«Ստորին ծնոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ «հետ»-ն ինքնին ուղղություն է արտահայտում
 
Տող 17.
===Ճյուղեր===
[[Պատկեր:Gray185.png|thumb|80 տարեկան տղամարդու ստորին ծնոտ (լատ. mandibulla)]]
Ծնոտի ճյուղերը՝ ramus mandibulae, սկսվում են ծնոտի յուրաքանչյուր կողմի հետին մասից և ուղղվում են դեպի վեր։ Ճյուղի միջային երեսին նկատելի է ստործնոտային անցքը (foramen mandibulae), որը տանում է դեպի ստործնոտային խողովակը (canalis mandibulae)։ Այդ անցքի միջային [[շուրթ]]ը ցայտում է լեզվակի նման և կոչվում է lingula mandibulae, որին էլ ամրանում է [[սեպա-ծնոտային կապան]]ը։ Մարդու լեզվակը ավելի ուժեղ է զարգացած, քան կապիկներինը։ Լեզվակից հետ սկսվում և դեպի ցած ու առաջ է ուղղվում ծնոտա-կորճային ակոսը(sulcus mylohyoideus)՝ նյարդերի և անոթների համար։ Ակոսից դեպի հետ ու վար գտնվում է թևակերպային անհարթությունը(tuberositas pterygoidea), որտեղ կպչում է թևակերպային կպչուն մկանը։ Դեպի վեր ստորին ծնոտի ճյուղը վերջանում է երկու ելուններով. Առաջայինը՝ պսակաձև (processus coronoideus), որ առաջացել է ուժեղ քունքամկանի ձգման պատճառով, իսկ հետինը հոդային (processus condylaris)։ Երկու ելունները բաժանված են իրարից ծնոտային կտրուճով՝ incisura mandibulae։
 
Հոդային ելունն ունի գլխիկ (caput mandibulae) և վզիկ (collum mandibulae)։ Վզիկի վրա առջևից գտնվում է թևակերպային փոսը (fossa pterygoidea)՝կողմնային թևակերպային մկանի կպման համար։ Հոդային ելունի գլխիկը դուրս է ընգած միջային ուղղությամբ, բայց նրա առանցքի միջային ծայրը թեքված է դեպի այնպես, որ եթե շարունակենք երկու գլխիկների երկայնական առանցքները, նրանք 140-150 աստիճանի անկյան տակ կհատվեն ծոծրակային մեծ անցքի առաջային եզրին։