«Սարդուրի Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Սարդուր Բ.jpg|մինի|374x374փքս|Սարդուրի Բ]]{{Անձ}}[[Պատկեր:Urartu Quiver.jpg|մինի|աջից|200px|Սարդուրի Բ-ի արձանագրությամբ [[բրոնզ]]ե կապարճից հատված]]
'''Սարդուրի Բ''' (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 735), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել [[Հայաստան]]ի զանազան վայրերում ([[Վան]], [[Արածանի|Արածանու]] հովիտ, [[Արարատյան դաշտ]], [[Սևանի ավազան]] և այլն)։
 
Տող 10.
Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է [[Աշշուրնիրարի V]] թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային [[Միջագետք]]ից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), [[Մանայ]]ի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ [[Կուր]], իսկ արևմուտքում [[Եփրատ]] գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային [[Միջագետք]] և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր [[արևմուտք]]ից շրջանցել Ասորեստանը և հասնել [[Միջերկրական ծով]], այնուհետև [[արևելք]]ից շրջանցելով հասնել [[Բաբելոն]], այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։
 
[[Պատկեր:Սարդուր Բ.jpg|մինի|374x374փքս|Սարդուրի Բ]]
Սարդուրի Բ-ն մեծարվել է «մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարում նա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավարևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն)։ Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։ Մ.թ.ա. 735 թվականին [[Թիգլաթպալասար III]]-ը ներխուժել է Վանի թագավորություն և պաշարել [[Տուշպա]] բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ [[Ռուսա Ա]]-ն։ Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ [[Մուսասիր]]ի տաճարում։ Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ [[վահան (զինատեսակ)|վահաններ]], [[սաղավարտ]]ներ, [[կաթսա]]ներ, [[թաս]]եր և այլն) պահպանվում են [[Հայաստանի պատմության թանգարան]]ում։