«Ռաուխտոպազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
Երբեմն ծխագույն տոպազն անվանում են նաև ծխագույն լեռնային բյուրեղապակի, որն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ լեռնային բյուրեղապակին համապատասխանում է քվարցի անգույն ու թափանցիկ բյուրեղներին:
 
== Բնության մեջ գտնվելը ==
[[Պատկեր:Фигурка_совы_из_раухтопаза.jpg|thumb|Ռաուխտոպազից պատրաստած բուի քանդակ]]
Հանդիպում է թափանցիկ և կիսաթափանցիկ բյուրեղների ձևով, երբեմն շատ մեծ (մինչև 1մ երկարությամբ), հաճախ ձևավորելով գեղեցիկ սերտաճած բյուրեղներ և բյուրեղաբույլեր: Հաղորդագրություններ են եղել մի քանի տոննա քաշով ծխագույն քվարցի հսկայական բյուրեղների գտնվելու մասին: Ռաուխտոպազի հանքերն հիմնականում ունեն հիդրոթերմալ ծագում և հարմարված են քվարցի խոշոր հանքերակների ներսում եղած դատարկություններին: Դրանք բազմաթիվ են և տարածված են աշխարհով մեկ: