«Մեր թվարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Մեր թվարկությունը''' կամ '''Քրիստոնեական թվարկություն,''' որը ներկայացվում է մ.թ. կամ Ք.հ. հապավումներով, [[Anno Domini]] ժամանակաշրջանի այլընտրանքային տարբերակն է («Քրիստոսի տարի», կրճատ՝ մ.թ.)։ Մ.թ.ա.-ն հապավվում է «Մեր թվարկությունից առաջ» (կա նաև «Քրիստոսից առաջ» տարբերակը, որը հապավվում է Ք.ա.) արտահայտությունը։ Մ.թ. և մ.թ.ա. նշանակումներն օգտագործում են [[Քրիստոնյա]] վանական [[Դիոնիսիուս Էքսիգուուս]]ի [[6-րդ դար]]ում ներկայացված տարեգրության համակարգը, ովորը սկիզբ դրեց [[Anno Domini]] նշանակմանը։ Նշանակումը՝ արձանագրելով Հիսուս Քրիստոսի կյանքի սկիզբը որպես ելակետային թվական։ Ոչ մի տարեգրության մեջ չի մտնում զրո թվականը, իսկ երկու թվարկությունները (մ.թ., մ.թ.ա. և Ք.ա, Ք.հ.) թվային արժեքով հավասար են. Այդպես՝ «մ.թ. [[2015]] թ.» համընկնում է «Ք.հ. [[2015]] թ.»-ի հետ, իսկ «Մ.թ.ա. [[400]] թ.» համընկնում է «Ք.ա. [[400]] թ.»-ի հետ։
 
«Մեր թվարկություն» արտահայտությունը կարելի է գտնել [[1708]] թվականից անգլերենով, ու արմատներով գնում էր դեպի լատիներեն կիրառությունը Եվրոպայի քրիստոնյաների կողմից [[1615]] թվականին, որպես vulgaris aerae, ու դեպի [[1635]] թ.-ը որպես [[անգլերեն]]ով Vulgar Era: Այդ ժամանակներում բոլոր արտահայտություններն օգտագործվում էին զուգահեռ «Քրիստոնեական թվարկություն»-ի հետ, իսկ «vulgar» բառը նշանակել է ավելի ճիշտ «հասարակ, նորմալ, կամ ոչ-կայսերական», քան «կոպտորեն անպատշաճ»: