«Շոնեն մանգա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 3.
Ժանրի հիմնական հատկանիշներն են՝ արական սեռի գլխավոր հերոսը (ստեղծագործության պրոտոգոնիստի շուրթերից էլ հաճախ լսում ենք «Ես ուժեղ կլինեմ», «Ես վրեժխնդիր կլինեմ», «Ընկերներիս պաշտպան կլինեմ»), արագ զարգացում, դինամիկ սյուժե (հատկապես եթե զուգահեռներ անցկացնենք [[շոջո]]-մանգայի հետ)։ Շոնեն ժանրի ստեղծագործությանը բնորոշ են՝ կատակերգական տեսարանները, տղամարդկանց իսկական ընկերությունը, եղբայրությունը, առօրյա կյանքում մրցակցությունը, [[սպորտ]]ը, մարտական տեսարանները։ Արական սեռի հերոսները, որպես կանոն, ինքնավստահ են, խիզախ, հոգ են տանում իրենց ընկերներին, երբեք չեն վհատվում ու չեն հանձնվում (անգամ եթե գտնվում են կատարելագույնս անելանելի դրության մեջ), ինչպես նաև, [[ռեալիզմ]]ի տեսանկյունից չափազանց հաջողակ են, նպատակսլաց իդեալիստներ կամ եսասեր մարտիկներ են։
 
Իսկ ինչ վերաբերվում է իգական սեռի կերպարներին, ապա հաճախ նրանք պատկերվում են չափազանցված նրբագեղ ու սեքսուալ, որն էլ խթան է հանդիսանում գլխավոր հերոսների առնականության դրսևորման համար (հաճախ օգտագործվում է [[էչչի]] կամ ռոմեջի՝ էրոտիկա և ֆանսերվիս՝ պանցու կամ գեղեցիկ բեմականացված մարտական տեսարաններ)։ Հարկ է նշել, որ թեփետ ավելի հասուն տարիքի տղաների և տղամարդկանց համար (ուսանողներ, կրտսեր ծառայողներ) գոյություն ունի «սեյնէն-այ» մետաժանրը, այդուհանդերձ շոնենը մեծ համբավ է վայելում նաև նրանց շրջանում։ Ու քանի որ նրանք ֆինանսապես անկախ են ու ժամանակ ունեն մանգա հրատարակող ամսագիր գնել, ապա շոնեն-մանգա ուղղվածության ԶԼՄ-երը իրավմամբիրավամբ համարվում են Ճապոնիայի ամենաազդեցիկ ժամանցային հանդեսները։
 
Մանգա հրատարակող ամենահեղինակավոր ամսագրերն են.