«Օսկար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 127.
* Ամենաշատ Օսկար ստացել է [[Ուոլթ Դիսնեյ]]ը 26 անգամ, ներկայացվել է 59 անգամ։ Կոմպոզիտորներ [[Ալֆրեդ Նյուման]]ը (9 Օսկար) և [[Ջոն Ուիլյամս]]ը (5 Օսկար) Օսկարի են ներկայացվել 45-ական անգամ, ինչը երկրորդ ցուցանիշն է Ուոլթ Դիսնեյից հետո։
* դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է [[Ջեք Նիկոլսոն]]ը՝ 12 անգամ, որից 8-ը գլխավոր դերի համար, 4-ը երկրորդ պլանի դերի համար, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից [[Մերիլ Սթրիփ]]ը՝ 17 անգամ, ստացել է 3 Օսկար։
* դերասաններից [[Ջեք Նիկոլսոն]]ն և [[Մայքլ Քեյն]]ը (2 Օսկար) Օսկարի են ներկայացվել 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 թթ.)։ [[Փոլ Նյուման]]ը նույնպես 5 տասնամյակի ընթացքում ներկայացվել է Օսկարի (10 անգամ, 1 Օսկարի մրցանակակիր), սակայն 4 անգամ՝ 1950, 1960, 1980, 2000-ական թթ.։ Դերասանուհիներից նման հաջողության հասել է [[Քեթրին Հեփբորն]]ը, նա Օսկարի է ներկայացվել 1930-1960 ական թթ. և 1980 թթ., ընդհանուր 12 անգամ։ Դերասան [[Դանիել Դեյ-Լյուիս]]ը միակ դերասանն է, ովորը արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում (20-րդ և 21-րդ)։
* դերասան-դերասանուհիներից ամենաշատ Օսկար ստացել է [[Քեթրին Հեփբորն]]ը՝ 4 անգամ (4-ն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում)։ [[Դանիել Դեյ-Լյուիս]]ը (3 լավագույն դերասան), Ջեք Նիկոլսոնը (2 լավագույն դերասան, 1 երկրորդ պլանի լավագույն դերասան), [[Ուոլտեր Բրենան]]ը (3-ն էլ երկրորդ պլանի լավագույն դերասան) և [[Ինգրիդ Բերգման]]ը (2 լավագույն դերասանուհի, 1 երկրորդ պլանի լավագույն դերասանուհի) ստացել են 3 Օսկար։
* 2 դերասան 2 տարի անընդմեջ ստացել են Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ [[Սփենսեր Թրեյսի]]ն՝ 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «[[Տղաների քաղաքը]]» ֆիլմերի համար, [[Թոմ Հենքս]]ը՝ 1993 թվականին «Ֆիլադելֆիա» և 1994 թվականին «[[Ֆորեսթ Գամփ]]» ֆիլմերի համար։
* [[Քրիստոֆեր Պլամմեր]]ը ամենատարեց դերասանն է, ովորը ստացել է Օսկար մրցանակը։ 2012 թվականին նա ստացել է Օսկար երկրորդ պլանի դերասան անվանակարգում 82 տարեկան հասակում, իսկ ներկայումս բնակվող ամենատարեց օսկարակիրը [[Լուիզա Ռայներ]]ն է, նա 103 տարեկան է։
* Երկրորդ պլանի դերերի համար Օսկար ստացած մի քանի դերասաններ հետագայում դարձել են առաջին մեծության աստղեր՝ Քեվին Սփեյսի «[[Կասկածելի անձինք]]», [[Անջելինա Ջոլի]] «[[Ընդհատված կյանք]]», [[Ջեք Լեմոն]] «Միստեր Ռոբերթս» և այլն։
* [[Օրսոն Ուելս]]ը («[[Քաղաքացի Քեյնը]]»), [[Չառլի Չապլին]]ը («[[Մեծ բռնապետը]]») և [[Սիլվեստր Ստալոնե]]ն («[[Ռոկկի]]») այն դերասաններն են, ովքերորոնք ներկայացվել են Օսկարի միաժամանակ տղամարդու լավագույն դերասան և լավագույն սցենար անվանակարգերում։
* Ռեժիսորներից ամենաշատը՝ 4 Օսկար ստացել է [[Ջոն Ֆորդ]]ը, 3-ական Օսկար են ստացել [[Ուիլյամ Ուայլեր]]ը և [[Ֆրենկ Կապրա]]ն (Ֆրենկ Կապրան ևս 1 Օսկար է ստացել որպես պրոդյուսեր)։
* «[[Բեն-Հուր]]» (1959), «Տիտանիկ» (1997) և «[[Մատանիների տիրակալը]]. Արքայի վերադարձը» (2003) ֆիլմերը ստացել են ամենից շատ՝ 12 Օսկար։ 10 Օսկար ստացել է «[[Վեսթսայդյան պատմություն]]» ֆիլմը, «[[Ժիժի]]» (1958), «[[Վերջին կայսրը (ֆիլմ)]]» (1987) և «[[Անգլիացի հաճախորդը]]» (1996) ֆիլմերը 9-ական Օսկար։ «[[Միլիոնատերը հետնախորշերից]]» (2008), «[[Գանդի (ֆիլմ)|Գանդի]]» (1982), «[[Կաբարե (ֆիլմ)|Կաբարե]]» (1972), «[[Նավահանգստում]]» (1954) և «[[Քամուց քշվածները (ֆիլմ)|Քամուց քշվածները]]» (1939) ֆիլմերը ստացել են 8 Օսկար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օսկար» էջից