«Մեծ սաղավարտ (թենիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
== Պատմություն ==
 
«Մեծ սաղավարտ» տերմինն առաջացել է թղթախաղում եղած [[բրիջ]] տերմինից (անգլ. bridge)։ Տերմինն առաջացել է 1933 թ., երբ ավստրալացի [[Ջեկ Կրոուֆորդ]]ը հաղթել է առաջին երեք մրցաշարերում և հասել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ [[Ջոն Կիրա]]ն, որnորն այդ ժամանակ աշխատում էր [[Նյու Յորք Թայմս]] թերթում որպես սպորտային մեկնաբան և թղթախաղի վարպետ էր, թերթի իր սյունակում մրցաշարերը համեմատել է բրիջի հետ. «Եթե Կրոուֆորդը այսօր կարողանա հաղթել նաև այս մրցաշարը, ապա դա կլինի ավելի քան կորտում հաղթել Մեծ սաղավարտ»: Կրոուֆորդը այնուամենայնիվ պարտվում է սակայն տերմինը այդպես էլ մնում է։
 
Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի 1938 թ. երբ [[Դոնալդ Բաջ]]ը հաղթել է բոլոր չորս մրցաշարերում, ամերիկացի գրող [[Էլիսոն Դանցինգ]]ը գրել է. «Ինչպես թղթախաղի՝ բրիջի վարպետ Բաջը «Մեծ սաղավարտ» նվաճեց մեկ օրացուցային տարում հաղթելով այդ մրցաշարերում»: