«Դմիտրի Մենդելեև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
No edit summary
Տող 240.
Դ. Ի. Մենդելեևը մանրակրկտորեն դիտարկում է որոշ փաստարկներ, որոնց դիմում են էլեկտրոլիտային դիսոցման տեսության կողմնակիցները աղի իոնների բաժանման փաստի ապացուցման համար, այդ թվում սառեցման ջերմաստիճանի և լուծույթների հատկությունները հայտնաբերող այլ գործոնների ներառմամբ: Այս տեսության ըմբռնման հետ կապված այս և այլ հարցերին է նվիրվախ նրա «Լուծված նյութերի դիսոցման գրառումը»<ref>Заметка о диссоциации растворённых веществ. ЖРФХО. 1889. Т. 21. С. 198—202</ref>: Նա խոսում է լուծիչների և լուծված նյութերի միացման հնարավորության մասին և նրանց հատկությունների լուծույթների վրա ազդեցության մասին: Չպնդելով բողոքարկման վրա, Դ. Մենդելեևը, մատնանշում է պրոցեսի բազմակողմանի քննարկման հնարավորության անհրաժեշտությանը՝ «նախքան MX աղի լուծույթում M+X իոնների դիսոցման ընդունումը, հարկավոր է լուծույթների մասին եղած բոլոր տեղեկություններ ունակությունները ի մի բերել, որոնել MX ջրային աղերի լուծույթների համար H<sub>2</sub>О-ի հետ փոխազդող և MOH + HX մասնիկներ տվող, կամ MX (''n'' + 1) H<sub>2</sub>О հիդրատի MOH''m''H<sub>2</sub>O + HX (''n — m'') H<sub>2</sub>O-ի դիսոցման կամ էլ ուղղակի MX''n''H<sub>2</sub>О առանձին մոլեկուլների բաժանող փոխազդեցությունները»:
Սրանից կարելի է եզրակացնել, որ Դ. Մենդելեևը անհիմն կերպով չի բացառում բուն տեսությունը, և լայնամասշտաբ մատնանշում է նրա զարգացման հնարավորության վրա, հասկանալով լուծիչի և լուծված նյութի փոխազդեցության հաջորդաբար մշակված տեսությունը: «Քիմիայ հիմունքների» բաժնի ծանոթագրություններում, որը նվիրված է այս թեմային, նա գրում է՝ «...այն անձանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել քիմիա առարկան ավելի մանրամասն, շատ ուսանելիի է սրան վերաբերող տվյալների մեջ խորանալը, որոնք կարելի է գտնել „Zeitschrift für physikalische Chemie“-ում սկսած 1888 թվականից»:
1880-ականների վերջինէլեկտրոլիտային դիսոցմ,ան կողմնակիցների ու հակառակորդների միջև ինտենսից երկխոսություն ծավալվեց: Բանավեճը առավել սրվեց Անգլիայում, ընդորում այն կապված էր հենց Դ. Ի. մենդելեևի աշխատանքնռերի հետ: Տեսության կողմնակիցների համար հիմնական փաստարկ հանդիսացան թնդությունը թուլացրած լուծույթների մասին եղած տվյալները, իսկ հակառակորդները հենվեցին, մեծ խտությամբ լուծույթների ուսումնասիրման արդյունքում ի հայտ եկած տվյալներին: Ավելի շատ ուշադրության արժանացան Դ. Մենդելեևի կողմից լավ ուսումնասիրված ծծմբական թթվի լուծույթները: Բազմաթիվ անգլիացի գիտնականներ, հերթով զարգացնում էին Մենդելեևի «բաղադրություն-հատկություններ» դիագրամում եղած կարևոր կետերի առկայության տեսակետը: Այս տռեղեկությունները օգտագործեցին [[Խ. Կրիպտոն|Խ. Կրիպտոնը]], Է. Պիկերինգը. Գ. Արմսթրոնգը և այլոքայլք, որպեսզի քննադատության ենթակեն էլեկտրոլիտային դիսոցումը: Նրանց ցուցումները Դ. Մենդելեևի տեսակետի վերաբերյալ և ծծմբաթթվի մասին եղած տվյալները հիմնական արգումենտի տեսքով գնահատվեցին բազմաթիվ գիտնականների կողմից, այդ թվում և գերմանացի, որպես էլեկտրոլիտային դիսոցման «Մենդելեևի հիդրատային տեսության» հակադրում: Դա հանգեցրեց Դ. Մենդելեևի տեսակետի կողմնակալ ու սուր քննադատությանը, օրինակ, հենց [[Վալտեր Նեռնստ|Վալտեր Ներնստի]] կողմից:
Այն ժամանակ, երբ այս տվյալները վերաբերում են, լուծույթներում, հավասարակշռության ծայրագույն դեպքերին, որտեղ, դիսոցմանը զուգընթաց, ծծմբաթթվի մոլեկուլները ջրում կազմում են բարդ պոլիմերային իոններ: Ծծմբաթթվի խտացված լուծույթներում դիտվում է մոլեկուլների էլեկտրոլիտային դիսոցման և վերադիսոցման պրոցեսների զուգահեռ ընթացք: Էլեկտրոլիտային դիսոցման տեսության ժխտման ճշմարտացիությունը հիմք չի հանդիսանում նույնիսկ H<sub>2</sub>O — H<sub>2</sub>SO<sub>4</sub> համակարգում տարբեր հիդրատների առկայության էլեկտրահաղորդականության շնորհիվ («բաղադրություն-հատկություն» գծի ցատկերով): Պահանջվում են հիմնավոր փաստեր մոլեկուլների վերադիսոցման և իոնների դիսոցման միաժամանակ ընթանալու համար<ref name="let"/>:
== Մենդելեևը՝ տնտեսագետ և [[Ապագայաբանություն|ապագայագետ]] ==