«Հերք Հարվի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
Հերք Հարվին ծնվել է [[Կոլորադո]]յի Վինձոր քաղաքում, Էվերեթ և Մինի Ռ. Փրյուիթ Հարվիների ընտանիքում: Նրա մեծացել է [[Իլինոյս]]ի Վեյֆրլիում և Կոլորադոյի [[Ֆորթ Քոլինս]]ում: Հարվին ավարտել է Ֆորթ Քոլինսի դպրոցը: Դպրոցից հետո, [[Երկրորդ աշխարհամարտ]]ի տարիներին նա ծառայել է [[ԱՄՆ ռազմածովային ուժեր]]ում, երրորդ աստիճանի կայանապետի կոչումով: Այդ ժամանակահատվածում նա ուսումնառում էր քիմիատեխնիկա: Սակայն հետագայում նա թողել է այդ մասնագիտությունը և սկսել է զբաղվել թատերական գործունեությամբ:
 
[[1945]] թվականին Հերք Հարվին տեղափոխվել է [[Կանզաս]]ի [[Լոուրենս (Կանզաս)|Լոուրենս]]` [[Կանզասի համալսարան]]ում սովորելու համար: Այդտեղ նա սկսել է լրջորեն զբաղվել [[թատրոն]]ով և խաղացել է շատ դերեր համալսարանական ներկայացումներում («[[Խոտի տենդ]]», «[[Ատամների կաշին]]», «[[Յունոնան և սիրամարգը]]», «Մուրացկանը թամբին», «[[Միջամառային գիշերվա երազ]]», «[[Ժաննա Լոթարինգացի]]», «[[Ցանցառամիտ հոգին]]», «[[Հարվի]]», «[[Համլետ (ողբերգություն)|Համլետ]]»): Կանզասի համալսարանում սովորելու տարիներին Հարվին եղել է Թատերական արվեստանոցի փոխնախագահը և արական սեռի ուսանողների պատվավոր Բ.Ու. (O.W.L.) ընկերակցության անդամ: [[1948]] թվականին նա ստացել է [[բակալավր]]ի աստիճան Կանզասի համալսարանի Ճարտարախոսության և թատրոնի բաժնում, որտեղ էլ ընդունվել է աշխատանքի որպես հրահանգիչ:
 
Հարվիի ռեժիսորական առաջին աշխատանքը [[Իրվին Շոու]]ի «[[Թաղեցեք մեռածներին]]» ստեղծագործության փորձարարական բեմադրությունն էր [[1949]] թվականին: Դրանից հետո նա համալսարանում բեմադրել է մի քանի ներկայացումներ: 1950 թվականին նա Կանզասի համալսարանի Ճարտարախոսության և թատրոնի բաժնում ստացել է [[մագիստրոս]]ի աստիճան: Նրա մագիստրոսական թեզի թեման է եղել Կանզասի համալսարանում «Թաղեցեք մեռածներին»-ը բեմադրելու իր փորձառությունը: Բացի համալսարանական բեմադրություններում խաղը, Հարվին իր բեմական վարպետությունը բարելավում էր նաև ամառային արձակուրդներին խաղալով [[Տոպիկա]]յի քաղաքային թատրոնում և [[Կանզաս Սիթի]]ի շրջանային թատրոնում: Վերջինում [[1958]] թվականին բեմադրված «[[Տրամվայ «Ցանկություն»]]»-ում նա մարմնավորել է [[Սթենլի Կովալսկի]]ին: