«Ռաուխտոպազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
 
== Կիրառումը ==
Ռաուխտոպազը հանդիսանում է հասանելի ու էժան 3-րդ կարգի թանկարժեք քարերից մեկը: Ըստ [[Ալեքսանդր Ֆերսման|Ա. Ֆերսմանի]] և Մ. Բաուերի դասակարգման այս հանքատեսակը վերաբերվում է առաջին կարգի [[Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր|կիսաթանկարժեք դեկորատիվ քարերին]]: Համեմատության համար կարելի է նշել, որ այդ նույն առաջին կարգի դեկորատիվ քարերից են նեֆրիտը, [[Լազուրիտ|լազուրիտը]], [[Գլաուկոնիտ|գլաուկոնիտը]], [[Սոդալիտ|սոդալիտը]], [[Ամազոնիտ|ամազոնիտը]], [[Լաբրադոր (միներալ)|լաբրադորը]], [[Ռոդոնիտ|ռոդոնիտը]], [[Մալաքիտ|մալաքիտը]], [[Ավենտուրին|ավենտուրինը]], [[Քվարցիտ|քվարցիտը]], [[Վեզուվիան|վեզուվիանը]], լեռնային բյուրեղապակին, [[Ագաթ|ագաթը]] (իր տարատեսակներով), յաշման[[Հասպիս|հասպիսը]], հրեական քարը և վարդագույն քվարցը <ref>''В.Петров''. «Драгоценные камни». — М.: журнал «Химия и жизнь», № 10 за 1965 г.</ref>:
 
Լեռնային բյուրեղապակու, ամետիստի[[Ամեթիստ|ամեթիստի]] ու ցիտրինի նման, ռաուխտոպազը հանդիսանում է քվարցի տարատեսակ, որը լայն կիրառություն ունի ոսկերչության մեջ: Ակնագործության մեջ օգտագործվում են այս հանքատեսակի ավելի բաց գույնի տարատեսակները: Ծխագույն քվարցի բյուրեղների սերտաճվածքները շատ գեղեցիկ են, և հանդիսանում են հանքաբանական թանգարանների ու մասնավոր հավաքածուների ավանդական զարդարանքը: [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնի]] [[Սմիթսոնյան ինստիտուտ|Սմիթսոնյան ինստիտուտում]] պահպանվում է 4500 [[կարատ]] զանգվածով ծխագույն քվարցից [[Երեսակում|երեսակված]] ձու:
 
== Ծանոթագրություններ ==