«Մեծ Մուկ դետեկտիվը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Սյուժե ==
[[Լոնդոն]], [[1897 թվական]]: Աղջիկ մուկը՝ Օլիվիա անունով տոնում է իր ծննդյան տարեդարձը իր հայրիկի հետ՝ վարպես Ֆլեվերշեմի, որը աշխատում է տիկնիկային վարպետ։ Բայց այդտեղ նրան հանկարծակի առևանգում է մի Ֆիդջետ անունով կաղ չղջիկ։ Նույն պահին Լոնդոն է ժամանում մի թոշակառու զինվորական բժիշկ, ովորը եկել է մայրաքաղաք երկարատև ծառայությունից հետո Աֆղանստանում։ Ժամանելուց անմիջապես հետո նա հանդիպում է երիտասարդ Օլիվիային, հուսահատված փորձում է գտնել Մեյզլին Բեյհկեր փողոցից, ովորը հայտնի է որպես մկների թագավորության հանրաճանաչ դետեկտիվ։ Բժիշկ Դոուսոնը և Օլիվիան ուղևորվում են նրա մոտ, և պարզվում է, որ նա ապրում է [[Շերլոկ Հոլմս]]ի տանը, հիմնականում նա կրկնում է իր նշանավոր գործընկերոջ աշխատելաոճը։ Աղջիկը խնդրում է Բեյզիլին օգնել գտնել նրա հորը։ Գործի քննման ժամանակ պարզվում է, որ առևանգողը՝ հանցավոր աշխարհի հանճար՝ Ռետիգան առնետն է։ Բեզիլը. բժիշկ Դոուսոնը և Օլիվիան գնում են հետքերով շան՝ Տոբիի վրա նստած, խաղալիքների խանութ, որտեղ գտնում են առաջին ապացույցները։ Հետաքննության ընթացքում Ֆիդջետը առևանգում է Օլիվիային և տանում է Ռետիգանի թաքստոց։ Քիմիական փորձի անցկացումից հետո Բեզիլը և Դոուսոնը գտնում են Օլիվիային, այսպիսով ընկնում են չարագործի թակարդը և բացահյտելով նրա ծրագիրը՝ սպանել թագուհուն և գրավել մկների թագավորությունը։
 
== Դերասանական կազմ ==