն|Սելևկյան տերության]] կրած խայտառակ պարտությամբ, որից հետո երկիրը այլևս չէր կարող ոտքի կանգնել։ Աշխարհաքաղաքական խառնակ իրավիճակից օգտվում են [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] կառավարիչ [[Արտաշես Ա|Արտաշեսն]] ու Ծոփքի կառավարիչ [[Զարեհ|Զարեհը]], ովքեր իրենց հռչակում են անկախ երկրների թագավորներ։ Զարեհը մասամբ իր թագավորությանն է միավորել [[Սելևկյաններ|Սելևկյանների]] միջամտությամբ տրոհված հայկական [[Եփրատ|մերձեփրատյան]] հողերը։ Իր կառավարման ժամանակահատվածում՝ մ․թ․ա․ 189-160 թվականներին, Արտաշես Բարեպաշտը հայոց վերահսկողության սահմաններում է համախմբում հայկական բոլոր հողերը, բացառությամբ՝ Ծոփքի, Կոմմագենեի և Փոքր Հայքի։ Վերջինս չի կարողանում գրավել Ծոփքը հաշվի առնելով Զարեհի հետ ունեցած ընկերական հարաբերություններն ու վերջինիս պայմանական բնույթը։
 
== Ծոփքի միացում ==