«Սրբազան Հռոմեական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 152.
Տե՛ս նաև [[Երեսնամյա պատերազմ]]
 
Կառլոս V գահից հրաժարվելը 1556 թ., որի արդյունքում Իսպանիան, Ֆլանդրիան և Իտալիան ժառանգաբար անցան նրա զավակ Ֆիլիպ II, իսկ ավստրիական տիրույթներն ու կայսեր տիտղոսը՝ նրա եղբայր Ֆերդինանդ I, նույնպես նպաստեց կայսրության ներսում իրավիճակի կայունացմանը, քանի որ չեզոքացվեց անզիջում կաթոլիկ Ֆիլիպ II կայսրության գահը ժառանգելու վտանգը: Ֆերդինանդ I, որը Աուգսբուրգյան կրոնական հաշտության հեղինակներից մեկն էր և իշխանների հետ սերտ դաշինքի ու կայսերական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով կայսրության ուժեղացմանն ուղված կուրսի ջատագով էր, իրավմամբիրավամբ համրվում է նոր ժամանակի կայսրության փաստացի հիմնադիրը: Ֆերդինանդ I հաջորդ կայսր Մաքսիմիլիանոս II ինքը համակրում էր բողոքականությանը և իր իշխանության ժամանակաշրջանում (1564-1576 թթ.) նրան հաջողվում էր հենվելով երկու դավանանքներին պատկանող կայսերական իշխանների վրա պահպանել կայսրության տարածքային և կրոնական կարգուկանոնը՝ լուծելով առաջ եկեղ կոնֆլիկտները բացառապես կայսրության իրավական մեխանիզմների օգնությամբ: XVI դ. երկրորդ կեսում — XVII դարերում կայսրության ներսում շարունակվեց քրիստոնեական երեք դավանաբանական ճյուղերի՝ կաթոլիկության, լյութերանականության և կալվինիզմի դավանաբանական ու կազմակերպչական ձևավորումը և դրա հետ կապված՝ գերմանական պետությունների սոցիալական և քաղաքական կյանքի բոլոր ասպեկտների դավանաբանացումը: Ժամանակակից գերմանական պատմագրությունում այդ ժամանակաշրջանը ստացավ «Դավանաբանական ժամանակաշրջան» ({{lang-de|Konfessionelles Zeitalter}}) անունը:
 
Սակայն XVI դարի վերջերին ի հայտ եկան դեստրուկտիվ միտումներ, որոնք Աուգսբուրգյան հաշտության պայմանների կիսատության հետևանք էին: Դրանք առաջին հերթին կապված էին արմատական կալվինիզմի տարածքային-քաղաքական ընդլայնման հետ (Կուրպփալց, Նիդեռլանդներ, Հեսեն-Կասել, КԱնգալթ, Բադեն-Դուռլախ), ինչը թշնամանքով ընդունվեց ինչպես լյութերանականների, այնպես էլ կաթոլիկների, այդ թվում՝ Տրիդենտի ժողովից հետո ուժ հավաքող կաթոլիկ Հակառեֆորմացիայի կողմից: Վերջինիս ազդեցության տակ սկսվեցին ավստրիական տիրույթներում և որոշ կայսերական քաղաքներում բողոքականների հալածանքները. կաթոլիկությանը վերադարձան արևմտյան և հարավային Գերմանիայի մի շարք եկեղեցական իշխանություններ և քաղաքներ, ինչպես նաև Բադեն-Բադենը և Փֆալց-Նոյբուրգը: Բացի դրանից, դավանաբանական տարբերությունների արդյունքում գերմանական իշխանությունների կազմակերպչական կառույցների հետագա ձևավորումը և ժամանակակից տիպի պետությունների ի հայտ գալը հակասության մեջ էին մտնում գոյություն ունեցող կայսերական ինստիտուտների հետ; Արդեն 1588 թ. Կայսերական դատական ատյանի աշխատանքը կաթվածահար եղավ, իսկ XVII դարից սկսած դավանանքների միջև կոնֆլիկտների պատճառով աշխատունակությունը կորցրեց կայսերական ռեյխսթագը: